U18. «Բանանցի» ֆուտբոլիստները մասնակցեցին Բուլղարիայի դեմ խաղերին
«Բանանցի» ֆուտբոլիստներ Նարեկ Հովհաննիսյանը, Արսեն Եղիազարյանը, Արման Ղազարյանը, Նարեկ Գրիգորյանը, Ֆելիքս Խաչատրյանը, Արամ Խամոյանը և Սերգեյ Հարությունյանը վերադարձել են Բուլղարիայից, որտեղ Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի կազմում երկու հանդիպում են անցկացրել այդ երկրի իրենց հասակակիցների հավաքականի հետ:
Առաջին խաղում Հայաստանի հավաքականը պարտվել է 1-2 հաշվով: Մեկնարկային կազմում են եղել Նարեկ Հովհաննիսյանը, Արսեն Եղիազարյանը, Արամ Խամոյանը և Սերգեյ Հարությունյանը:
Երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը պարտվել է 2-4 հաշվով: Արսեն Եղիազարյանն ու Նարեկ Գրիգորյանը եղել են մեկնարկային կազմում: