ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 8

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Գոլ 6

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Փոխանցումներ 5

Օգնյեն Կրասիչ

best_player best_player
Տարիք 30
Փոխանցումներ 4

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Գոլ 6
Փոխանցումներ 5

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 8
Փոխանցումներ 2

Ո՞վ է «Բանանցի» լավագույն ֆուտբոլիստը 2017/18 մրցաշրջանում:

Հաղթանակը շատ մոտ էր. Ալաշկերտ - Բանանց 2:2

Հայաստանի առաջնության 18-րդ տուրի խաղում «Բանանցը» մրցակցի հարկի տակ ոչ-ոքի 2-2 հաշվով ավարտեց իր հանդիպումն «Ալաշկերտի» դեմ:

Երկու փոփոխություն - Մի քանի օր առաջ կայացած գավաթային խաղի համեմատությամբ «Բանանցի» մեկնարկային կազմում երկու փոփոխություն կար: Վատառողջ լինելու պատճառով հանդիպումը բաց էր թողնում Ռումյան Հովսեփյանը, իսկ Արամ Բարեղամյանը, որը գավաթային խաղում աջ պաշտպանի դիրքում էր հանդես գալիս, այս անգամ գործում էր դաշտի կենտրոնում: Իսկ հարձակման կենտրոնը Նորայր Գյոզալյանի փոխարեն Արամ Ոսկանյանը վստահել էր Լեսթեր Պելտիերին, և տրինիդադցին առաջին ամբողջական հանդիպումն անցկացրեց «Բանանցի» կազմում:

Երկու գնդակի առավելություն - Հանդիպման հաշիվը բացվեց 26-րդ րոպեին, երբ հեռու տարածությունից տուգանայինից կատարած հարվածով անչափ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Վահագն Այվազյանը: 7 րոպե անց մրցակցի կիսադաշտում փայլեց Արամ Բարեղամյանը: Նա պայքարի մեջ մտավ «Ալաշկերտի» կիսապաշտպան Արտակ Գրիգորյանի հետ, խլեց գնդակը, պատ խաղարկեց Լեսթեր Պելտիերի հետ և դիպուկ  հարվածով գրավեց դարպասի հեռավոր անկյունը:

Անհաջող երկու րոպեներ - Թվում էր, թե «Բանանցը» մեծ առավելություն է ստացել, սակայ ընդամենը 2 րոպե և 53 վայրկյաում կորցրեց այդ առավելությունը: Վնասվածքի պատճառով հանդիպումը չկարողացավ շարունակել «Բանանցի» փորձառու պաշտպան Բորիսլավ Յովանովիչը: Մինչ նրա փոխարեն պատրաստվում էր դաշտ մտնել Մատվեյ Գույգանովը, դաշտի տերերն օգտագործեցին տարածքային առավելությունը և բացեցին հաշիվը: Երկու րոպե անց էլ, երբ Գույգանովն արդեն  խաղադաշտում էր, հաշիվը նաև հավասարվեց:

Հաղթանակի հասնել չհաջողվեց  - Երկրորդ կեսում «Բանանցը» շատ մոտ էր հաղթանակի հասնելուն, սակայ 77-րդ րոպեին իր իսկ վաստակած 11 մետրանոցը չկարողացավ անվրեպ իրացնել Վալմերսոնը:

2-2 հաշիվն արդեն ամենատարածվածն է դառնում այս թիմերի միջև խաղերում: Ընթացիկ առաջնության 4 խաղից 3-ում հենց այդ արդյունքն է գրանցվում:
Այս խաղից հետո «Բանանցն» իր հաշվին ունի 26 միավոր և ընդամենը մեկ միավորով է հետ երկրորդ տեղում գտնվող «Գանձասար-Կապանից»:

Հայաստանի առաջնության 18-րդ տուրի խաղում «Բանանցը» մրցակցի հարկի տակ ոչ-ոքի 2-2 հաշվով ավարտեց իր հանդիպումն «Ալաշկերտի» դեմ:

«Ալաշկերտ»  - Օգնեն Չանչարևիչ, Դինո Շկվորց, Գագիկ Դաղբաշյան, Կոնստանտին Մորոզով (Արթուր Եդիգարյան 58), Տարոն Ոսկանյան, Դանիել Ստոյկովիչ, Խորեն Վերանյան, Արտակ Դաշյան, Արտյոմ Սիմոնյան (Արտակ Եդիգարյան 76), Միհրան Մանասյան, Արտակ Գրիգորյան (Ուրոշ Նենադովիչ 32):

«Բանանց» - Արամ Հայրապետյան, Բորիսլավ Յովանովիչ (Մատվեյ Գույգանով 36), Էդուարդ Կպոդո, Օգնեն Կրասիչ (Նարեկ Գրիգորյան 90+3), Արամ Բարեղամյան, Արթուր Ավագյան, Վահագն Այվազյան, Կուասի Սիբո, Լեսթեր Պելտիեր, Ալեքսանդր Ջոկովիչ (Ալեքսանդր Հովհաննիսյան 83), Վալմերսոն (Նորայր Գյոզալյան 90):

Հայաստանի առաջնություն, 18-րդ տուր

«Ալաշկերտ»-«Բանանց» 2:2 (2:2)
Երևան, «Նաիրի» մարզադաշտ
Մրցավար՝ Սուրեն Բալիյան
Գոլերը՝ Միհրան Մանասյան, 36, Արտյոմ Սիմոնյան, 38 («Ալաշկերտ»), Վահագն Այվազյան, 21, Արամ Բարեղամյան, 28 («Բանանց»)

Չիրացված 11 մետրանոց - Վալմերսոն 77