ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 8

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Գոլ 6

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Փոխանցումներ 5

Օգնյեն Կրասիչ

best_player best_player
Տարիք 30
Փոխանցումներ 4

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Գոլ 6
Փոխանցումներ 5

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 8
Փոխանցումներ 2

Ո՞վ է «Բանանցի» լավագույն ֆուտբոլիստը 2017/18 մրցաշրջանում:

1:1 հաշիվ գրանցվեց նաև Ստալի դեմ խաղում

Փետրվարի 10-ի երեկոյան Բանանցը անցկացրեց նույն օրվա մեջ երկրորդ հանդիպում, որում նույնպես գրանցվեց 1-1 հաշիվը, ինչպես և առավոտյան կայացած՝ ղազախական Ակժայիկի դեմ խաղում:

Այս անգամ, բնականաբար, Արամ Ոսկանյանը մեկնարկային կազմում դաշտ էր դուրս բերել այլ 11 ֆուտբոլիստների:

Խաղն ընթացավ բավական հետաքրքիր և աշխույժ պայքարում: Առաջին կեսի միջնամասում Բանանցին հաջողվեց բացել հանդիպման հաշիվը: Աջ եզրում ստանալով Կուասի Սիբոյի փոխանցումը՝ Օգնեն Կրասիչը բավական հետաքրքիր ձևով ձերբազատվեց մրցակցի պաշտպանից և դարպասապահից ու գլխի հարվածով բացեց հաշիվը: Մի քանի րոպե անց Կրասիչը բաց թողեց դուբլի հեղինակ դառնալու հարյուր տոկոսանոց հնարավորությունը:  Հայկ Ոսկանյանի՝ կրունկով էֆեկտիվ փոխանցումից հետո Կրասիչի առջև մեծ տարածություն բացվեց: Սերբ ֆուտբոլիստը գնդակով ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ, սակայն չկարողացավ հաղթող դուրս գալ մրցակցի դարպասապահի հետ միկրոմենամարտում:

Երկրորդ կեսում գնդակին ավելի շատ տիրում էին ուկրաիանական թիմի ֆուտբոլիստները, որոնց էլ հաջողվեց հավասարեցնել խաղի հաշիվը: Դա տեղի ունեցավ անկյունայինի խաղարկումից հետո:

Այսպիսով, Բանանցը Բելեկում ընթացով հավաքի երրորդ օրվա ընթացքում ունեցավ երկու ստուգողական հանդիպում, որոնք ավարտվեցին միևնույն 1-1 հաշվով: Բանանցի հաջորդ հանդիպումը նախատեսված է փետրվարի 14-ին՝ Կարագանդայի Շախտյորի հետ:

10.02.18, Բելեկ

Ստուգողական հանդիպում

Բանանց (Հայաստան) – Ստալ (Ուկրաինա) 1:1 (0:1)

Բանանց – Արամ Հայրապետյան, Բորիսլավ Յովանովիչ, Մատվեյ Գույգանով, Արթուր Ավագյան, Վահագն Ավյազյան, Կուասի Սիբո, Ռումյան Հովսեփյան, Ալեքսանդր Ջոկովիչ (Նարեկ Գրիգորյան), Վալմերսոն, Օգնեն Կրասիչ (Հակոբ Հակոբյան), Հայկ Ոսկանյան (պոտենցիալ նորեկ):