ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 8

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Գոլ 6

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Փոխանցումներ 5

Օգնյեն Կրասիչ

best_player best_player
Տարիք 30
Փոխանցումներ 4

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Գոլ 6
Փոխանցումներ 5

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 8
Փոխանցումներ 2

Ո՞վ է «Բանանցի» լավագույն ֆուտբոլիստը 2017/18 մրցաշրջանում:

Ոչ-ոքի հավաքի առաջին խաղում

Երևանի «Բանանցը» 1-1 հաշվով է ավարտել Բելեկում ընթացող ուսումնամարզական հավաքի առաջին խաղում: Բանանցի մրցակիցը Ղազախաստանի առաջնության ներկայացուցիչ Ակժայիկն էր:

Բանանցի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանն այս խաղի համար բավական հետաքրքիր կազմ էր ընտրել: Խաղադաշտում էին Հայաստանի երիտասարդական հավաքականի գործող և պոտենցիալ 7 անդամներ, իսկ նրանց կողքին խաղում էին փորձառու ֆուտբոլիստներ Արամ Բարեղամյանը, Նորայր Գյոզալյանը, Արամ Լոռեցյանը և Բանանցի պոտենցիալ նորեկ Էդուարդ Կպոդոն:

Երկու գոլերն էլ գրանցվել են հանդիպման երկրորդ կեսում:
Նախ 67-րդ րոպեին 11-մետրանոցից կատարած հարվածով ղազախական թիմի ֆուտբոլիստները բացել են հաշիվը, ապա 77-րդ րոպեին «Բանանցին» հաջողվել է հավասարեցնել հաշիվը:

Դարպասապահ Ստեփան Ղազարյանը երկար փոխանցումով գնդակը հասցերագրեց դեպի Նորայր Գյոզալյանին: Վերջինիս փոխանցումից հետո «Ակժայիկի» պաշտպանը գրավեց սեփական դարպասը:

Երեկոյան Բանանցի ունի նախատեսված ևս մեկ հանդիպում՝ այս անգամ ուկրաինական Ստալի հետ:

10.02.18, Բելեկ
Ստուգողական հանդիպում
Բանանց - Ակժայիկ 1:1 (0:0)

67 - ինքնագոլ 77

Բանանց -  Հենրի Ավագյան (Ստեփան Ղազարյան 46), Վարդան Սաֆարյան, Գագիկ Մաղաքյան (Մատվեյ Գույգանով 71, Կուասի Սիբո 78), Էդուարդ Կպոդո, Նարեկ Պետրոսյան, Հակոբ Հակոբյան, Ալեքսանդր Հովհաննիսյան, Արամ Լոռեցյան (Վալմերսոն 83), Արամ Բարեղամյան (Ռումյան Հովսեփյան 83), Կարեն Մելքոնյան (Նարեկ Գրիգորյան 60), Նորայր Գյոզալյան: