ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 4

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 2

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 4
Փոխանցումներ 3

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5
Փոխանցումներ 1

Ո՞վ է ապրիլ ամսվա լավագույն գոլի հեղինակը:

Արամ Հակոբյան. «Տղաներն աշխատում են մեծ նվիրվածությամբ»

Հուլիսի 23-ին կայացած «Բանանց-2» - «Փյունիկ-2» (3:1) հանդիպումից հետո ակումբի մամուլի ծառայուդթյան հարցերին է պատասխանել «Բանանցի» երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Արամ Հակոբյանը.


- Ի՞նչ տպավորություններ ստացաք այսօրվա խաղից:

- Նշեմ, որ «Փյունիկն» առաջին կեսում հիմնականում խաղում էր Բարձարգույն խմբում հանդես եկող ֆուտբոլիստներով, շատ էին լեգեոներները:, ինչը նշանակում է, որ մեզ բավական բարձրակարգ թիմ էր դիմակայում: Դա մեզ համար շատ կարևոր էր, որպեսզի տեսնեինք մեր ունակությունները: Ես շատ ուրախացա, երբ տեսա, որ այդ կազմն է խաղում մեր դեմ:

Մենք հասկացանք, որ ունենք շատ տաղադնավոր երեխաներ, որոնք հասկանում են, թե իրենցից ինչ է պահանջվում, ինչ աշխատանք պետք է կատարեն և պատվով դուրս եկանք այս խաղից: Մենք իսկապես այսօր շատ լավ բաներ տեսանք, հիմնականում՝ առաջին խաղակեսում: Այն աշխատանքը, որը կատարել էինք այս մեկ ամսվա ընթացքում, իր արդյունքը տալիս է:

- Խոսենք այդ մեկ ամսվա մասին: Ինչպե՞ս է անցել նախապատրաստական այդ փուլը:
- Թիմի կազմում մեծ փոփոխություններ եղան, զգալիորեն երիտասարդացավ թիմի կազմը, որն այժմ հիմնականում բաղկացած է 1999, 2000 և 2001 թվականներին ծնված տղաներից: Դա ունի ինչպես իր դրական, այնպես էլ բացասական կողմերը: Եթե թիմում կա մի քանի փորձառու ֆուտբոլիստ, աշխատանքն ավելի արդյունավետ է ստացվում, քանի որ փորձառու տղաներից սովորելու շատ բաներ ունեն:

Բայց տղաները լիովին նվիրված են իրենց աշխատանքին, սկսել ենք ֆիզիկական պատրաստվածությունից, սկզբում շեշտը դնում էինք պաշտպանությունը կառուցելու վրա, իսկ հիմա արդեն աստիճանաբար անցնում ենք հարձակմանը: Վերջին շաբաթվա ընթացքում արդեն աշխատում ենք տակտիկայի վրա և այսօրվա խաղը ցույց տվեց, որ արդյունք կա մեր աշխատանքում: Աշխատանքները լավ են ընթանում և պատրաստվում ենք մրցաշրջանին:

- Խոսեցիք երիտասարդ ֆուտբոլիստների մասին: Ի՞նչ պոտենցիալ եք տեսնում նրանց մոտ:
- Ես նրանց մոտ ի սկզբանե տեսնում էի պոտենցիալը, իսկ այսօրվա խաղն էլ ցույց տվեց, որ իսկապես ունենք տղաներ, որոնք, ճիշտ է, դեռ մեծ քայլեր պետք է կատարեն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու համար, բայց ունեն այդ ներուժը: Բացի դա ինձ շատ է գոհացնում իրենց աշխատանքը մարզման ժամանակ: Լիովին նվիրված աշխատում են, իրենք հասկացել են, որ Բարձրագույն խմբում խաղալու հնարավորություն ունեն: Ամենակարևորն այն է, որ իրենք հասկացել են, որ պետք է հարյուր տոկոսով նվիրվեն մարզումների ժամանակ, որից հետո կլինի արդյունք:

- Ընդհանուր առմամբ, ի՞նչ ակնկալիքներ ունեք մրցաշրջանից:
- Ուրախացնում է այն, որ շատացել են թիմերը: Շատ են տարիքով ավելի մեծ ֆուտբոլիստներով համալրված թիմերը, ինչը միանշանակ մեզ համար ավելի օգտակար է, քան եթե խաղայինք մեր ֆուտբոլիստների հասակակիցների հետ: Դա տղաներին կտա փորձ և իրենց վարպետությունն ու ունակությունները բարձրացնելու հնարավորություն: Կարծում եմ՝ շատ հետաքրքիր առաջնություն է լինելու, բացի դուստր թիմերից շատ են նորաստեղծ ակումբները, որոնք Բարձրագույն խումբ դուրս գալու նպատակ ունեն: Առաջնությունը շատ լարված մրցակցության պայմաններում է անցնելու, շատ հետաքրքիր պայքար է սպասվում, ինչը մեծ օգուտ կտա մեր երիտասարդ ֆուտբոլիստներին: