ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 8

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Գոլ 6

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Փոխանցումներ 5

Օգնյեն Կրասիչ

best_player best_player
Տարիք 30
Փոխանցումներ 4

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Գոլ 6
Փոխանցումներ 5

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 8
Փոխանցումներ 2

Բանանցի լավագույն գոլը 2017/18 մրցաշրջանում

Լեսթեր Պելտիեր. «Ցանկանում եմ իմ փորձով օգտակար լինել «Բանանցին»

«Բանանցի» ֆուտբոլիստ Լեսթեր Պելտերն արդեն  թիմի կազմում հասցրել է հինգ հանդիպում անցկացնել և դառնալ երկու գոլի հեղինակ: Ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում տրինիդադցի ֆուտբոլիստը հիշել է իր անցած ուղին:

- Ինչպե՞ս ես սկսել զբաղվել ֆուտբոլով և ինչպիսի՞ հնարավորություններ ունեիք Տրինիդադ և Տոբագայում ապագադ ընտրելու հարցում:
- Սկզբում ատլետիկայով էի զբաղվում՝ 100 և 200 մետր վազքով: Բայց մի օր որոշեցի, որ պետք է թիմային սպորտով զբաղվեմ և ոչ թե անհատական: 8-9 տարեկանից սկսեցի լրջորեն զբաղվել ֆուտբոլով և հասկացա, որ ինչ-որ տաղանդ ժառանգել եմ հորիցս: Նա ֆուտբոլիստ է եղել և հանդես է եկել Հոլանդիայի երկրորդ դիվիզիոնում: Հայրս ինձ շատ է օգնել, որպեսզի շատ աշխատեմ և դառնամ ֆուտբոլիստ: Գալով շատ փոքր երկրից, Տրինիդադ և Տոբագոյից, որն ընդամենը փոքրիկ կետ է աշխարհի քարտեզի վրա, կարողացա հանդես գալ Եվրոպայում և որոշ հաջողությունների հասնել:   

- Ինչ ճանապարհ ե՞ս անցել քո երկրում:
- Տրինիդադում սկզբում պետք է խաղաս քոլեջների լիգայում, որը լավ հնարավորություն է երիտասարդների համար: Այդտեղ աչքի ընկնելուց հետո տեղափոխվեցի արդեն պրոֆեսիոնալ ակումբ:

- Ինչպիսի՞ն են այնտեղ ենթակառուցվածքներն ու մարզադաշտերը:
- ՖԻՖԱ-ի նախկին փոխնագահ ու ԿՈՆԿԱԿԱՖ-ի նախագահ Ջեք Ուորները տրինիդադցի է, և նա նաև մեծ աշխատանք է կատարել երկրի ֆուտբոլային տնտեսությունը զարգացնելու համար: Տրինիդադ և Տոբագոյում անցկացվել է մինչև 17 տարեկանների Աշխարհի առաջնություն և այդ մարզադաշտերն օգտագործվում են առաջնության խաղերում:

- Պելտիեր ազգանունը որտեղի՞ց է գալիս: Այն, կարծեմ, ֆրանսիական է:
- Այո, ծագումով Մարտինիկայից եմ և տատիկս շատ է պատմել իմ ծագման մասին: Շատ մարդիկ են հարցնում, թե ինչպես է պետք ճիշտ արտասանել, սկսում են ֆրանսերեն խոսել, բայց պատասխանում եմ, որ ֆրանսերեն չգիտեմ:

- 2006-ին Տրինիդադ և Տոբագոն դարձավ այդ ժամանակ ամենափոքր բնակչություն ունեցող երկիրը, որը մասնակցեց Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին: Որտե՞ղ էիր այդ ընթացքում և ի՞նչ ազդեցություն ունեցավ եզրափակիչ փուլ դուրս գալը երկրի վրա:
- Իհարկե մեծ էր ուրախությունն ու ոգևորությունը երկրում: Տրինիդադ և Տոբագոն փոքր երկիր է, որն ունի 1.6 միլիոն բնակչություն: Դա ավելի քիչ է, քան Հայաստանը: Հայտնվելով Մեքսիկայի, Կոստա Ռիկայի, ԱՄՆ-ի և Հոնդուրասի հավաքականների հետ միևնույն խմբում, Տրինիդադ և Տոբագոն աշխարհի առաջնության ուղեգիր նվաճեց: Դա երկրի համար միասնականության մեծ խթան էր և բոլորը շատ երջանիկ էին: Այդ ժամանակ շատ երիտասարդ էի և փորձում էի տեղափոխվել Եվրոպա:

- Գիտեմ, որ մոտ ես եղել անգլիական Պրեմիեր լիգա տեղափոխվելուն: Պատմիր այդ մասին:
- Այո, 16-17 տարեկան էի, երբ ինձ պրոֆեսիոնալ պայմանագիր էր առաջարկում Պորթսմութը: Սակայն այդ տարիքում չէի կարող ունենալ բավականաչափ հանդիպումներ ազգային հավաքականի կազմում, իսկ դա պարտադիր պայման էր Անգլիայում աշխատանքային վիզա ստանալու համար:
Սկզբում վեց շաբաթով փորձաշրջան անցա Արսենալում, երեք ընկերական խաղ անցկացրի և զգացի եվրոպական ֆուտբոլի առավելությունները: Հետո միացա Պորթսմութին և ակումբի պահեստայինների կազմում ընկերական խաղ անցկացրի Ուոթֆորդի դեմ: Այդ խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձա և 4-1 հաշվով հաղթանակ տարանք: Հիշում եմ, թե ինչպես էր այդ ժամանակվա Պորթսմութի մարզիչ Հարի Ռեդնապը թափահարում գլուխն ու ասում. «Այս երեխան անհավանական տաղանդ ունի, ուզում եմ, որ պայմանագիր ստորագրենք իր հետ»: Դա մեծ փորձ էր ինձ համար, քանի որ լինելով պատանի, մարզվում էի այնպիսի ֆուտբոլիստների կողքին, ինչպիսին են, Դեֆուն, Կրաուչը և Ջոնսոնը:
Ցավոք աշխատանքային վիզա ստանալ այդպես էլ չստացվեց, հետ վերադարձա և ամեն ինչ պետք է սկսեի նորից:

2008թ., Անգլիական մամուլը գրում է, որ Ռեդնապը հույս ունի հունվարին պայմանագիր ստորագրել Պելտիերի հետ:

Հետո մեկնեցի ԱՄՆ, յոթ շաբաթ անցկացրեցի Հյուսթոնի Դինամոյում, պայմանագիր ստորագրեցի, սակայն գործակալս կարծում էր, որ MLS-ը ավելի տարեց ֆուտբոլիստների համար է և ցանկանում էր, որ տեղափոխվեի Եվրոպա: Հնգօրյա փորձաշրջանի մեկնեցի Սլովակայի Տրենչին ակումբ, որի սեփականատերն էր Ամստերդամի Այաքսի և Հոլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Տշեու Լալինը: Նա լեգենդ է, Յոհան Կրոյֆի հետ միասին խաղացել է միևնույն թիմում:
Հյուսթոնի Դինամոն դարձավ ամենաերջանիկ ակումբը, քանի որ Տրենչինը ստիպված էր 300 հազար դոլար վճարել ինձ համար, իսկ Դինամոյի կազմում դեռ ոչ մի հանդիպում չէի անցկացրել:
Այդ ժամանակ Տրենչինը հանդես էր գալիս Սլովակիայի երկրորդ դիվիզիոնում և մենք առաջին դիվիզիոնի ուղեգիր նվաճեցինք:
Այտնեղ արհեստական դաշտում էինք մարզվում, վնասվածք ստացա և ստիպված էի վիրահատվել: Սակայն դա ինձ ավելի ուժեղ դարձրեց, քանի որ շատ էի աշխատում:

Հետո բարձրագույն խմբի չորս անընդեջ խաղում գոլեր խփեցի: Շատ լավ հանդիպում անցկացրեցի Բրատիսլավայի Սլովանի դեմ, գոլի հեղինակ դարձա և երբ գնում էի հանդերձարան ինձ մոտեցավ Վլադիմիր Վայսը, որն այդ ժամանակ մարզում էր Սլովանը և ասաց, որ շատ է հավանում ինձ, հարցրեց, թե չե՞մ ցանկանում, որ միանամ իր թիմին:
Այդ ժամանակ առաջարկ ունեի նաև Ուկրաինայից, սակայն Վլադիմիր Վայսի խոսքերն ինձ շատ էին ոգևորել,և ես ցանկանում էի միանալ նրա թիմին: Կարծեմ, 1,2 միլիոն եվրո վճարեցին ինձ համար, դա Սլովակիայի ամենաթանկ տրաևսֆերերից էր, մեծ ճնշման տակ էի: Սակայն նորամուտիս խաղի 93-րդ րոպեին գոլի հեղինակ դարձա և մենք  կամային հաղթանակ տարանք: Առաջին իսկ տարում ես դարձա իմ թիմի լավագույն ռմբարկուն և մենք չեմպիոն հռչակվեցինք:

- Ո՞րն է լավագույն հիշողությունը Սլովակիայում անցկացրած ժամանակահատվածից:
- Բնականաբար, ամենամեծ ուրախությունը երկրի չեմպիոն դառնալն է: Իմ ֆուտբոլային կարիերայի մեծագույն հաջողություններից էր նաև Եվրոպա լիգայի խմբային փուլում խաղալը:

- Քո կարիերայում նշված են նաև Իրտիշ և Պրիբրամ թիմերը:
- Այո, մեկնեցի Թուրքիա, միացա Իրտիշին և պայմանագիր ստորագրեցի: Իմ ընկերուհին Վիենայից էս և նա ոչ մի կերպ չէր ցանկանում ապրել Ղազախստանում: Նա ինձ համար շատ կարևոր էր և ես հեռացա Իրտիշից: Հետո միացա չեխական Պրիբրամին, բայց այնտեղ էլ շատ չմնացի, քանի որ թիմը ֆինանսական խնդիրներ ուներ:

- Ինչպե՞ս ստացվեց Հայաստան տեղափոխվելու տարբերակը
- Ընկերուհուս հետ հանգստանում էի Լոս Անջելում, երբ գործակալներից մեկն ինձ առաջարկեց խաղալ Հայաստանում: Ես հարցրի՝ որտեղ է դա: Նա ասաց, որ դա Քիմ Քարդաշյանի երկիրն է: Ես չգիտեի նրա հայկական ծագման մասին: Սկզբում մտածում էի, թե Ալբանիայի մասին է խոսքը: Բայց գործակալն ասաց, որ փնտրեմ ինտերնետում և համոզվեմ, որ ապրելու եմ շատ լավ քաղաքում և հնարավորություն եմ ունենալու կրկին ֆուտբոլ խաղալ և վերականգնել լավագույն որակներս: Եվ ես համաձայնվեցի: Այդ ժամանակ Ալաշկերտը գլխավորում էր Արամ Ոսկանյանը, ես հանդիպեցի նրան, նա արդեն գիտեր իմ մասին: Արամ Ոսկանյանը համոզեց ինձ պայմանագիր ստորագրել թիմի հետ: Նա ասաց, որ ունի իմ կարիքը: Երբ մարզիչը քեզ այդպես վստահում է, պատասխանատվության զգացում է առաջանում և ցանկանում ես արդարացնել իր սպասելիքները:

- Ինչպե՞ս ստացվեց Բանանց տեղափոխվելը:
- Իհարկե, գլխավորն Արամ Ոսկանյանի գործոնն էր: Երբ զգում ես հարգանք մարզչի կողմից, դա փոխադարձ է դառնում: Նա շատ լավ մարզիչ է: Նա ասաց, որ պետք եմ թիմին, իսկ ինձ էլ պետք է թիմը: Եվ մինչ այժմ ամեն ինչ լավ է: Մենք լավ ֆուտբոլ ենք խաղում և շատ ուրախ եմ, որ որոշում եմ կայացրել տեղափոխվել Բանանց և ցանկանում եմ իմ փորձով օգտակար լինել թիմին: Մենք պետք է հավատանք, քանի որ չեմպիոն դառնալու հնարավորություն ունենք:

- Այստեղ խաղում ես հարձակման կենտրոնում: Քեզ դու՞ր է գալիս:
- Այո, իհարկե շատ է դուր գալիս, բայց Շիրակի դեմ վերջին խաղում հանդես եկա աջ եզրից: Այնպես որ պետք է խաղամ այնտեղ, որտեղ մարզիչն է ինձ տեսնում:

 


- Ի՞նչ կասես մրցաշարային աղյուսակի մասին: Չորս թիմ պայքարում է առաջին տեղի համար:
-Երբ եկա Բանանց, Սիբոյին միշտ ասում էի, որ կտեսնես, որ Ալաշկերտը շատ միավորներ է կորցնելու:  Հիմա այդպես էլ կա և չեմպիոն դառնալու հնարավորություններ ունենք:


- Շատ ակտիվ ես ինտագրամում և անընդհատ ինչ-որ բաներով ես կիսվում:
- Այո, երբ հեռու ես գտնվում տնից, անընդհատ փորձում ես կիսվել քո կյանքով: Այժմ երկու դուստր ունեմ և փորձում եմ կապ պահպանել ընտանիքիս հետ: Երևանն ինձ շատ  է դուր է գալիս, եղանակը տաքանում է, նաև շատ պատմական վայրեր կան Հայաստանում, ինձ դուր է գալիս հայկական կարմիր գինին: Փորձում եմ հարմարվել և ինձ լավ զգալ տնից հեռու: 


Մեծ աղջիկս վեց տարեկան է, անընդհատ խոսում ենք իրար հետ, նա պատմում է, թե ինչպես է հանգստնում, ում է հանդիպել և այլն... Ընտանիքն ամենակարևորն է, դժվար է նրանցից հեռու գտնվելը, սակայն սա այն զոհաբերություններից է, որին պետք է գնա ֆուտբոլիստը: