ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 8

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Գոլ 6

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Փոխանցումներ 5

Օգնյեն Կրասիչ

best_player best_player
Տարիք 30
Փոխանցումներ 4

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Գոլ 6
Փոխանցումներ 5

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 8
Փոխանցումներ 2

Բանանցի լավագույն գոլը 2017/18 մրցաշրջանում

Լեսթեր Պելտիեր. «Հուսով եմ՝ առաջնությունը կավարտենք երկու հաղթանակով»

«Բանանցի» ֆուտբոլիստ Լեսթեր Պելտիերը Հայաստանի առաջնության 18-րդ տուրի «Ալաշկերտի» դեմ խաղից հետո (2-2) պատասխանել է «Ֆուտբոլ պլյուսի» թղթակցի հարցերին.

- Մենք շատ հիասթափված ենք, քանի որ այստեղ գալիս մենք չեմպիոն դառնալու հնարավորություն ունեինք, եկել էինք հաղթելու համար, բայց ցավոք հաղթանակ չտարանք: Երկրորդ կեսում գոլեր բաց թողեցինք և չհաղթեցինք: Բայց ինչ կարող ես անել, մենք ամբողջովին նվիրվեցինք, բայց ստացվեց այսպես: Հուսով եմ՝ հաղթանակներ կտանենք առաջնության վերջին երկու խաղերում և կապահովենք երկրորդ հորիզոնականը:

- Արդեն երկրորդ դեպքն է, որ այս մարզադաշտում հաղթում էիք 2-0 հաշվով, սակայն ընդմիջումից հետո «Ալաշկերտը» երկու գոլ է խփում: Ի՞նչ է կատարվում:
- Մենք վերլուծության կենթարկենք խաղը և կհասկանանք, թե որտեղ ենք սխալվել: Որպես թիմ մենք դեռ կառուցման ճանապարհին ենք, որպեսզի ապագայում հաջողության հասնենք: Հիասթափված եմ արդյունքով, սակայն շատ հաճելի է, որ թիմակիցներս նվիրվեցին ամբողջությամբ և հպարտ եմ իմ թիմով:

- Կրկին գոլի հեղինակ դարձար «Ալաշկերտի» դեմ խաղում: Կարելի՞ է ասել, որ «Ալաշկերտը» քեզ համար նախընտրելի մրցակից է:
- «Ալաշկերտը» գործող չեմպիոնն է, ես էլ ապացուցելու բան ունեմ: Ուզում եմ ցույց տալ «Ալաշկերտի» սեփականատերերին, թե ինչպիսի ուժ ունեին իրենք և չընդգրկեիցին ինձ իրենց ընտանիքում: Ինչպես բոլոր թիմերի դեմ խաղերում, նաև «Ալաշկերտի» դեմ յուրաքանչուր խաղում պետք է նվիրվեմ հարյուր տոկոսով: Բայց «Ալաշկերտը» յուրահատուկ է և ցանկանում եմ դրանով ուղերց հղել «Ալաշկերտի» սեփականատիրոջը, որպեսզի նա իմանա, որ սխալվել է՝ թույլ տալով ինձ հեռանալ:

- Կարծում ես, որ «Ալաշկերտը» սխալվե՞լ է, թույլ տալով քեզ հեռանալ:
- Ես ինքս եմ հեռացել, ես չէի կարող խաղալ նրանց նախկին մարզչի գլխավորությամբ: Արամ Ոսկանյանն իմ ընկերն է և կարող է առավելագույնը քաղել ինձնից: Նրա գլխավորությամբ խաղալը լիովին տարբերվում է «Ալաշկերտում» խաղալուց: Երջանիկ եմ, որ այստեղ եմ և ուրախ եմ, որ շարժվում ենք առաջ:
«Ալաշկերտում» շատ ընկերներ ունեմ, կարոտում եմ նրանց հետ խաղալը, սակայն այսպիսին է ֆուտբոլը և պետք է առաջ նայես քո կարիերայի հարցերում: Հաջողություն եմ մաղթում «Ալաշկերտին» չեմպիոնական պայքարում:

- Հայաստանի առաջնությունը ֆանտաստիկ ընթացք է ստացել: Յուրաքանչյուր թիմ կարող է չեմպիոն դառնալ, կամ հայտնվել հետնապահի կարգավիճակում: Ի՞նչ կասես այդ մասին:
- Կարծում եմ, որ սա աշխարհում միակ առաջնությունն է, որտեղ կարող ես մի քանի անընդմեջ հաղթանակ տանել, բարձրանալ վերջին հորիզոնական, իսկ հետո էլ պարտվել վերջին տեղերի թիմերին ու նահանջել: Սա շատ գրավիչ է երկրպագուների համար: Մյուս մրցաշրջանում էլ 10 թիմ է լինելու, սա նույնպես հետաքրքիր է: