ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 4

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 3

Միխաիլ Սոլովյով

best_player best_player
Տարիք 21
Փոխանցումներ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 30
Փոխանցումներ 2

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 3
Փոխանցումներ 2

Միխաիլ Սոլովյով

best_player best_player
Տարիք 21
Գոլ 1
Փոխանցումներ 3

Ո՞ր թիմը կհաղթի Բանանց-Արարատ խաղում:

Ջևան Չելոյանցի հարցազրույցը՝ News.am կայքին

Հայաստանում 2014 թվականից մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման նպատակով գործում է UEFA (YouthElitePlayerDevelopment) ծրագիրը: Տարբեր ակումբների որոշակի տարիքի երեխաները 2-3 տարով մտնում են մշտապես գործող հավաքականներ: Ակումբները երեխաներին մարզում են վաղ տարիքից, իսկ որոշակի տարիքից հետո նրանք մտնում են հավաքականների կազմ, որոնք բազավորված են Հայաստանի Ֆուտբոլի ակադեմիայում:

Այս գործընթացը հարուցել է մի քանի ակումբների ղեկավարների դժգոհությունը: «Բանանց» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, Մոսկվայի «Սպարտակի» նախկին բաժնետեր եւ «Լուկօյլ» ընկերության նախկին փոխնախագահ Ջեւան Չելոյանցը NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում պատմեց, թե ակումբն ինչպես է պատրաստվում լուծել այս խնդիրը, ինչ վեճ է ունեցել ՀՖՖ նախագահի հետ եւ ինչպես է վերաբերվում «Շիրակ» ՖԱ-ի իրավիճակին:

Ջեւան Կրիկորովիչ, ինչպե՞ս եք գնահատում «Բանանց»-ի անցած մրցաշրջանը:

Անցած մրցաշրջանում ակումբը լուծեց իր առջեւ դրված խնդիրների մի մասը: Ցավոք, խնդիրների մի մասը՝ ավելի փոքր մասը, չի կատարել: Երբ ասում եմ, որ խնդիրների մի մասը կատարվել է, նկատի ունեմ արդյունքը, որին թիմը հասավ՝ հայտնվելով մրցանակակիրների եռյակի մեջ:

Ցավոք, երկրորդ թիմը անհրաժեշտ արդյունքի չհասավ: Բայց ակումբն ընդհանուր առմամբ աճում է, եւ ես դրանից գոհ եմ:

Հիմնական թիմում գլոբալ փոփոխություններ կլինե՞ն:

Բայց ինչո՞ւ: Ինչպես արդեն ասացի, առաջին թիմն իր խնդիրը կատարել է: Ի դեպ, «Բանաց»-ի առաջին թիմը ակումբի մի մասն է, բայց ոչ ամբողջ ակումբը: Իսկ մեր ամենամեծ հարստությունը մեր ակադեմիայի երեխաներն են:

Հայաստանում ինչպիսի՞ խնդիրների է բախվում մանկապատանեկան ֆուտբոլը:

Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի ամենամեծ խնդիրը ուրիշ երկրների մանկապատանեկան ֆուտբոլի հետ հաղորդակցության բացակայությունն է:

Երեխաները գործնականում այլ երկրների տարեկիցների հետ չեն շփվում: Մենք փորձում ենք դա ուղղել: Մեզ մոտ երեխաները վերջին տարում մրցաշարերի են մասնակցել Սոչիում, Նալչիկում, Դոնի Ռոստովում: Ինքներս օգոստոս-սեպտեմբերին ծրագրում ենք մեզ մոտ միջազգային մրցաշար կազմակերպել:

Մեկ այլ խնդիր է պատանեկան հավաքականների հարցը: Ես երկար տարիներ ֆուտբոլում եմ: Թիմը պետք է համախմբված լինի ոչ միայն դաշտում, այլ նաեւ դաշտից դուրս: Եվ երբ երեխաների մի մասը 2 կամ 3 տարով իր թիմից գնում է մշտապես գործող հավաքականներ, եւ թիմում չի լինում, որտեղ աճել է, իմ տեսանկյունից դա այնքան էլ լավ չէ:

Իսկ ինչպե՞ս եք պատրաստվում այս խնդիրը լուծել:

Նոր մրցաշրջանից մենք այլեւս մեր սաներին չենք տա մշտապես գործող հավաքականներին: Մենք պատրաստ ենք եւ պարտավոր ենք մեր երեխաներին տալ հավաքականի հավաքներին, սակայն համաձայն չենք մեր սաներին տալ հավաքականներում մշտապես գտնվելու համար: Մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման այս UEFA ծրագիրը գործում է միայն երկու երկրում, այդ թվում՝ Հայաստանում:

Ինձ համար զվարճալի էր հետեւել, թե մարզիչը, որն աշխատում է իմ ակումբում, ինչպես է նաեւ մարզում նույն տարիքի երեխաների մշտապես գործող հավաքականը: Մեր երեխաները խաղում էին հենց մեր երեխաների դեմ: Ես չեմ կարող երեխաներին արգելել հավաքականներ գնալ, սակայն նրանց համար, որոնք կգնան հավաքական, «Բանանց» հետ գալու ճանապարհը փակ կլինի: Հնարավոր է՝ կգնան լավագույնները, սակայն նրանց փոխարեն նորերը կգան, որոնք ժամանակի ընթացքում լավագույնից լավագույնը կդառնան:

Երեխաները, որոնք զբաղված են մշտական հավաքականներում, վերադառնում են ակումբ, սակայն այդ ընթացքում ակումբի հետ կապը կորում է:

Վերջերս պարբերականներից մեկում հրապարակվել էր Ռուբեն Հայրապետյանի հետ Ձեր կոնֆլիկտի մասին: Նշված էր, որ պատճառը Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանին «Բանանց» հրավիրելն էր: Այս կապակցությամբ ինչ-որ պարզաբանում կարո՞ղ եք տալ:

Արզումանյանը մեզ մոտ է մարզվել, սակայն այդ թեմայով ոչ մեկի հետ ոչ մի կոնֆլիկտ չեմ ունեցել:

Իսկ Ձեզ վրա ճնշում եղե՞լ է, որ նրան չվերցնեք:

Ոչ մի ճնշում չի եղել: Միակ բանը որ եղել է՝ խոսակցությունն է «Բանանց»-ի մյուս բաժնետիրոջ՝ Օլեգ Արտուշեւիչ Մկրտչանի հետ, եւ նա չհամաձայնեց Արզումանյանի հետ պայմանագրի ստորագրմանը: Մենք որոշումները համատեղ ենք ընդունում:

Դուք Ռուբեն Հայրապետյանի հետ որեւէ կոնֆլիկտ ունե՞ք:

Ես չեմ կարծում, որ մենք կոնֆլիկտ ունենք: Կարծում եմ, որ մեր քննարկած որոշ հարցերում ես նրա տեսակետին համաձայն չեմ: Ես նման հարցերով անցել եմ այլ ակումբներում էլ եւ այլ երկրներում էլ: Ես վստահ եմ, որ առաջարկում էի ավելի ճիշտ տարբերակներ: Նա համաձայն չէ: Դա նրա իրավունքն է:

Երեխաների՞ հարցում, որոնց ակադեմիա են տանում:

Այդ թվում:

Անցյալի առավել քննարկվող թեման «Շիրակ» ակումբի քայլն էր, որից հետո ակումբը հանվեց Հայաստանի առաջնությունից: Այս պատմության մեջ կարեւոր դեր է խաղացել «Բանանցը»:

Սա սխալ արտահայտություն է: Հիմնական դերը պատկանում է «Շիրակին», ավելի ճիշտ` միակ դերը: «Բանանցը» գործում էր FIFA-ի եւ UEFA-ի, ինչպես նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բոլոր դրույթներին համապատասխան: «Շիրակի» մեղավորությունն ապացուցող փաստաթղթեր կան: Ինձ շատ զարմացրեցին «Շիրակի» նախագահ Արման Սահակյանի (News.am-ի հարցազրույց, մայիսի 9) խոսքերն այն մասին, որ ամբողջ ակումբը չպետք է պատասխանատու լինի մեկ անձի գործողությունների համար: Ակումբի ղեկավարն այդպես խոսելու իրավունք չունի: Դա մանկական թոթովանքի է նման: Այս իրավիճակում ինչպե՞ս ես դաստիարակեմ երեխաներին իմ ակադեմիայում, եթե երեխաները տեսնեն, որ կաշառքի համար չեն պատժում: Նրանց ասել, որ կաշա՞ռք տան ու վերցնեն: Կարծում եմ, որ այս հարցում Ֆուտբոլի ֆեդերացիան բացարձակապես ճիշտ է: «Բանանցը» ոչ մի կապ չունի այս հարցի հետ: Ինձ համար միեւնույն էր՝ մենք Հայաստանի առաջնությունում երկրորդ թե երրորդ տեղը կզբաղեցնենք: Ես պնդեցի, որպեսզի «Բանանց» - «Շիրակ» խաղը տեղի ունենա: Նրանք ուզում էին այն չեղարկել, սակայն ինձ համար կարեւոր է արդյունքը դաշտում: Եւս մեկ անգամ կրկնեմ՝ այս պատմության մեջ «Շիրակից» բացի ոչ ոք մեղավոր չէ: Ցավալի է, որ այս փաստի վրա նրանք փորձում էին քաղաքականություն վարել: Ես շատ լավ էի վերաբերվում Արման Սահակյանին: Ես լավ եմ վերաբերվում մարդկանց, որոնք գումար են ծախսում ֆուտբոլի համար: Սակայն, ինչպես սիրում է ասել «Բանանցի» մեկ այլ բաժնետեր Օլեգ Արտուշեվիչ Մկրտչանը, ֆուտբոլով կարող է զբաղվել նա, ով ֆուտբոլն ավելի շատ է սիրում, քան փողը, եւ այս հարցում ես նրա հետ լիովին համաձայն եմ:

Թիմ ստեղծել չի նշանակում շատ լեգեոներներ ձեռք բերել եւ փորձել հասնել Եվրոգավաթին: Ակումբ նշանակում է ընդունել երեխաներին 6 տարեկանից եւ աճեցնել նրանց: Մեզ մոտ 800 երեխա է սովորում: Աստված տա, որպեսզի նրանց 3 տոկոսը դառնան ֆուտբոլիստներ: Սակայն կարեւոր է, որպեսզի նրանք բոլորը լավ մարդ եւ հայրենասերներ դառնան:

Շիրակը Հայաստանի ամենաաղքատ մարզն է, որը կորցրեց իր ակումբը: Միթե ցավալի չէ դա տեսնել:

Ցավոք, ես չեմ կարող երկու թիմ ունենալ մեկ առաջնությունում: Ես միայն կարող եմ ասել, որ եթե մարդը սիրում է իր քաղաքը եւ մարզը, նա պետք է անի հնարավորինս, որպեսզի թիմը շարունակի գոյություն ունենալ: Ես չգիտեմ՝ արդյոք Արման Սահակյանը կշարունակի պահել ակումբը, կվաճառի, թե կնվիրի: Դա երկրպագուներին հետաքրքիր չէ: Նրանց հետաքրքրիր է, որպեսզի թիմը գոյություն ունենա եւ դրական հույզեր պարգեւի իրենց: Ինձ բացարձակ դուր չեկավ, երբ Արման Սահակյանը, իմանալով, որ առաջին հերթին մեղավորն ինքն է, այլ ոչ թե Արարատ Հարությունյանը, նեղացած էր ձեւանում: Դա սխալ է: Իսկ թիմը պետք է գոյություն ունենա: Այն պետք է մարզին:

Հաջորդ տարի Հայաստանի Բարձրագույն լիգայում միանգամից երեք նոր թիմ կհայտնվի: Ի՞նչ եք կարծում, դա կավելացնի՞ հետաքրքրությունը առաջնության հանդեպ:

Իհարկե, դա կավելացնի հետաքրքրությունը: Որքան ավելի շատ թիմեր լինեն, այնքան լավ, որքան ավելի ուժեղ թիմեր լինեն, այնքան ավելի լավ: Ես ուզում եմ, որ մենք մրցունակ առաջնություն ունենանք: Մենք պետք է խաղանք ուժեղ մրցակիցների հետ, եւ այդ դեպքում կլինենք ուժեղ: Այլ կերպ չի լինում:

Ի՞նչ կարծիքի եք Մոսկվայի «Արարատի» մասին:

Կարծում եմ՝ «Արարատը» սուրբ անուն է, որին պետք է համապատասխանաբար վերաբերվել: «Արարատը» սուրբ թիմ է յուրաքանչյուր հայի համար: Մոսկվայի «Արարատի» թեման ինձ մոտ երեք տարի ավելի շուտ էր հայտնվել, քան՝ դրա սեփականատերերի: Այս գաղափարով ինձ մոտ Հայաստանում հայտնի մի մարդ էր եկել: Ես նրան ասացի, որ այս գաղափարը ուտոպիստական է: Չի կարելի ազգային հիմունքով թիմ ստեղծել, ինձ այդ գաղափարը դուր չէր եկել: Երեք տարի անց նա գտավ այլ մարդկանց, եւ ես շատ ուրախ եմ, որ նրանք հասկացան, որ նման գաղափարով եւ նման անունով թիմը չի կարող գոյություն ունենալ Ռուսաստանի առաջնությունում: Կարծում եմ, Հայաստանում եւս միայն մեկ «Արարատ» պետք է լինի:

Վերջերս Հայաստանի հավաքականը, մեղմ ասած, ոչ այդքան հաջող է հանդես գալիս, իսկ հայկական ակումբներն արդեն երկար տարիներ է լավ արդյունքներ ցույց չեն տալիս Եվրոակումբներում: Կարելի՞ է արդյոք հույս ունենալ, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում հայ երկրպագուն կհիշի ֆուտբոլի հաղթանակների քաղցր համը:

Հայաստանում ակումբային ֆուտբոլով զբաղվող մարդիկ անում են եւ կանեն ամեն ինչ, որ ակումբները Հայաստանում ուժեղ լինեն: Երբ ակումբներն ուժեղ են, ուժեղ է նաեւ հավաքականը: Վստահ եմ, որ մենք դեռ կուրախացնենք հայկական ֆուտբոլի հաջողություններով:

Շնորհակալություն հարցազրույցի համար:

Շնորհակալություն եւ Ձեզ: