ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 7

Նորայր Գյոզալյան

best_player best_player
Տարիք 28
Գոլ 5

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Փոխանցումներ 4

Ղուկաս Պողոսյան

best_player best_player
Տարիք 24
Փոխանցումներ 3

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Գոլ 5
Փոխանցումներ 4

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 7
Փոխանցումներ 1

Ո՞ր տեղը կզբաղեցնի «Բանանցը» մրցաշրջանի ավարտին:

Արամ Ոսկանյան. «Ուրախանալու ժամանակ չկա»

Հայաստանի առաջնության 23-րդ տուրի «Ալաշկերտի» դեմ խաղից հետո (3-0) «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը հետևյալ կարծիքն է հայտնել.

- Կարևոր երեք միավոր վաստակեցինք: Գիտակցում էինք, որ միավորներ կորցնելու դեպքում շատ բարդ է լինելու: Շարժվում ենք առաջ:
Շատ լավ եղավ, որ առաջին կեսում ստանդարտ իրավիճակից գոլ խփեցինք: Ամեն դեպքում թիմը նորմալ տեղաշարժվում էր և վերահսկում էր խաղը: Առաջին կեսում կային հակագրոհի լավ հնարավորություններ, սակայն ուշացնում էինք վերջին փոխանցումը: Առաջին կեսում հաշիվը կրկնապատկելու հնարավորություններ կային: Այս խաղում ամենադժվարն առաջին կեսի վերջին րոպեն էր: Մրցակիցը մեծ ճնշում գործադրեց,  մոտավորապես մեկ րոպե թիմը սեփական տուգանային հրապարակում էր, եզրերից շատ վտանգավոր փոխանցումներ էին հետևում, բայց կարողացանք դիմակայել այդ իրավիճակին:
Երկրորդ կեսում լավ հակագրոհի արդյունքում գոլ խփեցինք: Հիմա ուրախանալու ժամանակ չունենք, տղաներին շնորհավորեցինք, մեր բժշկական անձնակազմի կողմից վերականգնողական աշխատանքներ են կատարվում և պատրաստվում ենք երեք օր հետո կայանալիք «Ալաշկերտի» դեմ էլ ավելի բարդ խաղին:

- «Բանանցը» երկու տարի առաջնության խաղերում չէր կարողացել հաղթել «Ալաշկերտին»: Կարո՞ղ ենք ասել, որ սա ավելին էր, քան երեք միավորը:
- Չեմպիոնին հաղթելն, իհարկե, մեծ պատիվ է: Չգիտեի, որ երկու տարի չէինք հաղթել: Ուրախ  եմ, որ հաղթեցինք, բոլորս էլ գիտենք, թե ինչ հզոր թիմ է «Ալաշկերտը»:

- Ըստ Ձեզ հիմա «Ալաշկերտում» անկում կա՞:
- Դժվար է ասել: Առաջնության վերջնամասն է և լարվածությունը մեծ է: Հեշտ չէ երկու տարի անընդմեջ չեմպիոն դառնալը և հիմա էլ երրորդ անգամ չեմպիոնությունը պահպանելը: Երևի կա հոգեբանական խնդիր, բայց այդ հարցին չեմ կարող պատասխանել: Չեմպիոն դառնալն այդքան դժվար չէ, որքան չեմպիոնությունը պահպանելը: Երևի կա այդ հոգեբանական խնդիրը թիմի ներսում, սակայն այդքան լավ տեղյակ չեմ, թե թիմի ներսում ինչ է կատարվում:

- Ընթացիկ առաջնությունում «Բանանցը» հաջող է հանդես գալիս սեփական դաշտում և տնային խաղերում ոչ մի պարտություն չի կրել: Ինչո՞վ է դա պայմանավորված:
- Նորություն չեմ ասի՝ տանը պատերն էլ են օգնում: Կար մի փուլ, երբ ավելի շատ դրսում էինք հաղթում, քան մեր դաշտում: Հիմա լավ խոտածածկ ունենք, մարզվում ենք լավ խոտածածկի վրա և երևի ավելի ենք սովոր դրան:

- «Բանանցին»  սկզբունքային հանդիպումներ են սպասվում, սակայն չեմպիոնությունն անիրատեսական չէ:  Ինչպե՞ս եք գնահատում չեմպիոն դառնալու «Բանանցի» հնարավորությունները:
- Հայաստանի առաջնության բոլոր խաղերն էլ այժմ սկզբունքային են՝ «Գանասարն» այսօր խաղաց «Շիրակի» հետ, մենք՝ «Ալաշկերտի» հետ, հաջորդ տուրում «Գանձասարի» հետ պետք է խաղանք: Լավ չի լինի, եթե հիմա ես ասեմ՝ այո, մենք գնում ենք չեմպիոնության: Դեռ երրորդ տեղում ենք: Ամեն միավորը ոսկու արժեք ունի, ամեն խաղում պետք է առավելագույնն անենք, որպեսզի կարողանանք հաղթել: Այդ դեպքում կտեսնենք՝ ինչով կավարվի: Բայց շատ հետաքրքիր առաջնություն է: