ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 4

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 2

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 26
Փոխանցումներ 2

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 30
Փոխանցումներ 2

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 2
Փոխանցումներ 2

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 4
Փոխանցումներ 0

Ո՞ր թիմը կհաղթի Շիրակ - Բանանց խաղում:

Վահագն Այվազյան. «Շատ էի ցանկանում տուգանայինից գոլ խփել»

«Բանանց»-ի ֆուտբոլիստ Վահագն Այվազյանն ակումբի պաշտոնական
կայքի հետ զրուցել է «Ալաշկերտի» դեմ նախորդ խաղում իր գոլի և այլ հարցերի մասին.

- «Ալաշկերտի» դեմ հադիպումից հետո անցել է երկու օր և թիմը վերադարձել է մարզումներին: Ի՞նչ տպավորություն թողեց այդ հանդիպումը:
- Բավական դիտարժան հանդիպում էր՝ երկուստեք գրոհներով: Ամբողջ խաղի ընթացքում առավելություն ունեինք և պետք է հաղթեինք: Դրա համար կային բոլոր նախադրյալները, բայց կենտրոնացվածության պակասի և պահերը չիրացնելու պատճառով խաղն ավարտվեց ոչ-ոքի: Չեմպիոնի ու առաջատարի հետ խաղում վատ արդյունք չէ, բայց պետք է հաղթեինք:

- Կա՞ ափսոսանքի զգացում այն առումով, որ հաղթելու դեպքում «Բանանցը» կլիներ երկրորդ տեղում և առաջատարի հետ միավորների տարբերությունը կհասներ հինգի:
- Իհարկե կա, բայց մենք հետ չենք նայում: Պետք է առաջ նայենք և բավական հանդիպումներ ունենք այդ կորցրածը հետ բերելու համար:

- Քո խփած գնդակը շատ տպավորիչ ստացվեց: Խնդրում եմ նկարագրիր այն: Նպատակադրվել էի՞ր հարվածել հենց այդ անկյունը:
- Հարվածելիս փորձում եմ ուղղակի դարպասին հարվածել: Իմ հարվածները վտանգավոր են և դժվար դարպասապահի համար, քանի որ ընթացքում գնդակը փոխում է ուղղությունը: Շատ էի ուզում տուգանայիանից կատարած հարվածով գոլի հեղինակ դառնալ, քանի որ վաղուց չէի դարձել:

- Մյուս տուգանայինն իրացնելիս կրկին մոտ էիր հաջողությանը: Միգուցե այս գոլը վստահություն կհաղորդի՞, որ հետագայում տուգանայիններն իրացնելիս:
- Ես միշտ մարզվում ու աշխատում եմ, որպեսզի կատարելագործեմ տուգանայիններից կատարած հարվածներս, որպեսզի թե՛ ուղղությունը, թե՛ հարվածի ուժը նպատակին հասնի: Իհարկե սա վստահություն կտա, որպեսզի ավելի շատ գոլեր խփեմ տուգանայիններից:

- Կարեիրայիդ ընթացքում հանդես ես եկել կիսապաշտպանությունում, սակայն վերջին շրջանում ամրապնդվել ես աջ պաշտպանի դիրքում: Որքանո՞վ է այդ դիրքը դարձել հոգեհարազատ:
- Ճիշտ եք, միշտ խաղացել եմ կիսապաշտպանության աջ կամ ձախ եզրում, սակայն արդեն մոտ մեկ և կես տարի է, որ խաղում եմ աջ պաշտպանի դիրքում: Արդեն մոռացել եմ կիսապաշտպանի դիրքի վրա, կենտրոնացել եմ իմ դիրքի վրա և աշխատում եմ կատարել մարզիչների ցուցումները: Արդեն հոգեհարազատ է դարձել այս դիրքը:

- Մի քանի օրից «Գանձասար-Կապանի» դեմ հանդիպումն է: Ի՞նչպիսին են ակնկալիքները:
- Առաջնությունում հինգ թիմ պայքարում է եվրագավաթների ուղեգրերի համար՝ չթերագնահատելով «Արարատին», որը կարող է միավորներ խլել բոլոր թիմերից: Բոլոր հանդիպումները նման են եզրափակչի: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հաղթենք և դուրս գանք երկրորդ հորիզոնական: Ինձ թվում է՝ կստացվի մեզ մոտ: