ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 7

Նորայր Գյոզալյան

best_player best_player
Տարիք 28
Գոլ 5

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Փոխանցումներ 4

Ղուկաս Պողոսյան

best_player best_player
Տարիք 24
Փոխանցումներ 3

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Գոլ 5
Փոխանցումներ 4

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 7
Փոխանցումներ 1

Ո՞ր տեղը կզբաղեցնի «Բանանցը» մրցաշրջանի ավարտին:

Փայլուն հաղթանակ. Բանանց - Ալաշկերտ 3:0

Հայաստանի առաջնության 23-րդ տուրի խաղում «Բանանցը» փայլուն հաղթանակ տարավ գործող չեմպիոն «Ալաշկերտի» նկատմամբ և այժմ երկու միավորով է  հետ առաջատար «Շիրակից»:

«Շիրակի» դեմ նախորդ հանդիպման համեմատությամբ «Բանանցի» մեկնարկային կազմում երկու փոփոխություն էր կատարվել: Որակազրկված Էդուարդ Կպոդոյի փոխարեն մեկնարկային կազմում տեղ էր զբաղեցրել Մատվեյ Գույգանովը, իսկ դաշտի կենրոնում Հակոբ Հակոբյանի  փոխարեն գործում էր Արամ Բարեղամյանը:

Հենց Մատվեյ Գույգանովի օդային պայքարում հաջող խաղն էլ օգնեց «Բանանցին» արագորեն բացել հաշիվը:  13-րդ րոպեին անկյունայինի խաղարկման ժամանակ գրոհին միացած Գույգանովն օդային պայքարում հաղթող դուրս եկավ և գնդակը հասցեագրեց դարպասի մոտ, որտեղ մոտ տարածությունից գլխի հարվածով աչքի ընկավ Լեսթեր Պելտիերը:

Երկրորդ կեսում Պելտերը նաև գոլային փոխանցման հեղինակ դարձավ: «Բանանցը» գեղեցիկ արագ հակագրոհ ձեռնարկեց, որը Պելտերի փոխանցումից հետո եզրափակեց Օգնեն Կրասիչը՝ կրկնապատկելով «Բանանցի» առավելությունը:

Խաղավարտից 7 րոպե առաջ «Բանանցը» կրկին հաջող խաղարկեց անկյունայինը և գոլի հեղինակ դարձավ Կուասի Սիբոն:

«Բանանցը» գեղեցիկ հաղթանակով ուրախացրեց երկրպագուներին և շատ խիտ մրցաշարային աղյուսակում այժմ երրորդ հորիզոնականում է:

Ընդամենը երեք օր անց՝ ապրիլի 17-ին, «Ալաշկերտն» ու «Բանանցը» կրկին կհանդիպեն, այս անգամ Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ պատասխան խաղում:

14.04.18, Հայաստանի առաջնություն, 23-րդ տուր

«Բանանց»-«Ալաշկերտ» 3:0 (1:0)

Երևան, «Բանանց» մարզադաշտ, 800 հանդիսական

Մրցավար՝ Գևորգ Եղոյան

Գոլերը՝ Լեսթեր Պելտիեր, 13, Օգնեն Կրասիչ, 51, Սիբո Կվասի, 83

«Բանանց» - 70. Արամ Հայրապետյան, 55. Մատվեյ Գույգանով, 6. Բորիսլավ Յովանովիչ, 18. Վահագն Այվազյան, 90. Կուասի Սիբո (14. Կարեն Մելքոնյան 86), 23. Նարեկ Պետրոսյան, 8. Ռումյան Հովսեփյան (5. Հակոբ Հակոբյան 78), 7. Արամ Բարեղամյան, 9. Օգնեն Կրասիչ, 19. Վալմերսոն, 11. Լեսթեր Պելտիեր (17. Ալեքսանդր Ջոկովիչ 70):

«Ալաշկերտ» - 55, Օգնեն Չանչարևիչ, 22, Ալեքսանդր Պետրոսյան (14. Արտյոմ Սիմոնյան 40), 5. Դանիել Ստոյկովիչ, 3. Անդրանիկ Ոսկանյան, 8. Գագիկ Դաղբաշյան (6. Սաննի Օմորոգիե 67), 21. Արտակ Գրիգորյան, 20. Արթուր Եդիգարյան, 17. Արտակ Եդիգարյան, 9. Արտակ Դաշյան, 7. Միհրան Մանասյան (19. Մարկո Յորդան ), 15. Ուրոշ Նենադովիչ:

Զգուշացումներ – Մատվեյ Գույգանով 36, Նարեկ Պետրոսյան 42, Վահագն Այվազյան 53 – Սաննի Օմորոգիե 78, Դանիել Ստոյկովիչ 85