ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 8

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Գոլ 6

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Փոխանցումներ 5

Օգնյեն Կրասիչ

best_player best_player
Տարիք 30
Փոխանցումներ 4

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Գոլ 6
Փոխանցումներ 5

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 8
Փոխանցումներ 2

Ո՞վ է «Բանանցի» լավագույն ֆուտբոլիստը 2017/18 մրցաշրջանում:

Ռումյան Հովսեփյանը՝ 29-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստների թվում

VivaroNews.am-ը կազմել է Հայաստանի առաջնության 29-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստների եռյակը՝ երրորդ տեղը հատկացնելով «Բանանցի» կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանին.

«Մեկ անգամ չենք նշել, որ Ռումյանն ընթացիկ մրցաշրջանի իր մարզավիճակով արժանի է հանդես գալու արտերկրում: Նա Բարձրագույն խմբի այս առաջնության երևի ամենակայուն ֆուտբոլիստն է: Հովսեփյանը սահմանել է մի նշաձող, որից ցածր հանդես չի եկել և ոչ մի խաղում: Դա հաճախ հանդիպող երևույթ չէ մեր ֆուտբոլիստների մոտ: Պատահական չէ, որ Ռումյանը կարևոր ֆուտբոլիստ է նաև հավաքականի համար:

«Գանձասար-Կապանի» հետ խաղն այդ առումով չի տարբերվել: Այո՛, «Բանանցը» տարօրինակ շարք է սկսել: Վերջին 5 խաղից 4-ի ընթացքում եղել է հաղթողի դերում, բայց ոչ մի հաղթանակ չի տոնել՝ «քամուն տալով» չեմպիոնական հույսերը: Սակայն Ռումյան Հովսեփյանը վերջին հանդիպմանն էլ շատ լավ էր միանում գրոհներին, երկրորդ կեսում՝ օգնում պաշտպանությանը: Նրա մոտ խոտանն էլ քիչ է փոխանցումների ժամանակ, իսկ դա կիսապաշտպանի համար «ոսկի» է»,- նշված է կայքի մեկնաբանության մեջ: