ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 8

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Գոլ 6

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Փոխանցումներ 5

Օգնյեն Կրասիչ

best_player best_player
Տարիք 30
Փոխանցումներ 4

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Գոլ 6
Փոխանցումներ 5

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 8
Փոխանցումներ 2

Ո՞վ է «Բանանցի» լավագույն ֆուտբոլիստը 2017/18 մրցաշրջանում:

«Գանձասար-Կապան» - «Բանանց» հանդիպմանն ընդառաջ 

Իրերի դասավորությունը - 28 տուրում «Գանձասար-Կապանը» վաստակել է 42 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում: «Բանանցը» 40 միավորով չորրորդն է: Նախորդ տուրում «Գանձասար-Կապանը» գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել «Շիրակի» հետ, իսկ «Բանանցի» և «Ալաշկերտ» խաղն ավարտվել է գոլառատ ոչ-ոքիով՝ 2:2:

Ինչպե՞ս դիտել խաղը - Հանդիպումը հեռարձակվելու է V Sport յութուբյան ալիքի ուղիղ եթերում, որը հասանելի կլինի «Բանանցի» պաշտոնական կայքում:

Կորուստներ թիմերի կազմերում - Այս խաղում երկու թիմերն էլ ունեն կորուստներ կուտակված դեղին քարտերի պատճառով: 7-րդ դեղին քարտն է ստացել և առաջնության վերջին հանդիպումները բաց կթողնի «Բանանցի» կիսապաշտպան Օգնեն Կրասիչը, իսկ «Գանձասար-Կապանի» կազմում 8-րդ անգամ զգուշացվել է և խաղը բաց կթողնի Արա Խաչատրյանը:

Ինչպե՞ս են մրցակցի գործերը - Նախորդ շրջանում «Բանանցին» 1-0 հաշվով պարտվելուց հետո «Գանձասար-Կապանը» 4-0 հաշվով պարտություն կրեց «Ալաշկերտից», սակայն հետո կարողացավ վեց միավոր վաստակել հետնապահներ «Փյունիկի» և «Արարատի» դեմ խաղերում:

Միմյանց դեմ խաղերի վիճակագրությունը - Սա թիմերի 54-րդ հանդիպումն է: Նախորդ 53 խաղերից 17-ում հաղթել է «Բանանցը», 17 խաղ ավարտվել է ոչ-ոքի, իսկ 20 անգամ հաղթել է «Գանձասար-Կապանը»:
«Բանանցը» դրական հաշվեկշիռ ունի խփած և բաց թողած գոլերի առումով՝ 64-ն ընդդեմ 58-ի:

Մրցակիցների խաղերը. Տուրի բոլոր հանդիպումներն էլ կայանալու են շաբաթ օրը, մայիսի 12-ին:

12.05.18 17:00 Գանձասար-Կապան - Բանանց. Երևան, «Բանանց» մարզադաշտ
12.05.18 17:00 Արարատ - Շիրակ. Երևան, «Նաիրի» մարզադաշտ
12.05.18 19:00 Փյունիկ - Ալաշկերտ. Երևան, Հանրապետական մարզադաշտ