ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Գոլ 5

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 4

Միխաիլ Սոլովյով

best_player best_player
Տարիք 21
Փոխանցումներ 4

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 27
Փոխանցումներ 2

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Գոլ 5
Փոխանցումներ 1

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 27
Գոլ 3
Փոխանցումներ 2

Ո՞ր անվանումն ենք նախընտրում մեր ակումբի համար:

Պելտիերն ու Վալմերսոնը լավագույնն են 23-րդ տուրում

VivaroNews ճանաչված կայքը կազմել է Հայաստանի առաջնության 23-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստների եռյակը, որտեղ առաջին և երկրորդ տեղերը հատկացրել է «Բանանցի» ֆուտբոլիստներին՝ առաջին տեղում Լեսթեր Պելտիերին, երկրորդ տեղում՝ Վալմերսոնին:
Կայքն իր ընտրությունը մեկնաբանել է հետևյալ կերպ.

2. Վալմերսոն Գարսիա Պրայա («Բանանց»)
Այ սա հաստա՛տ այն Վալմերսոնն է, ում խաղը նախորդ մրցաշրջանում վայելում էինք «Գանձասար-Կապանում»: Դեռ մի բան էլ ավելացրել է: «Վաոն», ինչպես անվանում են նրան, այժմ ավելի թիմային ֆուտբոլիստ է դարձել: Ինչպես բրազիլացի ֆուտբոլիստների 99%-ը, նա ևս սիրում է խաղն իր վրա վերցնել և տեխնիկական զինանոցի հաշվին հարցեր լուծել, բայց Վալմերսոնը «Բանանցի» կազմում նշված գործոնում բարելավել է:

Նա «Ալաշկերտի» հետ մրցաճում էլ լավ մակարդակի ֆուտբոլ է ցուցադրել: Հիանալի էր ստացվում համագործակցությունը թե՛ Լեսթեր Պելտիերի, թե՛ Ռումյան Հովսեփյանի և թե՛ մյուսների հետ: Տպավորիչ էր հատկապես 2-րդ գոլային գրոհը, որի ստեղծման գործում Վալմերսոնն ակներև ավանդ է ունեցել:

1. Լեսթեր Պելտիեր («Բանանց»)
Մեծ շարժառիթը կարող է սարեր շուռ տալ: Լեսթերը խաղադաշտում իրեն պատռելու պատրաստակամությամբ էր մրցում նախկին թիմի՝ «Ալաշկերտի» դեմ, որտեղ կարծես այդպես էլ թերագնահատված մնաց: Պելտիերը գործող չեմպիոնի դեմ խաղում նախ բացել է հաշիվը, ապա չքնաղագեղ գոլային փոխանցում կատարել Օգնյեն Կրասիչին:

Ինչպես «Բանանցի» գրեթե բոլոր ֆուտբոլիստները, Լեսթերն էլ այժմ լավ մարզավիճակ է հավաքել: Նրանք թիմային ֆուտբոլ են ցուցադրում: Հիմա արդեն հասկանալի է, թե ինչու Արամ Ոսկանյանը ձմեռային ընդմիջմանը մեծ փոփոխությունն չկատարեց թիմում: Այնպիսի տպավորություն է, որ ներկայիս կազմը տարիներ շարունակ միասին է խաղում: Ամեն ինչ սկսվում է դարպասապահ Արամ Հայրապետյանի վստահ խաղից, ապա փոխանցվում մյուս գծերի խաղացողներին: Եթե «Բանանցն» ավարտական տուրերում «չքնի», ապա ապագան խոստանում է պայծառ լինել նրանց համար: