ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 4

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 2

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 26
Փոխանցումներ 2

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 30
Փոխանցումներ 2

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 2
Փոխանցումներ 2

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 4
Փոխանցումներ 0

Ո՞ր թիմը կհաղթի Շիրակ - Բանանց խաղում:

Արա Նիգոյան. «Ֆուտբոլում առաջնայինը նվիրվածությունն է»

«Բանանց-2»-ի գլխավոր մարզիչ Արա Նիգոյանն ակումբի պաշտոնական կայքի հետ զրուցել է այն մասին, թե ինչպես է թիմը պատրաստվում մարտի 5-ին վերսկսվելիք Հայաստանի առաջին խմբի առաջնությանը:

- Շուտով կմեկնարկի Առաջին խմբի առաջնության երկրորդ հատվածը: Ինչպե՞ս է անցել նախապատրաստական շրջանը և որքանո՞վ է թիմը պատրաստ պաշտոնական հանդիպումներին:
- Նախապատրաստական թիմը նորմալ է անցել և թիմը պատրաստ է մրցաշրջանի վերսկսմանը: Անցկացրել ենք ընկերական հանդիպումներ և բոլոր տղաները պատրաստ են առաջնությանը: Պետք է փորձենք անպայման մնալ առաջատար եռյակում և պայքարել ավելի բարձր տեղերի համար:

- Մի շարք ֆուտբոլիստներ հեռացել են թիմից և կարելի է ասել թիմը նորից երիտասարդացել է: Ինչպե՞ս կբնութագրեք ներկայիս «Բանանց-2»-ը:
- Բոլոր ֆուտբոլիստներն էլ մեր մանկապատանեկան դպրոցի սաներն են: Այժմ ավելի մեծ ուշադրություն ենք դարձնելու 2000 և 2001 թվականներին ծնված ֆուտբոլիստների վրա: Կարծում եմ՝ եկել է թիմը երիտասարդացնելու ժամանակը և 1997 թվականին ծնված ֆուտբոլիստները, ովքեր չէին ընգրկվում  Բարձրագույն խմբի թիմում,  իրենց տեղը զիջում են երիտասարդներին: Բացի այդ, երկու-երեք հոգի էլ մեզ միանալու է առաջին թիմից: Կարծում եմ՝ լավ պատրաստ ենք առաջնությանը:

- Որքանո՞վ են երիտասարդ ֆուտբոլիստները հասկանում Ձեր պահանջները:
- Աշխատանքը նորմալ է ընթանում: 2000 և 2001 թվականներին ծնված մի շարք ֆուտբոլիստներ հրավիրվել են իրենց տարիքային հավաքականներ, 2002 թվականին ծնված Գևորգ Տարախչյանն էլ իր տարիքային հավաքական է հրավիրվել: Սա էլ չափանիշ է, որ աշխատանքը ճիշտ է ընթանում և ֆուտբոլիստների մոտ առաջընթաց է նկատվում:  

- Թիմն այժմ չորրորդ, իսկ կորցրած միավորներով, երրորդ տեղում է: Գոհացնու՞մ է այդ արդյունքը:
- Առաջին խմբի առաջնությունում ներկայումս շատ ուժեղ և հետաքրքիր մրցակցություն է ընթանում: Ավելացել է երկու շատ լավ թիմ՝ «Լոռին» և «Արցախը», որոնք համալրված են լավ տեղացի և արտասահմանցի ֆուտբոլիստներով: Լավ երիտասարդներ կան նաև «Արարատ Մոսկվա»-ում և «Փյունիկ-2»-ում: Բոլոր թիմերում էլ առաջընթաց կա: Կաշխատենք պայքարել նաև առաջին կամ երկրորդ տեղում հայտնվելու համար, բայց երրորդ տեղը պետք է անպայման պահպանենք:

- Սկսե՞լ եք պատրաստվել մարտի 5-ին կայանալիք «Ալաշկերտ-2»-ի դեմ խաղին:
- Այո,  կարծում եմ թիմը լավ վիճակում կմոտենա այդ խաղին:

- Դուք նաև ընդգրկված ենք «Բանանցի» առաջին թիմի մարզչական շտաբում: Որքանո՞վ են միմյանց նման առաջին և երկրորդ թիմերի մարզումները:
- Մենք փորձում ենք, որ այդ երկու թիմերի մարզումային գործընթացները միանման լինեն: Շատ ֆուտբոլիստներ են «Բանանց-2»-ից տեղափոխվում առաջին թիմ և կարևոր է, որ մարզումները մոտ լինեն իրար:

- Ֆուտբոլիստներն ինչպիսի՞ որակներ պետք է ունենան, որպեսզի առաջընթաց գրանցեն, «Բանանց-2»-ից հայտնվեն առաջին թիմում և իրենց լավ դրսևորեն մեծ ֆուտբոլում:
- Կարծում եմ, որ ֆուտբոլում առաջնայինը նվիրվածությունն է: Իհարկե, շատ կարևոր են նաև տեխնիկական, տակտիկական և ֆիզիկական պատրաստվածությունը: Բայց ֆուտբոլիստն անպայման պետք է նվիրված լինի ֆուտբոլին և միայն այդ դեպքում է հնարավոր հետագա առաջընթացը: