ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Գոլ 5

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 4

Միխաիլ Սոլովյով

best_player best_player
Տարիք 21
Փոխանցումներ 4

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 27
Փոխանցումներ 2

Վալմերսոն

best_player best_player
Տարիք 24
Գոլ 5
Փոխանցումներ 1

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 27
Գոլ 3
Փոխանցումներ 2

Ո՞ր անվանումն ենք նախընտրում մեր ակումբի համար:

Ադամու Աբդուլահիի և Պապ Կամարայի հարցազրույցը ակումբի մամլո ծառայությանը

Default Image

Այսօր «Բանանց» Ֆ.Ա.-ի լեգեոներներ Ադամու Աբդուլահին և Պապ Աբդու Կամարան հարցազրույց տվեցին ակումբի մամլո ծառայությանը, որի ընթացքում խոսեցին ակումբի նպատակների, իրենց կարիերայի և այլ հետաքրքիր թեմաների մասին:

- Նախևառաջ կցանկանայի հարցնել Ձեզ Հայաստանի մասին, արդյոք հավանու՞մ եք երկիրը, մշակույթը, մարդկանց.

Ա. Ադամու - Անշուշտ հավանում եմ Հայաստանը ինչպես նաև մայրաքաղաք Երևանը, այստեղ մարդիկ շատ բարեկամաբար են տրամադրված հյուրերի հանդեպ, շատ սիրալիր են և հյուրընկալ:

Պ. Կամարա - Երևանը հիանալի քաղաք է, շատ հյուրընկալ բնակիչներով, առայժմ ավելին չեմ կարող ասել երկրի մասին, քանի որ շատ չեմ շրջագայել, միշտ կենտրոնացած եմ մարզումների և հանդիպումների վրա:

- Ո՞րն էր հիմնական պատճառը, որ դրդեց Ձեզ ընդունել «Բանանց» Ֆ.Ա.-ի հրավերը.

Ա. Ադամու - Այստեղ խաղալը ինձ համար նոր հնարավություն էր իմ խաղը բարելավելու և զարգանալու համար:

Պ. Կամարա - «Բանանցը» հայկական լավագույն թիմերից մեկն է, այդ իսկ պատճառով ես այստեղ եմ, ինչպես նաև այստեղ ես ստանում եմ բավականաչափ խաղային պրակտիկա:

- Ի՞նչ ակնկալիքներ ունեք դուք այս մրցաշրջանից, որը կարող է լինել ակումբի ամենամեծ նվաճումը.

Ա. Ադամու - Մենք պետք է հաղթենք Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը, եթե ոչ, ապա գոնե պետք է նվաճենք գավաթը, վատագույն դեպքում լինենք 2-րդ հորիզոնականում: Եթե մենք խաղանք այնպես ինչպես երկու ամիս առաջ էինք անում ապա կարող ենք նվաճել երկու տիտղոսը միաժամանակ:

Պ. Կամարա - Մենք պետք է հաղթենք բոլոր հնարավոր մրցաշարերում, այո դա շատ բարդ է, բայց մենք այստեղ ենք որպեսզի կռիվ տանք դաշտում, մեր նպատակներին հասնելու համար:

- Ինչպե՞ս եք տրամադրվում խաղերից առաջ, արդյոք ունեք որևէ թալիսման.

Ա. Ադամու - Բոլոր խաղերից առաջ ես աղոթում եմ, միայն Աստված կարող է մեզ օգնել, թալիսմանի կարիք չի լինում, եթե հավատում ես Աստծոն:

Պ. Կամարա - Խաղադաշտ մտնելուց առաջ միշտ աղոթում եմ:

 - Ո՞րն է Ձեր ամենամեծ հաջողությունը ֆուտբոլում.

Ա. Ադամու - Իմ նվաճած միակ տիտղոսը եղել է միջմրցաշրջանային ընկերական մրցաշարի չեմպիոնի կոչումը «Ասփայր Ակադեմի» թիմի կազմում, սակայն ես վստահ եմ, որ իմ մեծագույն հաջողությունները դեռ առջևում են:

Պ. Կամարա - Ամենամեծ հաջողությունը, որ գրանցել եմ եղել է բելգիական «Ստանդարտի» հետ Բելգիայի գավաթի խաղարկությունում հաղթանակը, ինչպես նաև նույն տարում Չեմպիոնների լիգային մասնակցելը:

- Ո՞ր ֆուտբոլիստի խաղից եք Դուք ոգեշնչվում, ով մեծ ազդեցություն է թողել Ձեզ վրա.

Ա. Ադամու - Կարճ կպատասխանեմ՝ Կրիշտիանու Ռոնալդու (ժպտում է, խմբ.):

Պ. Կամարա - Ես միշտ ոգեշնչվել եմ Յայա Տուրեի խաղից, նա ֆանտաստիկ էր:

- Մանուկ ժամանակ ո՞ր թիմում էիք երազում խաղալ.

Ա. Ադամու - Երբ երեխա էի, դեռ չգիտեի թիմերի անունները և նրանց տարբերում էի մարզաշապիկի գույներով, միշտ ասում էի սպիտակներն են լավ խաղում և կարմիրները, նկատի ունենալով Մադրիդի «Ռեալին» և «Մենչեսթեր Յունայթեդին»: Եվ միշտ ինքս ինձ ասում էի, որ հրաշալի կլիներ եթե մի օր խաղայի կարմիրների կազմում («Մանչեսթեր Յունայթեդ», խմբ.):

Պ. Կամարա -Ես նույնպես միշտ երազել եմ խաղալ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

- Ո՞վ է այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Ձեզ համար.

Ա. Ադամու - Կրիշտիանու Ռոնալդու և վերջ:

Պ. Կամարա - Ես կառանձնացնեմ երեք ֆուբոլիստի՝ Լիոնել Մեսսի, Ռոնալդու և Մբապե, իսկ եթե ընտրեմ նրանցից մեկի, ապա՝ Լիոնել Մեսսի:

- Ո՞րն է Ձեր ֆուտբոլային երազանքը.

Ա. Ադամու - Ֆուտբոլը խաղալը մեծագույն հաճույք է ինձ համար, և ցանկանում եմ մի օր խաղալ Չեմպիոնների լիգայում կամ Եվրոպա լիգայում:

Պ. Կամարա - «Բանանցի» հետ նվաճել Հայաստանի չեմպիոնի կոչումը, դուրս գալ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ և այնտեղ խաղալ «Ռեալի» կամ «Բարսելոնայի» դեմ:

 - Արդյոք ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Ձեզ տեսնու՞մ եք որպես մարզիչ.

Ա. Ադամու - Ոչ, կարծում եմ չեմ կարող մարզիչ լինել, քանի որ չեմ սիրում գոռալ մարդկանց վրա, իսկ գոռալը մարզչի պարտականություններից մեկն է, երբ իմ մարզիչը գոռում է ինձ վրա դա ես նորմալ եմ ընդունում, քանի որ գիտեմ, որ նա անում է դա, որպեսզի ուղղի իմ սխալները և օգնի զարգանալ, սակայն ինձ համար դա անելը գրեթե անհնար է, այնպես որ ես կնախընտրեմ գործակալի աշխատանքը:

Պ. Կամարա - Այո իհարկե, ես շատ եմ ցանկանում խաղակոշիկները մեխից կախելուց հետո դառնալ մարզիչ, նույնիսկ արձակուրդներիս ժամանակ ուսումնասիրում եմ մարզչական ձեռնարկներ, խորհուրդներ եմ հարցնում ընկերոջիցս, ով այժմ մարզչական գործունեությամբ է զբաղվում Ֆրանսիայում:

- Որտե՞ղ եք տեսնում Ձեզ 5 տարի հետո.

Ա. Ադամու - Դժվար կլինի այդ հարցին պատասխանելը, որովհետև միայ Աստծուն է հայտնի թե ինչ է սպասվում մեզ ապագայում:

Պ. Կամարա  - Կարծում եմ 5 տարուց կարող եմ լինել ֆուտբոլային գործակալ:

 

Մհեր Խուդավերդյան