Ո՞ր տեղը կզբաղեցնի «Բանանցը» 2018/19 մրցաշրջանի Հայաստանի առաջնությունում:

Եզրափակիչ դուրս եկան գեղեցիկ գոլի շնորհիվ

«Բանանցի» մինչև 18 տարեկանների թիմի ֆուտբոլիստները դուրս են եկել իրենց տարիքային խմբի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլ:

«Բանանց-1-2000»-ը կիսաեզրափակիչ պատասխան խաղում Դանիել Պետոյանի գեղեցիկ գոլի շնորհիվ 1-0 հաշվով հաղթանակ են տարել «Արարատ-Մոսկվա-2000»-ի նկատմամբ, ընդհանուր դիմակայությունում հաղթել են 2-0 հաշվով և դուրս են եկել եզրափակիչ:

Եզրափակիչում մեր թիմի մրցակիցը կլինի «Փյունիկ-2000»-ը, որը կիսաեզրափակիչ մյուս խաղում ընդհանուր 7-1 հաշվով հաղթել է «Բանանց-2-2000»-ին: