ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 4

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 3

Միխաիլ Սոլովյով

best_player best_player
Տարիք 21
Փոխանցումներ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 30
Փոխանցումներ 2

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 3
Փոխանցումներ 2

Միխաիլ Սոլովյով

best_player best_player
Տարիք 21
Գոլ 1
Փոխանցումներ 3

Ո՞ր թիմը կհաղթի Բանանց-Արարատ խաղում:

Արամ Ոսկանյան. «Ուրախ եմ, որ երկրպագուների համար գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրեցինք»

«Բանանց»-ի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը Հայաստանի առաջնության 18-րդ տուրի «Ալաշկերտ»-ի դեմ խաղից հետո պատասխանել է լրագրողերի հարցերին.

- Նորից պետք է կրկնվեմ, որ գեղեցիկ ու դիտարժան խաղ էր: Մեր մասակցությամբ գրեթե բոլոր խաղերն այսպես լավ են ստացվում և գոլառատ: Այսօր ռեալ կարող էինք հաղթել, որովհետև նախ հաղթում էինք 2-0 հաշվով, ապա 11 մետրանոց չիրացրեցինք 1:1 հաշվի ժամանակ: Բայց սա ֆուտբոլ է և ոչ մեկին չեմ մեղադրում: Վալմերսոնը նախկինում բազմիցս իրացրել է 11 մետրանոցներ: Պետք է նշեմ մրցակցի դարպասապահի գործոնը: Երկրորդ անընդմեջ խաղում նա էական ազդեցություն է ունենում արդյունքի վրա:
Մեր բաց թողած առաջին գոլի ժամանակ չհասցրեցիք փոփոխություն կատարել: Բորիսլավ Յովանովիչը չունեցավ ֆուտբոլային խորամանկություն, որպեսզի դաշտում այնքան մնար մինչև փոխարինումը կկատարեինք: 10 հոգով մնացած ժամանակ գոլ բաց թողեցինք, հետո կատարեցինք փոփոխությունը, իսկ պաշտպանի փոփոխությունը միշտ հղի է վտագով:  Մինչև պաշտպանը մտավ խաղի մեջ, արդեն տասը րոպե անցել էր և նաև երկրորդ գոլը բաց թողեցինք: 5-7 րոպե նոկդաունի մեջ էինք, բայց հետո կարողացանք կրկին վերահսկել խաղը: «Ալաշկերտի» հետ չորս խաղից երեքում գրանցվում է 2-2 հաշիվը: Պետք է նաև հասկանանք, որ խաղում ենք գործող չեմպիոնի հետ: Ուրախ եմ, որ երկրպագուների համար գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրեցինք:

- Վահագն Այվազյանի մոտ մեծ առաջըթաց է նկատվում: Ինչո՞վ է դա պայմանավորված:
- Վահագնի մոտ ի հայտ են եկել առաջատարի հատկություններ: Եթե վստահում ես ֆուտբոլիտին, նրան տալիս ես ավագի թևկապը, ֆուտբոլիստը թևեր է առնում: Հիմա Վահագնը կարող է էլի ավելացնել ու թիմի համար շատ օգտակար ֆուտբոլիստ է:

- Ինչպե՞ս է ընթանում Գևորգ Հովհաննիսյանի վերականգնումը:
- Վիրահատությունից հետո արդեն մոտ մեկ ամիս անցել է: Մոտ 15-20 օրից կսկսի զբաղվել ֆիզիոթերապիայով: Նա պրոֆեսիոնալ ձևով աշխատում է իր վրա: Դա կախված է յուրաքաչյուրի օրգանիզմից: Կարծում եմ մեկ, մեկուկես ամիս է պետք դաշտ վերադառնալու համար:

- Ինչու՞ էր բացակայում Ռումյան Հովսեփյանը:
- Նա վատառողջ էր: Բացի այդ, նա այն ֆուտբոլիստներից էր, որը դաշտում նվիրվում է ոչ թե 100, այլ 120 տոկոսով: Հավաքներից սկսած ամենաշատ հանդիպումներն անցկացրել է Ռումյանը: Ֆուտբոլում գալիս է պահ, երբ պետք է հասկանաս ու գերծանրաբեռնվածության չենթարկես ֆուտբոլիստին: Իր խաղում դա չի նկատվում, բայց մենք դա հասկանում ենք:  Ֆուտբոլիստի առողջությունը մեզ համար ավելի կարևոր է, քան ցանկացած արդյունք: