ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 25
Գոլ 5

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 4

Միխաիլ Սոլովյով

best_player best_player
Տարիք 21
Փոխանցումներ 4

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 27
Փոխանցումներ 2

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 25
Գոլ 5
Փոխանցումներ 1

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 27
Գոլ 3
Փոխանցումներ 2

Ո՞ր անվանումն ենք նախընտրում մեր ակումբի համար:

Սոլոմոն Ուդոյի գոլը՝ առաջնության 2-րդ շրջանի հաղթող

Not Selected

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերի գլխավոր մարզիչների, ակումբների մեկական ներկայացուցիչների, ֆուտբոլային լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների, ինչպես նաեւ՝ Armenian Soccer կայքի փորձագիտական խմբի քվեարկության արդյունքում «Տարվա լավագույն գոլ» անվանակարգի 2-րդ շրջանի լավագույն գոլ է ճանաչվել 11-րդ տուրում «Բանանցի» նիգերիացի կիսապաշտպան Սոլոմոն Ուդոյի գոլը «Արցախի» դարպասին  (51 միավոր):

2-րդ հորիզոնականը 42 միավորով զբաղեցրել է «Արարատի» կիսապաշտպան Անդրանիկ Քոչարյանը, իսկ 3-րդը՝ «Արցախի» կիսապաշտպան Էմիլ Եղիազարյանը 27 միավորով՝ համապատասխանաբար «Փյունիկի» ու «Բանանցի» դարպասը խփած գոլերով: Այսպիսով, մրցաշրջանի ավարտին «Տարվա լավագույն գոլ» անվանակարգում 2-րդ շրջանը կներկայացվի հենց Սոլոմոն Ուդոյի գոլով: 3-րդ շրջանում լավագույնի հավակնորդ 20 գոլերը կներկայացվեն 27-րդ տուրից հետո: Քվեարկությունը կմեկնարկի ապրիլի 22-ին:
Հիշեցնենք, որ 1-ին շրջանի հաղթող է ճանաչվել 8-րդ տուրում «Լոռիի» հայիթցի հարձակվող Ջոնել Դեսիրեի գոլը «Արարատի» դարպասին  (42 միավոր):