ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 4

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 2

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 26
Փոխանցումներ 2

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 30
Փոխանցումներ 2

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 2
Փոխանցումներ 2

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 4
Փոխանցումներ 0

«Բանանցի» ո՞ր մարզաշապիկն է Ձեզ ավելի դուր գալիս:

Հաղթանակը ձեռքից բաց թողեցինք 90+4-ին

Հայաստանի առաջնության 29-րդ տուրի խաղում «Բանանցը» խաղավերջում ձեռքից բաց թողեց «Գանձասար-Կապանի» դեմ խաղում հաղթանակը:
Առաջին կեսում «Բանանցը» տիրում էր նախաձեռնությանը, թեև շատ չէին վտանգավոր պահերը:
Հանդիպման 31-րդ րոպեին բազմաքայլ գեղեցիկ գրոհի արդյունքում գոլի հեղինակ դարձավ 19-ամյա Սանթոսը՝ բացելով իր գոլերի հաշիվը Բարձրագույն խմբի առաջնությունում:
Երկրորդ կեսում «Բանանցի» ֆուտբոլիստները նախաձեռնությունը զիջեցին մրցակցին և հմտորեն պաշտպանվում էին, սակայն այնուամենայնիվ մրցակցին հաջողվեց նյութականացնել առավելությունը: Մրցավարի ավելացրած չորրորդ րոպեին մրցակցի իրացրած անկյունայինից հետո խառնաշփոթ առաջացավ «Բանանցի» տուգանային հրապարակում, ինչից օգտվեց «Գանձասար-Կապանի» ֆւտբոլիստ Իսիակա Բամբան:
Այսպիսով, «Բանանցը» շատ կարևոր երկու միավոր կորցրեց և 29-րդ տուրից հետո ունի վաստակած 41 միավոր:

12.05.18, Բարձրագույն խումբ, 29-րդ տուր
«Գանձասար-Կապան»-«Բանանց» 1:1 (0:1)
Երևան, «Բանանց» մարզադաշտ
Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան
Գոլերը՝ Իսիակա Բամբա 90+4 - Սանթոս 31

«Բանանց» - Արամ Հայրապետյան, Էդուարդ Կպոդո (Ալեքսանդր Հովհաննիսյան 89), Բորիսլավ Յովանովիչ, Նարեկ Պետրոսյան, Վահագն Այվազյան, Կուասի Սիբո, Ռումյան Հովսեփյան, Լեսթեր Պելտիեր, Ալեքսանդր Ջոկովիչ, Կարեն Մելքոնյան, Սանթոս (Արթուր Ավագյան 77):

«Գանձասար–Կապան» - Գրիգոր Մելիքսեթյան, Վասպուրակ Մինասյան, Դավիթ Տերտերյան (Մարտին Գրիգորյան 81), Դմիտրի Յաշին, Դամիր Մեմովիչ, Հարուն Վելիչ (Արթուր Ադամյան 47), Արթուր Յուսպաշյան, Իսիակա Բամբա, Գևորգ Նռանյան, Ստևան Զիվկովիչ (Ալեքս Ջունիոր 60), Գեղամ Հարությունյան: