ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 8

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Գոլ 6

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Փոխանցումներ 5

Օգնյեն Կրասիչ

best_player best_player
Տարիք 30
Փոխանցումներ 4

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Գոլ 6
Փոխանցումներ 5

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 8
Փոխանցումներ 2

Բանանցի լավագույն գոլը 2017/18 մրցաշրջանում

Բանանց - Ալաշկերտ խաղին ընդառաջ

Նախորդ տուրում Գյումրիում կրած պարտությունից հետո «Բանանցը» ցանկանում է ավելացնել միավորների պաշարը և դա կփորձի անել «Ալաշկերտի» դեմ տնային խաղում:

Որտեղ և երբ
Հանդիպումը տեղի ունենալու շաբաթ օրը, ապրիլի 14-ին, Երևանի ժամանակով 16:00-ին, «Բանանց» մարզադաշտում:
Խաղն ուղիղ եթերում կցուցադրվի V Sport յութուբյան ալիքը, հեռարձակման հղումը խաղից առաջ հասանելի կլինի «Բանանցի» պաշտոնական կայքում:

Նախորդ տուրում
«Բանանցը» Գյումրիում նվազագույն հաշվով պարտություն է կրել «Շիրակից»: «Ալաշկերտը» նախորդ տուրում 2-1 հաշվով է հաղթել «Արարատին»՝ տոնելով առաջին հաղթանակը Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ:

Թիմերի նորությունները
«Բանանցին» այս խաղում որակազրկման պատճառով չի կարողանա օգնել գանացի պաշտպան Էդուարդ Կպոդոն, վնասվածք ունի Արամ Լոռեցյանը:
«Ալաշկերտը» որակազրկված ֆուտբոլիստներ չունի:

Նախորդ հանդիպումը
Մոտ  մեկ ամիս առաջ է կայացել այս թիմերի նախորդ հանդիպումը, որն ավարտվել է 2-2 հաշվով: Վահագն Այվազյանի ու  Արամ Բարեղամյանի գոլերին դաշտի տերերը պատասխանեցին Արտյոմ Սիմոնյանի և Միհրան Մանասյանի գոլերով: «Բանանցը» ձեռքից բաց թողեց հաղթելու հնարավորությունը, երբ 77-րդ րոպեին 11 մետրանոցից վրիպեց «Բանանցի» ֆուտբոլիստ Վալմերսոնը: