ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 8

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Գոլ 6

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Փոխանցումներ 5

Օգնյեն Կրասիչ

best_player best_player
Տարիք 30
Փոխանցումներ 4

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Գոլ 6
Փոխանցումներ 5

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 8
Փոխանցումներ 2

Ո՞վ է «Բանանցի» լավագույն ֆուտբոլիստը 2017/18 մրցաշրջանում:

Վահագն Այվազյանը՝ 18-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստների թվում

Vivaro News ճանաչված կայքը կազմել է Հայաստանի առաջնության 18-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստների եռյակը՝ երրորդ հորիզոնականը հատկացնելով «Բանանցի» ֆուտբոլիստ Վահագն Այվազյանին:

«Արծիվների» ավագն այս մրցաշրջանում շատ վստահ տեսք ունի: Ճիշտ է, նա ինքնին կայուն ֆուտբոլիստ է, ով առանց մեծ վայրիվերումների է հանդես գալիս: Սակայն Վահագնի մոտ վերջին խաղերում ավելացել են ագրեսիվությունը և առաջատարի որակները:

Նրա գոլը տուգանայինից «Ալաշկերտի» դարպասը կարելի է «տեղադրել» երևանյան թանգարաններից մեկում և հավերժ ցուցադրել, բայց դա Այվազյանի միակ արժանիքը չէ: Նրա մոտ հիանալի են ստացվում գրոհներին միանալն ու սրող փոխանցումներ կատարելը: Եթե նա կարողանա ձերբազատվել ավելորդ լարվածությունից, որը հաճախ նկատվում է, ինչպես նաև բարելավի փոխանցումների որակը, ապա ամեն ինչ գերազանց կլինի:

Ազգային հավաքականն էլ աջ պաշտպանի լուրջ խնդիր ունի, քանի որ «Բանանցի» նախկին ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանը «Վարդարում» չունի խաղային պրակտիկա մարզչի հետ տարաձայնությունների պատճառով»,- նշված է կայքի մեկնաբանության մեջ:

Հիշեցնենք, որ 18-րդ տուրի խաղում «Բանանց»-ը 2:2 հաշվով էր ավարտել «Ալաշկերտի» դեմ արտագնա հանդիպումը, իսկ հաշիվը տուգանայինից կատարած փայլուն հարվածով հաշիվը բացել էր Վահագն Այվազյանը: