Ո՞ր տեղը կզբաղեցնի «Բանանցը» 2018/19 մրցաշրջանի Հայաստանի առաջնությունում:

Մեկ օր «Բանանցի» ակադեմիայում կամ հաղթանակները հեշտությամբ չեն տրվում 

Մարտի 6-ին վերսկսվեց Երևանի մինչև 13 տարեկանների առաջնությունը: Հակոբ Քելեմյանի գլխավորությամբ «Բանանց-05»-ը ձմեռային դադարի էր գնացել առաջին տեղում՝ մոտակա հետապնդողից առաջ անցնելով 6 միավորով:

Պաշտոնական հանդիպումներին կարոտած «Բանանցի» սաները հյուրընկալել էին «Արարատի» իրենց հասակակիցներին, որոնք 6-րդ տեղում են:

Խաղից առաջ լուսանկարվում են ոչ թե մեկարկային 11-ը, այլ բոլորը: Թիմում բոլորն են կարևոր:

 

Թիմերը ողջունում են միմյանց, իսկ ավագները մրցավարի հետ վիճակահանության են մասնակցում:

 

Պայքարը սկսված է:

 

«Բանանցը» ֆավորիտի և դաշտի տիրոջ կարգավիճակով նետվում է առաջ, բայց այսօր մրցակցի դարպասապահը փայլում է:

 

«Բանանցի» դարպասապահը նույնպես անգործ չէ:

 

Հարվա՜ծ... Մի փոքր բարձր էր...

 

Ժամանակն անցնում է, իսկ գոլեր չկան:

 

 Գնդակը ոչ մի կերպ չի ուզում հայտնվել դարպասում... մի փոքր շեղ էր:

 

Այստեղ ունենք ցավալի վնասվածք...

 

Ակադեմիայի բժիշկ Արմեն Միրզոյանն է շտապում օգնել ձեռքի վնասվածք ստացած Գոռ Աբրահամյանին:

 

Ընդմիջմանը զրույցն ավելի շատ հոգեբանական է:

 

Պետք է հավաքվել և հաղթել:

 

Սիբոն և Կպոդոն նույնպես հետևում են խաղին, բայց, կարծես, կարևոր նամակ են ստացել Աֆրիկայից:

 

Ժամանակը մոտենում է ավարտին: Հարևանությամբ մարզվող «Բանանցի» մյուս թիմերը նույնպես անհանգիստն են... գոլեր չկան: 

 

59-րդ կամ նախավերջին րոպե... Գառնիկ Մինասյան... հարվաաաաած... և երկար սպասված գո՜լ:

 

Հյուրերի հիասթափությունը:

 

Դաշտի տերերի ցնծությունը:

 

Միայն մրցավար Լևոն Թովմասյանն է, որ զգոն է և թիմերին կոչ է անում վերսկսել խաղը:

 

Դժվարին հաղթանակ վնասվածքի, համառության և մինչև վերջին պահը պայքարելու շնորհիվ:

 

«Բանանցի» մյուս թիմերի տրամադրությունն էլ բարձրացավ: Կարելի է սկսել մարզումը և պատրաստվել նոր հաղթակների: