ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 8

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Գոլ 6

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Փոխանցումներ 5

Օգնյեն Կրասիչ

best_player best_player
Տարիք 30
Փոխանցումներ 4

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Գոլ 6
Փոխանցումներ 5

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 8
Փոխանցումներ 2

Բանանցի լավագույն գոլը 2017/18 մրցաշրջանում

Առաջին խաղն ու առաջին հաղթանակը 2018-ին. Բանանց-2 - Ալաշկերտ-2 2:1

Մարտի 5-ին վերսկսվեց 2017/18 մրցաշրջանի Հայաստանի առաջին խմբի առաջնությունը:
«Բանանց-2»-ը սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթանակ տարավ «Ալաշկերտ-2»-ի նկատմամբ:
Հանդիպման հաշիվն արդեն վեցերորդ րոպեին բացեցին «Բանանց»-ի երկրորդ թիմի ֆուտբոլիստները: «Բանանցի» բրազիլացի նորեկ Ֆագների գնդակը փոխանցեց Կարեն Մելքոնյանին, վերջինս մտավ մրցակցի տուգանային հրապարակ և գնդակը հասցեագրեց Աբրահամ Պորտուգալյանին և 19-ամյա հարձակվողը բացեց հաշիվը:
Երկրորդ կեսում հյուրերին հաջողվեց հեռահար հարվածով հավասարեցնել հաշիվը, սակայն հանդիպման ելքը վճռեց 18-ամյա Կարեն Մելքոնյանը:
Նա ձախ եզրից Էդգար Գրիգորյանի փոխանցմանն արձագանքեց և կարողացավ սուր անկյան տակ գրավել դարպասը:
Մարտի 12-ին կայանալիք 16-րդ տուրի խաղում «Բանանց-2»-ը մրցակցի հարկի տակ կխաղա «Գանձասար-Կապան-2»-ի հետ:

«Բանանց-2»-«Ալաշկերտ-2» 2:1 (1:0)
Երևան, «Բանանց» մարզադաշտ
Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան

Գոլերը՝ Աբրահամ Պորտուգալյան, 6, Կարեն Մելքոնյան, 79 («Բանանց-2»), Օսկար Նիկողոսյան, 68 («Ալաշկերտ-2»)

«Բանանց-2» - Սուրեն Ալոյան, Հրաչյա Գեղամյան (Տիգրան Այունց 76), Հայկ Սարգսյան, Էրիկ Ղարիբյան, Էդգար Գրիգորյան, Արման Խաչատրյան (Վարդան Սաֆարյան 46), Կարեն Մելքոնյան (Արսեն Սադոյան 90+1), Գագիկ Մաղաքյան (Գագիկ Մաղաքյան 23), Արսեն Եղիազարյան (Նարեկ Գրիգորյան 56), Աբրահամ Պորտուգալյան, Ֆագներ Սանթոս Դա Պայքսաո (Վարդան Բաբախանյան 85):

«Ալաշկերտ-2» - Վլադիմիր Ալլահվերդյան, Արտաշես Առաքելյան, Արման Մանուկյան, Ալեն Համբարձումյան (Ռևիկ Եղիազարյան 48), Իշխան Մանուկյան, Ախմեդ Ջինդոյան, Հակոբ Հակոբկոխյան (Նորայր Սիմոնյան 83), Ռուբեն Գրիգորյան, Բենիկ Հովհաննիսյան, Օսկար Նիկողոսյան (Լիպարիտ Դաշտոյան 85), Ռուստամ Վազիտդինով: