ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 4

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 27
Գոլ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 27
Փոխանցումներ 2

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 2
Փոխանցումներ 3

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 27
Գոլ 3
Փոխանցումներ 2

Ո՞ր անվանումն ենք նախընտրում մեր ակումբի համար:

«Մենք ավելի շատ էինք սիրում ֆուտբոլը, քան նյութական արժեքները»

 - Եթե չեմ սխալվում, «Բանանցին» միացաք, ոչ որպես գլխավոր մարզիչ. - Ակադեմիայի տնօրենի պաշտոնը ենթադրում է մարզչական լիցենզիայի առկայություն և այդ ոլորտում աշխատելու որոշակի փորձ: Ես ունեի և՛ մեկը, և՛ մյուսը, մի քանի տարի նման պաշտոն եմ զբաղեցրել «Լոկոմոտիվում»: Շնորհակալություն եմ հայտնում Դիմա Անանկոյին, հենց նա իմ ծառայություններն առաջարկեց «Բանանցի» ղեկավարությանը, այսպես ասած նա աշխատեց, որպես իմ գործակալ՝ կամավոր հիմունքներով: Վաղուց գիտեինք միմյանց, խաղում էինք վետերանների թիմում: Կրկին համոզվեցի, թե որքան փոքր է ֆուտբոլային աշխարհը: 

- Կարպինը, նույնպես մտադիր չէր նստել մարզչական աթոռին, բայց փորձեց ուժերը, որպես մարզիչ և հավանեց։ Ի՞նչ կասեք Ձեր մասին։ 

- Դե, մենք չգիտենք, արդյոք Վալերան սրտի խորքում ցանկանո՞ւմ էր դառնալ մարզիչ, թե՞ ոչ: Իսկ ինձ Աստված, իմ ծնողները և մարզիչները ուղարկեցին այն ուղով, որով հիմա գնում եմ: Կարծում եմ «Բանանցի» սեփականատերը և գլխավոր տնօրենը համոզվեցին իմ պրոֆեսիոնալիզմի մեջ, գնահատեցին ակումբի ակադեմիայում կատարված աշխատանքս, քանզի առաջարկեցին ղեկավարել առաջին թիմը, նախ որպես ժամանակավոր պաշտոնակատար, ապա որպես հիմնական գլխավոր մարզիչ:

- Անսպասելի շրջադա՞րձ էր Ձեզ համար։

- Երբ քեզ մի ոլորտից մեկ այլ ոլորտ են կանչում, դա իրոք անսպասելի է: Իսկ ինչ վերաբերում է մարզչական հմտություններին, դրանք ձեռք են բերվում և՛ մանկապատանեկան թիմերի հետ աշխատելիս, և՛ ակադեմիայում: Գլխավորն այն է, որ խաղացողները հասկանան, թե ինչ ես ուզում իրենցից, հավատան քեզ, զգան, որ զարգանում են: Յուրաքանչյուրը ցանկանում է փորձառու մասնագետ ունենալ, բայց ֆուտբոլում, ամեն ինչ չէ, որ փորձով է չափվում: Գուցե վաղը դուք մարզիչ կլինեք և կսկսեք հաղթել, քանի որ ճիշտ մոտեցում եք ցույց տալիս կոլեկտիվին: Շատ հանգիստ ընդունեցի ակումբը և գնացինք ճիշտ ուղով: 

- Այս տարի Ռուսաստանից Հայաստան տեղափոխվեցին մեծ թվով ֆուտբոլիստներ, արդյո՞ք ներդրումներն ավելացել են։ 

- Գումար Հայաստանում միշտ էլ եղել է: Հայ ժողովուրդը թվով քիչ է, բայց շատ հարուստ մարդիկ կան: Երկու միլիոն հայեր են  ապրում Հայաստանում, ևս 10 միլիոնն ապրում են ամբողջ աշխարհում` Ֆրանսիա, Ամերիկա, Ռուսաստան: Դրամական հոսք միշտ կա: Կարևոր է, որ լուրջ մարդիկ եկան, ովքեր ցանկանում էին իսկապես զարգացնել ֆուտբոլը, ստեղծել ակադեմիա, ներդրումներ կատարել ենթակառուցվածքներում: Լիգան արդեն ընդարձակվել է, արդեն իսկ ինը թիմ է մասնակցում բարձրագույն խմբի առաջնությանը, և ամենայն հավանականությամբ, դա շարունական կլինի: Կարծում եմ, սա ճիշտ որոշում է: 

- Թիմի սեփականատիրոջ՝ պարոն Չելոյանցի հետ կապի մե՞ջ եք: 

- Ես ավելի շատ շփվում եմ գլխավոր տնօրեն Հրաչ Աղաբեկյանի հետ, բացի այդ պարոն Չելոյանցը զբաղված մարդ է: Այնուամենայնիվ, որոշակի շփումներ կան և՛ անձամբ, և՛ հեռախոսով:   

- Հայաստանի առաջնությունում աշխատավարձի մակարդակն ինչպիսին է։

 - Եթե խաղացողը ՖԱԼ-ից (Ռուսաստանի առաջին դիվիզիոն, խմբ.) գալիս է Հայաստան, նա, հավանաբար, ավելի շատ է ստանում, քան Ռուսաստանում: 

- Ռուսները շատ են Ձեր թիմում։ 

- Իլյա Գուլտյաևը, Միշա Սոլովյովը և ես, թերևս վերջ: 

- «Բանանցը» երկրորդ տեղում է մրցաշրջանի առաջին կեսից հետո, սա հաջողություն եք համարում։ 

- Կարծում եմ դա վերջին երկու ամսվա ընթացքում կատարված աշխատանքների պտուղներն են: Տղաները բարեխղճորեն կատարում են իրենց պարտականությունները, գոլեր են խփում, արդյունք են ցույց  տալիս: Մեր նպատակները միևնույն ժամանակ պարզ ու բարդ են` հաղթել յուրաքանչյուր խաղում և ձգտել առաջին տեղը զբաղեցնել: Առանց հաղթանակի մասին մտածելու անիմաստ է որևէ խաղի մասնակցել: 

- Ձեզ որպես ֆոտբոլիս հիշո՞ւմ են Հայաստանում։ 

- Վերջերս մի տաքսու վարորդ հարցրեց ազգանունս, ասացի, նա էլ ուրախությամբ արձագանքեց. «Ես հիշում եմ ձեզ, շատ հնարամիտն էիք»: Չնայած ես հնարավորություն չեմ ունեցել խաղալ Երևանում, մի անգամ Մոսկվայում «Արարատի» դեմ եմ խաղացել, իսկ հետո ԽՍՀՄ-ը փլուզեց:

 - Իսկ ինչպես է ձեր ազգանվան ճիշտ գրելաձևը՝ մե՞կ «լ»-ով, թե՞ երկու: 

- Երկու, երկու` Ֆայզուլլին: Այն թաթարերենն է: Ճիշտ է, ԶԼՄ-ները, երկրորդ «լ»-ն միշտ «կորցնում են»,  սակայն չեմ վիրավորվում:  

- Կարիերան գնդակով հոկեյում եք սկսել, այնպես չէ՞։ 

- Մինչեւ 10-11 տարեկան ես համատեղել եմ երկու սպորտաձևերը՝ ձմռանը` գնդակով հոկեյ, մայիսից մինչև սեպտեմբեր` ֆուտբոլ: Իմ սովետական մանկությունում զբաղվել եմ տարբեր սպորտաձևերով: Իսկ հետո սպորտաձևն էր ընտրում մեզ, ոչ թե մենք սպորտաձևը: 

- Ձմռանը չէիք կորցնո՞ւմ ֆուտբոլային հմտությունները։ 

- Մենք ամբողջությամբ չէինք թողնում ֆուտբոլը, մենք խաղում էինք մարզասրահում: Երբ ձյունը հալչում էր, կենտրոնական մարզադաշտ էինք վերադառնում: Այստեղ ԽՍՀՄ պատանեկան մրցաշարեր էին տեղի ունենում: Կիրյակովը խաղում էր Մոսկվայի հավաքականի կազմում, Լենինգրադում՝ Սալենկոն: Դե իսկ մենք էլ գնդակ մատակարարող երեխաներն էինք: Ալեքսանդր Գոլովինը, անվանի հոկեյիստ Կապրիզովը, նրանք նույնպես մեր կողմերից են: 

- Հայրդ հանքում է աշխատել... 

- Հայրս հանքափոր է, մայրս՝ վարսահարդար: Նրանք Կազանից  էին եկել Կուզբաս, աշխատանքի համար: Հենց այնտեղ էլ մենք ծնվեցինք, ես, եղբայրս և քույրս: Բացի հանքերից, այնտեղ ոչինչ չկար: 

- Մանկության ամենավառ հիշողությունները: 

-Կեմերովոյում կայացած մրցաշարում մարզիչն ինձ պաշտպանությունում էր խաղացնում, բայց ես դարձա լավագույն ռմբարկու: Միայն վերջին խաղում նա վերադարձրեց հարձակման գիծ, դե ես էլ հինգ գոլ խփեցի: Որպես մրցանակ էլ ինչ-որ խաղալիք տվեցին: Մրցանակաբաշխությունից հետո հարցրեցին իմ սիրելի ֆուտբոլիստի մասին, ես էլ պատասխանեցի, որ Պելեն է, թեև  Խորհրդային Միությունում ավելի շատ Բոխինի մասին էին խոսում:

 - Որտեղի՞ց գիտեիր Պելեին։ 

- Կեմերովոյում  կինոթատրոն էինք գնացել, «Սա Պելեն է» ֆիլմն էինք դիտել: Ինձ վրա մեծ տպավորություն էր թողել: Դրանից հետո հասկացա, թե ինչպիսին պիտի լինի ֆուտբոլիստը: 

- Ի՞նչ էիք զգում, երբ 13 տարեկանում փոքրիկ արվարձանից հետո հայտնվեցիք Մոսկվայի պես քաղաքում։

- Եվ արդեն մի անգամ եղել էի Մոսկվայում ծնողներիս հետ`1983 կամ 1984 թվականներին, այցելեցի հարազատներին: Երկրորդ այցը համընկավ Մեքսիկայում կայացած աշխարհի գավաթի խաղարկությանը: Ծիծաղելին այն է, որ խաղերը իսկապես չեմ դիտել, ընդամենը մի քանի դրվագ, օրինակ Մարադոնայի հայտնի գոլը անգլիացիներին: Այդ տարիքում սովորաբար չէի դիտում մեծահասակների մրցաշարերը:

 - Ինչպե՞ս էր ձեր օրը գիշերօթիկ դպրոցում։

- Առավոտյան վերկաց, մարմնամարզություն, նախաճաշ, եւ այնուհետև  կախված էր շաբաթվա օրվանից` կամ դպրոց, կամ առաջին մարզում: Այնուհետև ճաշ, երեկոյան ևս մեկ մարզում: 

- Ովքե՞ր էին ձեր հարևանները։

- Գավրիլինն ու Բուտն էին կիսում ինձ հետ սենյակը: Մոսկվաբնակները տուն էին գնում շաբաթ և կիրակի օրերին, բայց մենք մնում էինք: Ըմբշամարտիկներ և գեղասահորդներ էլ էին մեզ հետ ապրում, բայց նրանց հետ հանդիպում էինք միայն ընդմիջմանը՝ ճաշարանում: Համերաշխ էինք, անախորժության համար ժամանակ չկար: Իսկ սնվում էինք այնպես, որ այսօրվա երեխաները կնախանձեին, ամենը բնական էր: Շաբաթ օրերին նույնիսկ կարմիր խավիար էին տալիս: 

- Ինչպե՞ս հայտնվեցիք ԲԿՄԱ-ում։ 

- Պետք էր լուծել բանակի խնդիրը: Բաբկովն էլ լուծեց, և տեղավորեց  ԲԿՄԱ-ում: Ես շատ եմ պարտական այդ մարդուն: Վլադիմիր Սերգեևիչը ինձ սովորեցրեց, թե ինչպես հարվածել,  խաբքեր կատարել, դաշտում ագրեսիվ լինել` մեծ մրցաշարերում խաղալու համար անհրաժեշտ հատկությունները: 

- ԲԿՄԱ-ի հիմնական թիմ տեղափոխությունը անմոռանալի հու՞շ է։

 - Սկզբում պահեստային էի, խաղում էի 10-15 րոպե, ապա ավագ սերունդը հեռացավ, և ճանապարհ բացվեց երիտասարդների համար, իմ, Գուշինի, Մինկոյի, իսկ Գրիշինն արդեն հիմնական կազմում էր, մենք էլ արդարացրին մեզ տրված հնարավորությունը: 

- Դուք նաև Չեմպիոն և գավաթակիր դարձա՞ք։

- Թիմում էի, ժամանակ առ ժամանակ դուրս էի գալիս փոխարինման, սակայն մեդալ չստացա, ինչու պետք է ստանայի, 10-15 րոպե խաղալու համար, ո՜չ: Բայց թերթերում և այլ փաստաթղթերում գրված է «ԽՍՀՄ Չեմպիոն», դա արդեն լավ է: 

- Այդ ժամանակվա ամենավառ հիշողությունը...

- Գավաթը, կարծում եմ: Խաղը տրիբունայից էի նայում, 3-2 հաշվով հաղթեցինք «Տորպեդոյին», անմոռանալի էր: 

- Քանի անգամ եք կրել զինվորական համազգեստ։ 

- Առաջին անգամ զինվորական երդման ժամանակ, երկրորդ անգամ փաստաթղթերի համար լուսանկարվելիս՝ լեյտենանտի ուսադիրներով: Այդ կոչումով էլ զորացրվեցի բանակից: Ծառայել եմ միայն ֆուտբոլի դաշտում: 

- Խորհրդային տարիներին աշխատավարձը կապ ունե՞ր զինվորական կոչման հետ։

 - Նույնիսկ չգիտեմ, թե իմ աշխատավարձը կախված էր կոչումիցս թե ոչ, բայց մի բան պարզ էր, մենք ավելին էինք ստանում քան այլ լեյտենանտներ, որ ծառայում էին սահմանին: Թվերն այժմ չեմ հիշում, բայց ապրուստի համար լիովին բավարար էր: Միայն առաջին աշխատավարձս եմ հիշում 220 ռուբլի դուրս  էին գրում, կիսում և 110 տալիս ինձ:

- «Պախտակորին» խփած առաջին գոլն էլ չեք հիշո՞ւմ։ 

- Դա մոռանալն անհնար է, հենց այդ գոլն օգնեց մնալ ԲԿՄԱ-ում, և նոր զարկ տվեց իմ կարիերային: Ինձ դաշտ էին դուրս բերել, որպեսզի գոլ խփեմ, խաղընկերներիս շնորհիվ նպաստավոր դիրքում հայտնվեցի և ռմբակոծեցի դարպասը: 18 տարեկան պատանու համար այդ ապրումները այնպիսին էին, որ բառերով նկարագրել չի լինի: Երջանկությանս չափ չկար, երբ ինձնից ինքնագիր խնդրեցին՝ կյանքումս առաջին անգամ: 

- Ո՞ր արտագնա խաղերը չէիք սիրում։

 - Հավանաբար Նոխոդկան: Բայց ես հանդուրժում էի նաև այդ չվերթները: 

- Սովորական մարդատար ինքնաթիռներո՞վ էիք մեկնում խաղերի։

- Ի՞նչ եք ասում, մենք ԲԿՄԱ-ն էինք, մեկնում էինք զինվորական ինքնաթիռներով, 3-4 անգամ վայրէջք էինք կատարում վերալիցքավորման համար: Իսկ ՉԼ-ի խաղերին մեկնում էինք տրանսպորտային ինքնաթիռներով: 

- Արդյոք բավականաչափ տեղ կար բոլորի համար.

- Տեղավորվում էինք, երիտասարդ տարիներին ցանկացած ճամփորդություն զվարճալի էր, նույնիսկ քնում էինք հատակին, հենց մեր իրերի վրա, իսկ այժմ ցանկացած ուղևորություն մի փոքր անհանգստացնող է, առաջ այդպես չէր:    

- Ներկա էիք Մուրաշկոյի հայտնի խոստման ժամանակ. «Բարսելոնայի» անցնելու դեպքում յուրաքանչյուրին՝ 25 հազար դոլար։ 

- Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ուրեմն այդ խոստումը բաղնիքում է հնչել: 

- Երբ դուրս եկաք «Կամպ Նոու» մարզադաշտ, ի՞նչ էիք զգում։

- Տպավորիչ է, երբ խաղադաշտից տրիբունայի վերջին շարքերը չեն երևում, ինչպես նաև ֆանտաստիկ էր խոտածածկը, այդպիսին չկար Ռուսաստանում, մոտ էր միայն «Լուժնիկին», իսկ մնացացում անմխիթար վիճակ էր: Դուրս գալով այդպիսի խոտածածկի վրա՝ ցանկանում ես ստեղծագործել և արարել:: 

- Եվ դա Ձեզ հաջողվե՞ց։

 - Եթե մենք այնտեղ ևս 20 խաղ խաղայինք, բոլորում էլ կպարտվեինք, բայց այդ երեկոն այլ էր թե՛ անհատական, թե՛ թիմային խաղի տեսանկյունից: Երկրորդ և երրորդ գոլերից հետո մարզադաշտը լռեց և միայն մեր ձայներն էին լսելի: Այդպիսի պահերին չես մտածում աշխատավարձի կամ պարգևավճարների մասին, հերիք էր միայն գնդակն ու հարթ խոտածածկը: Երևի մենք ավելի շատ էինք սիրում ֆուտբոլը, քան նյութական արժեքները: 

- Կատալոնյան աստղերից ո՞վ ամենաշատը տպավորեց Ձեզ։ 

- Լաուդրուպը: Այդ իսկ պատճառով ցանկացա նրա հետ փոխանակվել մարզաշապիկներով, սակայն նա շատ հուսահատված էր, ցույց տվեց մի նշան, կարցես ասեր. «այնտեղ», սակայն ես ոչինչ չհասկացա և գնացի մեր հանդերձարան: Այո, ծանր էր ՉԼ-ի գործող գավաթակրի համար պարտվել 70 տոկոսով երիտասարդներից կազմված թիմին: 

- Երկու գոլային փոխանցում «Կամպ Նոուում», սա կարիերայի ամենավառ պահն էր։

 - Բազմաթիվ հիշարժան խաղեր են տեղի ունեցել. «Ռոտոր»-ի դեմ տանը, 2:0, «Մարսելի» դեմ`Բեռլինի չեզոք դաշտում: 1:1 հաշվով ավարտվեց խաղը: Այդ մրցաշրջանում ֆրանսիացիները  հաղթեցին Լիգան: «Ռեալ Մադրիդի» դեմ, «Սարագոսայի», «Ռասինգն» է հաճելի հիշել: 

- Յոհան Քրյուֆը մտա՞վ ԲԿՄԱ-ի հանդերձարան։ 

- Եթե անկեղծ, ապա չեմ տեսել: Բայց եթե ասում են, որ եկել է, նշանակում է, եկել է: Հավանաբար, այդ ժամանակ ես նշում էի հաղթանակը ջակուզիում (ծիծաղում է, խմբ.): Մեր մարզադաշտից հետո «Կամպ Նոուի» հանդերձարանը կարծես դրախտ լիներ: Հարմարավետ վերականգնման բոլոր պայմանները կային այնտեղ:

- Ինչպե՞ս նշեցիք հաղթանակը։

- Նշեցինք (ժպտում է, խմբ.): Բարսելոնայի մոտ, Բլանեսում: Առանց մանրամասների:

 - Խոստացված 25 հազարը ստացա՞ք։

- Այո, բայց մաս-մաս: 

- Դա ավելին էր, քան տարեկան աշխատավարձը։

- Ինձ համար շատ ավելին է: 20 հազար դոլարով կարող էիր «Օդանավակայանում» մեկ սենյականոց բնակարան գնել: Ես հողամաս գնեցի Նոր Ռիգայում: 

- Մուրաշկոն շա՞տ էր ափսոսում ասածի համար։

- Չեմ կարծում: Ամեն դեպքում նա ստացավ ավելին, քան տվել էր, պարգևատրումներ ֆեդերացիայից, ՈՒԵՖԱ-ից, գումարած եկամուտը «տնային» խաղերից Բեռլինում։

- Ինչպիսի՞ զգացողություններ ունեիք՝ ընդունելով մրցակիցներին Գերմանիայում։

- Ժամանակի ընթացքում հասկանում ես՝ դա սխալ է եղել։ Պետք է տանը խաղալ։ Իսկ երիտասարդների համար՝ հակառակը, հետաքրքիր էր, գնում են Գերմանիա, ապրում հինգաստղանի հյուրանոցում։ Գերմանացիները մեզ նորմալ էին վերաբերվում, ոչ մի թշնամություն չեմ նկատել։

- Վասիլի Իվանովի խոսքով, «Մարսելն» ուզում էր հաղթել 3 գոլի տարբերությամբ, դուք դիմադրեցիք, բայց ընդունեցիք վեց գոլ, այդպես չէ՞,

- Մի բան կարող եմ ասել, խոսակցություններն այն մասին, որ մեր ջրի մեջ ինչ-որ բան էին խառնել և դրա արդյունքում մենք պարտվեցինք, ուղղակի անհեթեթություն է։ «Մարսելը» շատ ավելի ուժեղ էր։  Երբեմն պատահում է, որ թիմը հասնում է դարպասներին յոթ անգամ և խփում վեց գոլ։ Այդ ժամանակ նրանց բոլոր գնդակները հասնում էին դարպասին։

- Ինչպե՞ս էր աշխատանքը Սադիրինի հետ։

-Օհ, հիանալի։ Նրա մի խորհուրդը շատ երկար մտապահեցի։ Առաջին խաղակեսում ինձ մի լավ հասավ։ Ընդմիջմանը Պալ Ֆյոդորովիչն ինձ ասաց․  «Իլշատ, ոտքերին պետք է ստանալ մո՞տ, թե՞ տուգանային»։ Հասկացրեց, որ կարիք չկա մնալ դաշտի կենտրոնում։ Ես ամեն ինչ հասկացա և դրա շնորհիվ մի մեծ քայլ առաջ կատարեցի։ Դադարեցի վերցնել գնդակն ու փորձել շրջանցել թիմը։

- Կուզնեցովը ծիծաղով էր հիշում, թե ինչպես մի անգամ Սադիրինը խաղից հետո «Լուժնիկիների» սենյակում բռնացրել է ֆուտբոլիստներին շամպայն խմելիս։ Սկզբում մի լավ գոռացել է, «հիմարներ» կոչել, իսկ հանգստանալով՝ մի բաժակ էլ ինքն է խմել։

- Նշանակալի դրվագ է։ Նրանք շատ լավ հարաբերություններ ունեին։ Այդ իսկ պատճառով հաղթեցին առաջնությունն ու Խորհրդային միության գավաթը։ Ինձ Սադիրինն է հասցրել հիմնական, բայց ես ավելի շատ աշխատել եմ Կոստիլյովի, Տարխանովի հետ։ Դրա համար էլ ես պատմություններ չունեմ Պալ Ֆյոդորովիչի հետ կապված, և այդ սենյակն էլ ես չեմ հիշում։

- Ստրոգինոյում Տատարչուկի մոտ հայտնի հավաքույթների՞ն էլ չեք մասնակցել։

-Այնտեղ համեմատաբար մեծ սերունդն էր։ Մենք մեր թիմով էլ էինք գնում խորոված անելու։ Արխանգելսկի բազայում հիանալի վայրեր կային, մոտակայքում գետ, լճակ։ Ազատ ժամանակ հավաքվում էինք։ Ոչ ոք չէր ստիպում մեկը մյուսին, բայց գալիս էին համարյա բոլորը։ Հատկանշական է այն, որ մեծամասնությունը կանանց հետ էր գալիս։ Մարզիչներն այդ հավաքույթներին հանգիստ էին վերաբերվում․չէ որ մենք աշխատանքային ժամի չէինք հանգստանում։ Եթե հանգստյան օր է, ինչու չշփվել, համեղ չսնվել։

- Երկրպագուների սիրո ամենաարտասովոր արտահայտումը Ձեր կյանքում։

-Մի անգամ ծաղիկներ էին նվիրել։ Խորհրդային միության երկրորդ հավաքականով հանդիպեցինք անգլիացիների հետ։ Ավարտեցինք 1։1 հաշվով։ Եվ խաղից հետո մեկն ինձ ծաղկեփունջ նվիրեց։ Նույնիսկ մրցակիցներն էին այդ ժամանակ ինձ ծափահարում։ Հաճելի էր։

- Առաջին հավաքականում Դուք սահմանափակվեցիք միայն մեկ խաղով։ Ինչո՞ւ։

-Այդ ժամանակ մարզիչներն ունեին հարձակվողների լայն ընտրություն։ Յուրան, Կիրյակով, Սիմուտենկով, Բեսչաստնիխ, Կոլիվանով։ Հինգից ընտրեցին երեքին։ Պետք էր ավելի շատ խփել, որպեսզի հայտնվեիր այդ եռյակում։

- Բայց այդ միակ խաղը շատ նշանակալի էր...

-Դա հաստատ, ֆրանսիացիների դեմ էինք։ Ինձ վրա Բազիլ Բոլին  անբացատրելի տպավորություն գործեց իր ֆիզիկական տվյալներով։ Վազում էր, տրորում բոլորին։ Կողքից սարսափելի էր նայվում, բայց դաշտում ուշադրություն չէի դարձնում։ Այդ տարի «Մարսելի» համար նա հաղթական գոլ խփեց Չեմպիոնների լիգայի եզրափակչում։

- «Բարսելոնան» հետաքրքրություն ունեցե՞լ է Ձեր հանդեպ ԲԿՄԱ-ի հետ խաղերից հետո։

-Կարծում եմ, որ «Բարսելոնայից» հետո մեծ ակումբների սկաուտները ոչ միայն ինձնով էին հետաքրքրված, այլ մեր բոլոր ֆուտբոլիստներով, որոնք դուրս էին եկել դաշտ։ Մաշկարինին, Գրիշինին, Կարսակովին․․․Խարինը հետո տեղափոխվեց «Չելսի»։ «Բարսելոնայի» դեմ հաղթանակը միանգամից բարձրացրեց մեր վարկանիշը։ Արդեն երբ խաղում էի «Ռասինգում», լսոել էի «Բարսայի» հետաքրքրության մասին, բայց խոսակցություններն այդպես էլ մնացին։

- 22 տարեկանում Դուք տեղափոխվեցիք Իսպանիա։ Չշտապեցի՞ք։

-Ոչ, ինչ եք ասում։ Պետք է նույնիսկ ավելի շուտ գնայի։ Այն ժամանակ պրոֆեսիոնալ ֆուտբոլն ավելի զարգացած էր Եվրոպայում, քան Ռուսաստանում։ Չեմպիոնների լիգայից հետո հնարավորություն ստեղծվեց գնալ Ֆրանսիա․ակումբները չպայմանավորվեցին։ Արդյունքում, 1995-ին մեկնեցի Իսպանիա։

- «Ռասինգից»  ի սկզբանե ուրիշի՞ն էին ցանկանում ԲԿՄԱ-ից։

-Տեսնում եք, Դուք ամեն ինչ գիտեք։ Եկել էին այլ հարձակվողի հետևից, իսկ ես այդ խաղում ընդհանրապես չէի խաղում, վնասվածք ունեի։ Պարտվեցինք «Սպարտակին»։ Իսպանացիները մի քանի օր էլ մնացին և հաջորդ տուրից հետո փոխեցին պլանները։ Նրանց աչքի առաջ ես գոլ խփեցի, հաղթեցինք 3։0։ Խաղից հետո մոտեցան Խուան Բերգարան, Ինյակի Ուրկիխոն՝ ագենտներ, որոնք շատ ռուսների էին օգնել։ Ծանոթացրին «Ռասինգի» մարզչի հետ, ներկայացրին իրավիճակը։ Այն ժամանակ Սանտանդերում մի ամբողջ ռուսա-բելոռուսական «խումբ» էր ձևավորվել՝ Ռադչենկո, Պոպով, Զիգմանտովիչ։ Այդ գործոնը նույնպես իր դերակատարությունն ունեցավ։ Ես ԲԿՄԱ-ից ոչ մի տեղ չէի ցանկանում գնալ, բայց իսպանացիները համաձայնեցին իմ բոլոր պայմաններին և դրանով կաշառեցին։ Ցանկանում էին պայմանագիր հինգ տարով, ես պնդեցի երեքի վրա, ֆինանսական կողմն էլ էր ձեռնտու։

- Իսպանիան նյութական առումով ավելի շահութաբե՞ր էր։

- Մի քանի անգամ ավելի։

- ԲԿՄԱ-ն ինչքա՞ն վաստակեց Ձեր շնորհիվ։

- Խոսում էին միլիոն դոլարի մասին։ Այդ ժամանակվա համար բավական մեծ գումար էր, հիշեք 1995 թվականը, և ինքներդ ամեն ինչ կհասկանաք։ Այն ժամանակ Ռուսաստանից ֆուտբոլիստները մեծ արժեք ունեին։ Ռադչենկո-Պոպով-Զիգմանտովիչ եռյակը եղանակ էր ստեղծում «Ռասինգում»։ Վարպետության մակարդակով մերոնք համապատասխանում էին իսպանական լիգային։ Կային շատ անհատապես ուժեղ ֆուտբոլիստներ, որոնք ի զորու էին որոշել խաղի ընթացքը։ Դա շատ կարևոր նրբություն է արտասահմանյան ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու հարցում։ Մենք տվեցինք արդյունք, որը մեզնից սպասում էին։

- Ինչպե՞ս էին իսպանացիները ձեզ վերաբերվում։

- Հիանալի։  Շատ հյուրընկալ ազգ է, իսկ այդ ժամանակ աշխարհն այդքան գլոբալիզացված չէր, ինչպես այսօր։ Հիմա մարդիկ զգուշավոր են միմյանց նայում, իսկ առաջ ուրախ էին հյուրեր ընդունել։ Մենք բոլորս նրանց համար «Ռուսո» էինք։

- Ռաուլ Ռիանչոն այդ ժամանակ արդեն «Ռասինգու՞մ» էր։

- Աշխատում էր երկրորդ թիմի ֆիզիկական պատրաստության մարզիչ, միևնույն ժամանակ օգնում էր գլխավոր թիմին։ Իմ կարծիքով, այդ ժամանակվանից նա ընդհանրապես չի փոխվել։ Ինչպես անկեղծ ու բաց մարդ եղել էր, այդպիսին էլ մնացել է։ Բազմիցս բարի խորհուրդներ է տվել, բարոյապես աջակցում էր դժվար պահերին։ «Սպարտակում», ինչպես ես հասկանում եմ, Ռաուլը նույնպես բանալիներ էր փնտրում դեպի ֆուտբոլիստները, փորձում էր ոգևորել, ոգեշնչել։ Նա ճիշտ էր կատարում իր աշխատանքը։

- Բացատրեք տրամաբանությունը, եթե «Ռասինգը» առաջարկում էր պայմանագիր հինգ տարով, ինչու՞ հետագայում Ձեզ երկու անգամ վարձավճարով ուղարկեցին այլ թիմեր։

- Մի տարի խաղացի, վնասեցի աճուկային հյուսվածքներս։ Վիրահատվեցի Բարսելոնայում, 5-6 ամսից դուրս գրեցին։ Մինչ բուժվում էի, ընդունել էին նոր ֆուտբոլիստների։ Վերականգնվելուն պես փորձում էի ապացուցել,որ կարող եմ խաղալ, բայց ժամանակն արդեն անցել էր։ Վստահում էին ուրիշներին։

- Գոնե մասնակցեցի՞ք «Վիլյարեալայի» պատմական նվաճմանը։

- Այո, նրանք առաջին անգամ էին դուրս եկել Բարձրագույն։ Հաջողությունը նախատեսված չէր․իրավիճակն այդպես դասավորվեց։ Երկու ֆուտբոլիստ վերցրին «Բարսելոնայից», հետո միացա ես, ևս երկուսը՝ բարձրագույն խմբի պաշարով։ Կազմը հզորացավ․դրա շնորհիվ էլ երևի բարձրացանք։ Ես ամենաքիչն եմ մասնակցել․ երկրորդ շրջանում այդքան շատ չեմ խաղացել, իսկ տղաները մեծ ներդրում են ունեցել հաջողության հարցում։

 - «Վիլյարեալըտոնու՞մ էր։

-Մեզ նստԵցրին կաբրիոլետ, մոտ 6-7 մեքենա, և ման տվեցին քաղաքով։ Թվում էր՝ Վիլյերեալի ողջ բնակչությունը 50-60 հազար մարդ, դուրս էին եկել փողոց, որ տոնեն մեր մուտքը առաջին դիվիզիոն։ Հետո հավաքվեցին կենտրոնական հրապարակում, պատշգամբներից խոսքեր էին ասում, հաճելի է հիշելը։ Ափսոս, որ հաջորդ տարի «Վիլյարեալը» կրկին նահանջեց Սեգունդա դիվիզիոն։

- «Ալվերկա» ճարահատյա՞լ գնացիք։

-Այլ տարբերակ չկար, բայց պետք էր ինչ-որ տեղ խաղալ․առանց գործ չէի կարող նստել։ Այդ իսկ պատճառով էլ գնացի Թուրքիա։ Այդ ժամանակ Ռուսաստանում առաջնությունն այդքան էլ հետաքրքիր չէր, որդիս մեծացել էր, չէի ցանկանում վերադառնալ։ «Ալտայ» առաջարկեցին, համաձայնեցի։

- Տեղացի երկրպագուների հետ անախորժություններ չեն պատահե՞լ։

-Մի դեպք եղել է։ Դրսում էինք խաղում, կամ ոչ ոքի ավարտեցինք, կամ հաղթեցինք։ Վերջնական սուլոցից հետո, տեղացիների ամբոխը լցվեց դաշտ։ Ստիպված էինք հանդերձարան փախչել։ Ոչ մեկին չհասան, բայց զգացողությունները հաճելի չէին։

- Ձեր վերջին երկու թիմերը միայն գեղեցիկ հնչում եներկրպագուին ընդհանրապես ոչինչ չեն ասում...

- Ես արդեն ավարտել էի մարզչական լիցենզիայի համար սովորել, երբ խնդրեցին խաղալ իսպանական երրորդ լիգայի համար։ Ուժերս դեռ տեղն էին․32 տարեկան էի։ Ինչ-որ ժամանակ համատեղում էի մարզչական և խաղային գործունեությունս։ Ես նույնիսկ ունեի անձնական երկրպագուներ, ռուսական դրոշով գալիս էին խաղերին։ Օգնեցի Տորելավեգիից «Հիմնաստիկեյին» դուրս գալ երկրորդ դիվիզիոն և այդ բարձր նոտայի վրա վերջակետ դրեցի ֆուտբոլային կարիերայիս։

- Որքան վառ դուք այն սկսեցիք, ու որքան աննկատ ավարտեցիք...

- Յուրաքանչյուրն ունի իր ուղին։ Ես գոհ եմ ամեն ինչից, ինչ որ եղել է իմ կարիերայում։ Իսպանիայում մինչև հիմա ճանաչում են։ Երբ Մադրիդում մաքսային վերահսկում եմ անցնում, երբեմն հարցնում են․«Ինչպե՞ս են գործերը։ Ինչո՞վ եք զբաղվում։ Տու՞ն եք վերադառնում»։

- Այժմ Իսպանիա՞ն է Ձեր տունը։

- Իսպանիան և Ռուսաստանը։ Երկու երկրում եմ ապրում։

-Ի՞նչն է կապում Ռուսաստանի հետ։

- Մոսկվան․սիրում եմ այս քաղաքը։ Մայրս, քույրս մինչև հիմա Կեմերովոյի շրջանում են ապրում, եղբայրս՝ Սամարայում։

- Իսպանիայու՞մ եք ընկերացել Սերգեյ Շուստիկովի հետ։

- Այո։ Մարզվում էինք միևնույն թիմում, իրար հյուր էինք գնում, ռեստորան, լողափ։ Երեխաները միասին են մեծացել։ Սանտանդերը փոքր քաղաք է։ Շուստիկովը դիմացի փողոցում էին ապրում։ Նույնիսկ երբ ֆուտբոլային ճանապարհները բաժանվեցին, կապը չէինք կորցնում կամ մենք էինք իրենց հյուր գնում Մոսկվա, կամ էլ իրենք մեզ մոտ՝ Իսպանիա։ Նրա կնոջ ու դստեր հետ մինչ այժմ կապը պահում ենք։ Սերգեյը իմ լավագույն ընկերն է ու մնացել է այդպիսին։

- Նրան «ԲԿՄԱ»-ից հեռացու՞մն էր այդպես ընկճել։

- Ես չեմ հարցրել։ Երբեք։ Չեմ պատրաստվում ընկերոջս տանջել նման հարցերով։ Մենք զրուցել ենք մեր գործերի, ֆուտբոլի մասին, այլ ոչ թե այն մասին, ինչ քննարկում են թոք-շոուների ժամանակ։ Կյանք, առողջություն․շատ բան կարող է պատահել։ Սերյոժան շատբան է արել ԲԿՄԱ-ի համար, և դեռ շատ բան կարող էր անել ֆուտբոլի համար։ Սերյոժայի հետ կատարվածը հիմա էլ ինձ համար անբացատրելի է։ Եթե այդպիսի մարդիկ շատ լինեին, մենք բոլորս ավելի լավ կապրեինք։ Մարդ՝ մեծ սրտով։

- Նրա հեռանալը անսպասե՞լի էր։

- Երբ գիշերը զանգում են նման լուրով, բառերով չի ստացվի փոխանցել՝ ինչ է կատարվում գլխումդ։

 

Հարցազրույցը՝  championat.com կայքի