ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 4

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 3

Միխաիլ Սոլովյով

best_player best_player
Տարիք 21
Փոխանցումներ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 30
Փոխանցումներ 2

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 3
Փոխանցումներ 2

Միխաիլ Սոլովյով

best_player best_player
Տարիք 21
Գոլ 1
Փոխանցումներ 3

Ո՞ր թիմը կհաղթի Բանանց-Արարատ խաղում:

Կամային երեք միավոր. «Բանանց» - «Արցախ»  2:1 

Default Image

Հայաստանի առաջնության 11-րդ տուրի խաղում «Բանանցը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթանակ տարավ «Արցախի» նկատմամբ և արդեն յոթերորդ անընդմեջ հանդիպումն անցկացրեց առանց պարտության:

Լռության րոպե - Հանդիպպման մեկնարկից առաջ ի հիշատակ Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, աշխարահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի հայտարարվեց լռության րոպե:


Որակազրկված պաշտպաններ - «Բանանցի» աջ պաշտպան Վահագն Այվազյանն ու կենտրոնական պաշտպան Բորսիլավ Յովանովիչն այս խաղում չէին կարող օգնել թիմին: Այվազյանը հասցրել էր նախորդ 10 խաղում 4 դեղին քարտ կուտակել, իսկ Յովանովիչը «Շիրակի» դեմ խաղում ստացած կարմիր քարտից բացի որակազրկել էր հինգ խաղով: Նման իրավիճակից ելքը «Բանանցի» գլխավոր մարզիչ Իլշատ Ֆայզուլինը հետևյալ կերպ էր գտել: Պաշտպանության կենտրոնում խաղացին Կպոդոն և Գուլտիաևը, իսկ պաշտպանության աջ եզրում հանդես եկավ նոմինալ ձապ պաշտպան Արթուր Ավագյանը: Նախորդ խաղի համեմատությամբ կազմում նաև փոխվել էր այն, որ մեկնարկային րոպեներից Վալմերսոնի փոխարեն դաշտում էր հայտնվել Աբդուլլահին:

Տանուլ տված առաջին կես - Հանդիպման առաջին կեսը «Բանանցը» պարտվեց 0-1 հաշվով: 37-րդ րոպեին Էմիլ Եղիազարյանի խփած գնդակին «Բանանցի» ֆուտբոլիստները չկարողացան պատասխանել խփած գոլերով:

Գոլ՝ հենց մեկնարկում - Երկրորդ կեսի առաջին րոպեներին «Բանանցը» ցույց տվեց հանդիպումը փրկելու իր մտադրությունը: Փոխարինման մտած Միխայիլ Սոլովյովը հաշվենկատ փոխանցումով գրոհի նետեց Իգոր Ստանոևիչին: Սերբ կիսապաշտպանը մեծ արագությամբ մտավ տուգանային հրապարակ և ոչ շատ ուժեղ հարվածով հավասարեցրեց հաշվի:


Happy end - Արդեն ընթանում էին մրցավարի ավալեցրած րոպեները և թվում էր, թե «Բանանցն» ընդամենը մեկ միավոր է վաստակելու, երբ «Բանանցին» օգնության հասավ Սոլոմոն Իմե Ուդոն: Նիգերիացի ֆուտբոլիստն 92-րդ րոպեին փորձեց դարպասը գրավել սեփական կիսադաշտից: Նրա հեռահար հարվածից հետո գնդակը հայտնվեց դարպասի վերին անկյունում, իսկ մրցակցի դարպասպահը ոչնչով չկարողացավ օգնել իր թիմին:  

Այսպիսով, «Բանանցը» 6-րդ հաղթանակը տարավ վերջին 7 խաղում և վաստակած 20 միավորով «Լոռիի» հետ կիսում է առաջին հորիզոնականը: «Բանանցն» իր հաջորդ հանդիպումը կանցկանցի արդեն Հայաստանի գավաթի խաղարկությունում՝ հոկտեմբերի 24-ին հյուրընկալելով «Արարատին»:

07.10.18, Բարձրագույն խումբ, 11-րդ տուր

Բանանց - Արցախ 2:1 (0:1) 

Երևան, «Բանանց» մարզադաշտ

Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան

Գոլեր՝  Իգոր Ստանոյեվիչ 49, Սոլոմոն Ուդո 90+2 - Էմիլ Եղիազարյան 37 

«Արցախ» - Արման Մելիքսեթյան, Գևորգ Պողոսյան, Արգիշտի Պետրոսյան, Հովհաննես Նազարյան, Ալեքսանդր Տուպչիենկո, Կարեն Հարությունյան, Հովհաննես Պողոսյան, Արթուր Գրիգորյան, Էմիլ Եղիազարյան, Էդուարդ Ավագյան, Գրիգոր Աղեկյան: 

«Բանանց» - Արամ Հայրապետյան, Իլյա Գուլտիայեվ, Էդվարդ Կպոդո, Արթուր Ավագյան, Նարեկ Պետրոսյան, Սոլոմոն Իմե Ուդո, Հակոբ Հակոբյան, Արամ Բարեղամյան, Իգոր Ստանոյեվիչ, Ադամու Աբդուլլահի, Նաթանիել Ասամոա: 

Զգուշացումներ՝ Ալեքսանդր Տուպչիենկո 34, Հովհաննես Պողոսյան 35, Արգիշտի Պետրոսյան 64, Վահագն Մինասյան 75 - Իգոր Ստանոյեվիչ 44, Էդվարդ Կպոդո 90: