Շնորհավորում ենք Վահագն Այվազյանին
Այսօր՝ ապրիլի 16-ին, իր ծննդյան 26-րդ տարեդարձն է նշում «Բանանցի» ֆուտբոլիստ Վահագն Այվազյանը:
Այվազյանը 2012/13 մրցաշրջանից հանդես է գալիս «Բանանցի» կազմում: Նա մեր թիմի կազմում մասնակցել է Հայաստանի առաջնության 111 խաղի և դարձել է 12 գոլի հեղինակ:
2013/14 մրցաշրջանում Այվազյանը «Բանանցի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն, 2014/15 մրցաշրջանում Հայաստանի սուպերգավաթակիր, 2015/16 մրցաշրջանում՝ Հայաստանի գավաթակիր:
«Բանանց» ֆուտբոլային ակումբը շնորհավորում է Վահագն Ավյազյանին ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով մեծ ֆուտբոլային վերելքներ: