ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 4

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 3

Միխաիլ Սոլովյով

best_player best_player
Տարիք 21
Փոխանցումներ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 30
Փոխանցումներ 2

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 3
Փոխանցումներ 2

Միխաիլ Սոլովյով

best_player best_player
Տարիք 21
Գոլ 1
Փոխանցումներ 3

Ո՞ր թիմը կհաղթի Բանանց-Արարատ խաղում:

Բանանց Երևան - Շախտյոր Կարագանդա 1:2

Փետրվարի 14-ին Բանանցն անցկացրեց Անթալիայում ընթացող ուսումնամարզական հավաքի 3-րդ ընկերական հանդիպումը, որում 1-2 հաշվով պարտություն կրեց Կարագանդայի Շախտյորից:

Այս խաղում Բանանցի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը հնարավորություն ունեցավ խաղադաշտում տեսնելու երկու պոտենցիալ նորեկների՝ հարձակման գծի ֆուտբոլիստների, որոնցից առաջինը դաշտ դուրս եկավ մեկնարկային րոպեներից, իսկ երկրորդը երկրորդ կեսում փոխարինեց նրան:

Հանդիպումն անցավ փոխնիփոխ գրոհներով հետաքրքիր պայքարում: Առաջին լավ գոլային հնարավորությունն ունեցավ Բանանցը: Վալմերսոնի իրացրած տուգանայինից հետո մրցակցի տուգանային հրապարակում օդային պայքարում հաղթող դուրս եկավ Կուասի Սիբոն, սակայն գանացի կիսապաշտպանի հարվածը բարձր ստացվեց: Առաջին խաղակեսում ղազախական թիմի ֆուտբոլիստներից հաջողվեց բացել հաշիվը: Թիմի ուկրաինացի նորեկ Միգունովի հարվածից հետո գնդակը հայտնեց դարպասում:

Երկրորդ կեսի մեկնարկում Բանանցի ֆուտբոլիստներին հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում ստանալով Օգնեն Կրասիչի փոխանցումը, Ռումյան Հովսեփյանը մրցակցի պաշտպանների համար անակնկալ կերպով շրջվեց և գրավեց դարպասի հեռավոր ներքին անկյունը՝ 1-1:

Հավասար հաշվի ժամանակ Բանանցին հաշվի մեջ առաջ մղելու իրական հնարավորություն ուներ Վալմերսոնը: Մրցակցի պաշպտանի՝ գլխով հետ փոխանցումից հետո բրազիլացին ստացավ գնդակը, շրջանցեց դարպասպահին, սակայն նրա հարվածի ճանապարհը փակեց պաշտպանը: Քիչ անց արագ գրոհի արդյունքում ղազախական թիմն արագ գրոհի արդյունքում կրկին առաջ անցավ հաշվի մեջ:

Հանդիպման վերջնամասում Բանանցի ֆուտբոլիստները խաղը փրկելու մի քանի փորձ ձեռնարկեցին, սակայն ապարդյուն:

Անթալիայում ընթացող հավաքի հաջորդ հանդիպումը Բանանցը կանցկացնի փետրվարի 16-ին, դանիական Վիբորգի մինչև 19 տարեկանների թիմի հետ, իսկ փետրվարի 17-ին Բանանցի մրցակիցը կլինի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ Տոսնոն:

14.02.18, Բելեկ, Թուրքիա

Ընկերական հանդիպում

Բանանց Երևան – Շախտյոր Կարագանդա (Ղազախստան) 1:2 (0:1)

Գոլերը Ռումյան Հովսեփյան 49 – Միգունով 28, Ստոյանովիչ 56

Բանանց - Ստեփան Ղազարյան, Բորիսլավ Յովանովիչ, Մատվեյ Գույգանով, Վահագն Այվազյան (Ալեքսանդր Ջոկովիչ 68), Արթուր Ավագյան (Նարեկ Պետրոյան 68), Կուասի Սիբո, Ռումյան Հովսեփյան (Արամ Լոռեցյան 81), Օգնեն Կրասիչ, Վալմերսոն, Նորայր Գյոզալյան (Հակոբ Հակոբյան 46), պոտենցիալ նորեկ (պոտենցիալ նորեկ 57):