ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 8

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Գոլ 6

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Փոխանցումներ 5

Օգնյեն Կրասիչ

best_player best_player
Տարիք 30
Փոխանցումներ 4

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Գոլ 6
Փոխանցումներ 5

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 8
Փոխանցումներ 2

Բանանցի լավագույն գոլը 2017/18 մրցաշրջանում

30 խաղ, 0 կարմիր քարտ. Հայաստանի առաջնության «ամենաբարի» թիմը

VivaroNews.am-ը շարունակում է ամփոփել ՀՀ 26-րդ առաջնությունում ակումբների ելույթները: Այսօր կանդրադառնանք արծաթե մրցանակակրին:

VivaroNews.am-ը շարունակում է ամփոփել ՀՀ 26-րդ առաջնությունում ակումբների ելույթները: Այսօր կանդրադառնանք արծաթե մրցանակակրին:

1. Քառամյա ընդմիջումից հետո «Բանանցը» կրկին դարձավ մրցանակակիր՝ 5-րդ անգամ արժանանալով արծաթե մեդալների (նախկինում՝ 2003, 2006, 2007, 2010թթ.): Վերջին անգամ «Բանանցն» առաջնությունում հաջողության էր հասել 2013/14թթ. մրցաշրջանում՝ նվաճելով Հայաստանի չեմպիոնի տիտղոսը:

26-րդ առաջնության 30 հանդիպումներում «Բանանցը» վաստակեց 44 միավոր (+11=11-8, 42-34): Դա հնարավոր միավորների 48,8 տոկոսն է: Նախորդ առաջնության համեմատ «Բանանցը» զգալիորեն բարելավել է ցուցանիշները:

30708342 1635673036485716 8010551548243345408 o - 30 խաղ, 0 կարմիր քարտ. Հայաստանի առաջնության «ամենաբարի» թիմը

Թիմն ավարտված առաջնությունում 23 միավոր ավելին վաստակեց, 6 հաղթանակ ավելին տարավ, 11 պարտություն պակաս կրեց: Զգալիորեն աճել է նաև «Բանանցի» արդյունավետությունը. թիմը 24 գոլ ավելին խփեց, փոխարենը 10 գնդակ պակաս բաց թողեց: Հիշեցնենք, որ նախորդ առաջնությունում «Բանանցը» 21 միավորով (+5=6-19, 18-44) 6 թիմերի մրցավեճում զբաղեցրել էր նախավերջին` 5-րդ տեղը:

2. Առավել հաջող «Բանանցը» հանդես եկավ 3-րդ (+2=3-0, 8-6) և 5-րդ (+3=0-2, 7-3) շրջաններում՝ 5 հանդիպումներում վաստակելով 9 միավոր, ինչը հնարավոր միավորների 60 տոկոսն է: Իսկ ահա թիմի մեկնարկն ու վերջնագիծը տպավորիչ չէին: Առաջին շրջանում «Բանանցի» օգտին գրանցվեց 6 միավոր (+1=3-1, 7-7), ինչը հնարավոր միավորների 40 տոկոսն է: Իսկ 6-րդ շրջանում «Բանանցը» ցույց տվեց իր վատագույն արդյունքը՝ վաստակելով ընդամենը 5 միավոր (+1=2-2, 6-7), ինչը հնարավոր միավորների 33,3 տոկոսն է:

Արամ Ոսկանյանի սաները հավասարաչափ ելույթներ ունեցան առաջնության աշնանային (+5=7-3, 20-18) և գարնանային (+6=4-5, 22-16) հատվածներում՝ վաստակելով 22-ական միավոր: Դա հնարավոր միավորների 48,8 տոկոսն է:

29872949 1622949664424720 5873069949756961345 o - 30 խաղ, 0 կարմիր քարտ. Հայաստանի առաջնության «ամենաբարի» թիմը

«Բանանցը» բավական հաջող հանդես եկավ սեփական դաշտում՝ անցկացրած 15 հանդիպումներում վաստակելով 28 միավոր (+7=7-1, 25-11), ինչը հնարավոր միավորների 62,2 տոկոսն է: Այս ցուցանիշն «Ալաշկերտի» հետ լավագույն արդյունքն է առաջնությունում: Միակ պարտությունը սեփական հարկի տակ «Բանանցը» կրել է «Շիրակից» 27-րդ տուրում (0-2):

Հյուրընկալվելիս «Բանանցի» արդյունքն ավելի համեստ է: Անցկացրած 15 հանդիպումներում թիմի օգտին գրանցվեց 16 միավոր (+4=4-7, 17-23), ինչը հնարավոր միավորների 35,5 տոկոսն է: Դա 3-րդ արդյունքն է մասնակից թիմերի մեջ: Ընդ որում «Արարատի» (1-2) և «Գանձասար-Կապանի» (1-1) հետ մրցակցի դաշտում նշանակված հանդիպումները կայացել են «Բանանցի» մարզադաշտում: Մրցակցի հարկի տակ «Բանանցին» հաջողվել է հաղթանակ տոնել «Արարատի» (2-1, 3-2), «Փյունիկի» (2-1) և «Շիրակի» (1-0) նկատմամբ:

3. Առաջնության 5-7-րդ տուրերում «Բանանցը» 3 անընդմեջ հաղթանակ տոնեց: Իսկ ահա 25-29-րդ տուրերում թիմին չհաջողվեց 5 խաղերից և ոչ մեկում հաղթել (2 ոչ-ոքի, 3 պարտություն): 10-15-րդ տուրերում «Բանանցի» ֆուտբոլիստները 6 խաղ շարունակ անպարտելի էին՝ տոնելով 2 հաղթանակ, 4 հանդիպում ավարտելով ոչ-ոքի:

31882967 1653279991391687 6126017257077211136 o - 30 խաղ, 0 կարմիր քարտ. Հայաստանի առաջնության «ամենաբարի» թիմը

8-10-րդ տուրերում «Բանանցի» ֆուտբոլիստները չկարողացան գրավել մրցակիցների դարպասը: Թիմի գոլային երաշտը տևեց 342 րոպե: Իսկ ահա հաջորդ 5 հանդիպումներում և 17-21-րդ տուրերում «Բանանցի» ֆուտբոլիստները դաշտից չեն հեռացել առանց գոլի: Ընդհանուր առմամբ անցկացրած 30 հանդիպումներից 7-ում «Բանանցին» չի հաջողվել գոլ խփել: 9 խաղում էլ թիմի դարպասն անառիկ է մնացել:

«Բանանցի» ֆուտբոլիստները միևնույն 3-0 խոշոր հաշվով 3 հաղթանակ տոնեցին՝ երկու անգամ առավելության հասնելով «Շիրակի» նկատմամբ, մեկ խաղում էլ պարտության մատնելով «Ալաշկերտին»«Բանանցն» առաջնության մասնակիցներից միակն էր, որ խոշոր հաշվով չպարտվեց:

4. Առաջնության մասնակից թիմերից առավել հաջող «Բանանցը» խաղաց «Արարատի» հետ՝ 6 հանդիպումներում վաստակելով 13 միավոր (+4=1-1, 10-5): Համեմատաբար համեստ էր արդյունքն «Ալաշկերտի», «Գանձասար-Կապանի» և «Փյունիկի» հետ խաղերում, որոնցում «Բանանցը» 7-ական միավոր վաստակեց: «Շիրակի» հետ մրցավեճում «Բանանցը» 9 միավոր վաստակեց:

31933782 1655670741152612 7048645402706313216 o - 30 խաղ, 0 կարմիր քարտ. Հայաստանի առաջնության «ամենաբարի» թիմը

5. «Բանանցի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 13 հարված, որից իրացվել է 10-ը: Թիմի օգտին նշանակված 11մ 7 հարվածներից 5-ն է ավարտվել դարպասի գրավմամբ: 4 անգամ 11մ-ի իրացումը վստահվել է Գարսիա Պրայա Վալմերսոնին, ով խոցել է արարատցիներ Պողոս Այվազյանի ու Անդրիա Դրագոևիչի և գանձասարցի Գևորգ Կասպարովի պաշտպանած դարպասները: Իսկ ահա ալաշկերտցի Օգնյեն Չանչարևիչը հետ է մղել գնդակը:

Մեկական անգամ դիպուկությամբ աչքի են ընկել Նորայր Գյոզալյանն ու Լեսթեր Պելտիերը, որոնք գրավել են համապատասխանաբար փյունիկցի Գոռ Մանուկյանի և արարատցի Անդրիա Դրագոևիչի պաշտպանած դարպասները: Իսկ ահա Ռումյան Հովսեփյանը 15-րդ տուրում արարատցի Պողոս Այվազյանի հետ մենամարտում գնդակն ուղարկել է դարպասաձողին:

Թիմի դարպասին նշանակված 6 հարվածներից 5-ն են դիպուկ իրացվել: Արարատցի Անդրանիկ Քոչարյանըերկու անգամ գրավել է Ստեփան Ղազարյանի պաշտպանած դարպասը:

33046835 1669201759799510 2927698202876444672 o - 30 խաղ, 0 կարմիր քարտ. Հայաստանի առաջնության «ամենաբարի» թիմը

Արամ Հայրապետյանի հետ մենամարտում հաղթող են դուրս եկել ալաշկերտցի Արտակ Եդիգարյանը, փյունիկցի Պետրոս Ավետիսյանը և գանձասարցի Ալեքս Ջունիոր Քրիստիանը: Շիրակցի Սոլոմոն Իմե Ուդոյի հարվածը թեև Հայրապետյանը հետ է մղել, սակայն երկրորդ հարվածով Ուդոն գնդակն ուղարկել է դարպասը:

6. Արդյունավետությամբ «Բանանցի» ֆուտբոլիստները զիջեցին միայն «Ալաշկերտին»՝ 30 հանդիպումներում խփելով 42 գնդակ (միջինը մեկ խաղում՝ 1,4 գոլ): Գոլերի հեղինակներ դարձան 15 ֆուտբոլիստներ: Ղուկաս Պողոսյանը, Ալեքսանդր Ջոկովիչը, Մատվեյ Գույգանովը, Գարսիա Պրայա Վալմերսոնը, Կվասի Սիբոն,Մարտին Գրիգորյանը, Օգնյեն Կրասիչը, Էդվարդ Կպոդոն, Լեսթեր Պելտիերն ու Ֆագներ Սանթոսըբացեցին գոլերի հաշիվը ՀՀ առաջնություններում:

Ընդ որում Մարտին Գրիգորյանը դարձավ բարձրագույն խմբում «Բանանցում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Նոյեմբերի 17-ին «Ալաշկերտի» հետ խաղում նա Արսեն Բեգլարյանիդարպասը գրավեց 17 տարեկան 53 օրականում: Մինչ այդ «Բանանցում» աչքի ընկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը Գևորգ Օհանյանն էր, ով գոլի հեղինակ էր դարձել 17 տարեկան 121 օրականում՝ 2009թ. մայիսի 30-ին խոցելով «Շիրակի» դարպասը: Մարտին Գրիգորյանը նաև ավարտված առաջնությունում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է:

Բոլորից արդյունավետ գործեց Ռումյան Հովսեփյանը՝ 8 գնդակով 2-րդ անգամ ճանաչվելով թիմի լավագույն ռմբարկու: Առաջին անգամ նա թիմում ամենաարդյունավետն էր ճանաչվել 2013/14թթ. առաջնությունում՝ Գևորգ Կարապետյանի հետ 5 գոլով բաժանելով լավագույն ռմբարկուի տիտղոսը: Վերջին երկու մրցաշրջաններում Հովսեփյանի արդյունքը լավագույնն է «Բանանցում»: Մինչ այդ աչքի էր ընկել բրազիլացի Լաերսիոն՝ 2015/16թթ. առաջնությունում խփելով 10 գնդակ:

32288450 1661921663860853 1608906530176892928 o - 30 խաղ, 0 կարմիր քարտ. Հայաստանի առաջնության «ամենաբարի» թիմը

Հովսեփյանն արդյունավետության անձնական ռեկորդ սահմանեց: Մինչ այդ Հովսեփյանն առավել արդյունավետ էր գործել «Իմպուլսում»՝ 2012/13թթ. առաջնության 40 հանդիպումներում դառնալով 6 գոլի հեղինակ: Ընդհանուր առմամբ բարձրագույն խմբում Հովսեփյանը 26 գոլ է խփել, որից 14-ը՝ «Բանանցում»:

26-րդ առաջնությունում «Բանանցում» հանդես եկած ֆուտբոլիստներից ՀՀ առաջնություններում բոլորից արդյունավետ է գործել Նորայր Գյոզալյանը, որի հաշվին 60 գոլ է գրանցված: Դրանցից 17-ը նա խփել է «Բանանցում»: 60-րդ գոլը նա խփեց մարտի 4-ին «Շիրակի» հետ անցկացրած խաղում, որը 200-րդն էր բարձրագույն խմբում:

7. Լեգեոնականներից առավել արդյունավետ գործեցին թիմի նորեկներ Գարսիա Պրայա Վալմերսոնը ևԼեսթեր Պելտիերը՝ խփելով 6-ական գնդակԸնդ որում Պելտիերն աշնանը 2 գոլ էլ խփել էր իր նախկին թիմի՝ «Ալաշկերտի» կազմում: Երկուսն էլ ընդգրկվեցին «Բանանցի» ամենաարդյունավետ լեգեոնականների տասնյակում, որը 16-ական գնդակով գլխավորում են թիմի նախկին բրազիլացի հարձակվողներ Դու Բալան և Բրունո Կորեան:

30708731 1635672129819140 7077917206851354624 o - 30 խաղ, 0 կարմիր քարտ. Հայաստանի առաջնության «ամենաբարի» թիմը

30-ամյա Պելտիերը գերազանցեց Դու Բալայի արդյունավետության տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում թիմում հանդես եկած լեգեոնականներից բոլորից արդյունավետ էր գործել՝ 2011թ. դառնալով 3 գոլի հեղինակ:

Լեգեոնականներից ամենաերիտասարդը 19-ամյա Կվասի Սիբոն ու Ֆագներ Սանթոսն էին, որոնք ընդգրկվեցին ինչպես «Բանանցում» հանդես եկած, այնպես էլ գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ լեգեոնականների տասնյակում:

8. «Բանանցի» դարպասը պաշտպանեցին 2 դարպասապահներ: Մեկնարկում Արամ Ոսկանյանը դարպասի պաշտպանությունը վստահել էր Ստեփան Ղազարյանին, ով աշնանային հատվածում անցկացրած 7 հանդիպումներում 8 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 1,14 գոլ), մեկ անգամ դարպասն անառիկ պահեց: Գարնանը նա ընդամենը 2 խաղի մասնակցեց, որից մեկում դարպասն անառիկ պահեց: Փորձառու դարպասապահը բարձրագույն խմբում դարպասն անառիկ պահած խաղերի քանակը հասցրեց 64-ի, ինչը գործող դարպասապահների մեջ 2-րդ արդյունքն է Գևորգ Կասպարովից հետո:

31398178 1648903441829342 3276610724549361664 o - 30 խաղ, 0 կարմիր քարտ. Հայաստանի առաջնության «ամենաբարի» թիմը

Ստեփան Ղազարյանը «Բանանցում» հանդես եկած դարպասապահների մեջ յուրօրինակ ռեկորդակիրն է թիմի կազմում ՀՀ առաջնություններում անցկացրած հանդիպումների (139) և դարպասն անառիկ պահած խաղերի (43) քանակով:

Արամ Հայրապետյանը գարնանային հատվածի ողջ ծանրաբեռնվածությունն իր ուսերին տարավ: Առաջնությունում անցկացրած 21 հանդիպումներում նա 24 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 1,14 գոլ), 7 անգամ դարպասն անառիկ պահեց, որից 5-ը՝ գարնանը: Վերջին ցուցանիշով 32-ամյա Արամ Հայրապետյանը գերազանցեց Ստեփան Ղազարյանի տարիքային ռեկորդը, ով 2017թ. այդ տարիքում 3 խաղում էր «չոր» մնացել:

9. Ընթացիկ առաջնությունում «Բանանցում» հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստը նախկին շիրակցի Գևորգ Հովհաննիսյանն էր, ով վնասվածքի պատճառով չմասնակցեց գարնանային հանդիպումներին: Առայժմ վերջին խաղը «Բանանցում» նա անցկացրել է 34 տարեկան 170 օրականում՝ մասնակցելով անցյալ տարվա դեկտեմբերի 3-ին «Արարատի» հետ կայացած մրցավեճին:

22792409 1474385835947771 4514212928075923565 o - 30 խաղ, 0 կարմիր քարտ. Հայաստանի առաջնության «ամենաբարի» թիմը

Առաջնության գարնանային հատվածում թիմում ամենատարեցը Ստեփան Ղազարյանն էր, ով «Արարատի»հետ ավարտական տուրի խաղում 33 տարեկան 129 օրական էր:

«Բանանցում» հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը Նարեկ Գրիգորյանն էր, ով «Շիրակի» հետ մարտի 4-ին կայացած խաղում բարձրագույն խմբում նորամուտը նշեց 16 տարեկան 260 օրականում:

Թիմի ներկայիս ֆուտբոլիստներից ամենափորձառուն Արամ Բարեղամյանն էր, ով բարձրագույն խմբում 260 խաղ է անցկացրել, որից 142-ը՝ «Բանանցի» մարզաշապիկով: Մարտի 4-ին «Շիրակի» հետ մրցավեճում Բարեղամյանը 250-րդ խաղի հոբելյանն էր նշել: Ավելի վաղ՝ անցյալ տարվա հոկտեմբերի 28-ին «Փյունիկի»հետ մրցավեճում Գևորգ Հովհաննիսյանն էր բարձրագույն խմբում 250-րդ խաղն անցկացրել:

29066629 1602153033171050 1701723788510494720 o - 30 խաղ, 0 կարմիր քարտ. Հայաստանի առաջնության «ամենաբարի» թիմը

10. Առաջնության 30 հանդիպումներում «Բանանցի» կազմում խաղադաշտ դուրս եկան 31 ֆուտբոլիստներ, որոնցից 10-ը լեգեոնականներ էին: 14 ֆուտբոլիստներ՝ Գևորգ Հովհաննիսյանը, Օգնյեն Կրասիչը, Ղուկաս Պողոսյանը, Ալեքսանդր Ջոկովիչը, Բորիսլավ Յովանովիչը, Նորիկ Ավդալյանը, Մատվեյ Գույգանովը, Գարսիա Պրայա Վալմերսոնը, Կվասի Սիբոն, Տիգրան Այունցը, Էդվարդ Կպոդոն, Լեսթեր Պելտիերը, Ֆագներ Սանթոսը և Նարեկ Գրիգորյանը 26-րդ առաջնությունում նորամուտը նշեցին «Բանանցում»:

Առաջնության հանդիպումներում «Բանանցի» ֆուտբոլիստները 72 անգամ զգուշացվել են: «Բանանցը» միակն է, որի ֆուտբոլիստներից ոչ մեկը դաշտից չի հեռացվել: Առավել հաճախ՝ 7 անգամ դեղին քարտի է արժանացել Բորիսլավ Յովանովիչը:

VivaroNews.am-ը ներկայացնում է «Բանանցի» ֆուտբոլիստների ցուցանիշներն ավարտված առաջնությունում:

Ֆուտբոլիստներ Խաղ Գոլ Զ (Հ)
1.Ռումյան Հովսեփյան 28 8 4
2.Վահագն Այվազյան 27 2 6
3.Օգնյեն Կրասիչ 27 1 6
4.Ալեքսանդր Ջոկովիչ 25 1 3
5.Գարսիա Պրայա Վալմերսոն 22 6 2
6.Արամ Հայրապետյան 21 – 24 3
7.Կվասի Սիբո 20 3 6
8.Մատվեյ Գույգանով 20 2 6
9.Հակոբ Հակոբյան 20 2
10.Նարեկ Պետրոսյան 20 4
11.Բորիսլավ Յովանովիչ 20 7
12.Նորայր Գյոզալյան 17 5
13.Արամ Բարեղամյան 17 1 2
14.Ղուկաս Պողոսյան 14 1
15.Լեսթեր Պելտիեր 13 6 3
16.Էդվարդ Կպոդո 13 1 4
17.Ալեքսանդր Օգանիսյան 12 1
18.Հայկ Ոսկանյան 12 3
19.Գևորգ Հովհաննիսյան 11 2
20.Արթուր Ավագյան 10 2
21.Կարեն Մելքոնյան 10
22.Նենադ Ինյաց 9 3 4
23.Ստեփան Ղազարյան 9 – 10
24.Արամ Լոռեցյան 9 2
25.Ֆագներ Սանթոս 5 1
26.Հակոբ Համբարձումյան 5
27.Նարեկ Գրիգորյան 5
28.Մարտին Գրիգորյան 4 1
29.Տիգրան Այունց 2
30.Գագիկ Մաղաքյան 2
31.Նորիկ Ավդալյան 1

Աշոտ Հայրապետյան