ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 4

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 2

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 26
Փոխանցումներ 2

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 30
Փոխանցումներ 2

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 2
Փոխանցումներ 2

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 4
Փոխանցումներ 0

«Բանանցի» ո՞ր մարզաշապիկն է Ձեզ ավելի դուր գալիս:

Վահագնի կրակոցը բավական չէր. Բանանց - Սարաևո 1:2

Երևանի «Բանանցը» սեփական հարկի տակ 1-2 հաշվով պարտությամբ մեկնարկեց 2018/19 մրցաշրջանի Եվրոպա լիգայի խաղարկությունում:

«Բանանցի» ֆուտբոլիստներն անչափ բարդացրեցին իրենց գործն առաջին 20 րոպեների ընթացքում, իսկ մնացած ժամանակահատվածում նետվեցին առաջ, կրճատեցին հաշվի տարբերությունը, բեկեցին խաղի ընթացքը, սակայն ավելին անել չհաջողվեց:

Հաշիվը բացվեց 16-րդ րոպիեն, երբ եզրից կատարած փոխանցումից հետո Ահմետովիչը գլխի հարվածով բացեց հաշիվը: Հինգ րոպե անց նպատակին հասավ Հալիլովիչի հեռահար հարվածը:

Բաց թողած երկու գոլից հետո «Բանանցը» բազմաթիվ գրոհներ և հարվածներ կատարեց մրցակցի դարպասին՝ փորձելով բեկել խաղի ընթացքը: 34-րդ րոպեին Վահագն Այվազյանն անչափ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ՝ տուգանայինից կատարած հեռահար հարվածով գրավելով մրցակցի դարպասը:

Այվազյանը կարող էր տուգանայինից աչքի ընկնել նաև երկրորդ անգամ, սակայն նրա հարվածից հետո այս անգամ հյուրերին փրկեց դարպասաձողը:

Իրական գոլային պահեր ունեին նաև Լեսթեր Պելտերը և Կուասի Սիբոն, սակայն նրանց անընդհատ մի փոքր չէր բավականացնում հաջողության հասնելու համար:

Այսպիսով «Բանանցը», չնայած ցուցադրած դիտարժան խաղին, պարտություն է կրում առաջին խաղում և պետք է փորձի կորցրածը հետ բերել հուլիսի 19-ին կայանալիք պատասխան խաղում:

Եվրոպա լիգա, Որակավորման առաջին փուլ

«Բանանց» մարզադաշտ, Երևան, 11.07.2018, 3000 հանդիսական

«Բանանց» - «Սարաևո» 1:2 (1:2)

Գոլերը՝ Վահագն Այվազյան 34 - Մերսուդին Ահմետովիչ 16, Էմիր Հալիլովիչ 21

«Բանանց» - Արամ Հայրապետյան, Էդվարդ Կպոդո, Բորիսլավ Յովանովիչ, Նարեկ Պետրոսյան, Վահագն Այվազյան, Սոլոմոն Ուդո, Կուասի Սիբո, Իգոր Ստանոևիչ (Վալմերսոն 85), Օգնեն Կրասիչ (Կարեն Մելքոնյան 67), Արամ Բարեղամյան, Լեսթեր Պելտիեր (Սանթոս 88):

«Սարաևո» - Բոյան Պավլովիչ, Դուշան Հոջիչ (Հալիդ Շաբանովիչ 73), Միլոշ Ստանևիչ (Ալեն Մուստաֆիչ 79), Անել Հեբիբովիչ, Մերսուդին Ահմետովիչ, Ամար Ռահմանովիչ, Կրստե Վելկոսկի, Ալադին Շիշիչ (Հարիս Հանջիչ 82), Նիհադ Մույակիչ, Յոաքիմ Ադուկոր, Էմիր Հալիլովիչ: