ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ

Նորայր Գյոզալյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 4

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 25
Գոլ 2

Ո՞ր թիմը կհաղթի «Բանանց» - «Արարատ» խաղում:

Ֆուտբոլային տոնը վերադարձավ «Բանանց» մարզադաշտ

2017/18 մրցաշրջանի մեկնարկային տուրի խաղում «Բանանցը» կրկին անակնկալներ էր պատրաստել ակումբի երկրպագուների համար:
«Փյունիկի» դեմ մեկնարկային տուրի հանդիպման մեկնարկից առաջ արդեն երկրպագուները հնարավորություն ունեին մասնակցելու դիպուկ հարվածների և հաշիվ գուշակելու մրցույթերին, ինչի արդյունքում կարող էին շահել ակումբի խորհրդանիշներով տարբեր նվերներ:


Հանդիպման մեկնարկից առաջ «Նշխարք» վոկալ անսամբլի կատարմամբ հնչեց Հայաստանի ազգային օրհներգը և թիմերի ավագները բարձրացրեցին Հայաստանի ազգային դրոշը: Ինչպես միշտ թիմերի կազմերը ներկայացվեցին ակումբի սաների օգնությամբ, ովքեր խաղադաշտում պատկերում էին թիմերի տակտիկական դասավորությունը: Ֆուտբոլիստներն էր խաղից առաջ ավանդույթի համաձայն 22 գնդակ ուղարկեցին տրիբունաներում հավաքված երկրպագուներին:


Ընդմիջմանը տեղի ունեցավ մրցանակների ու նվերների ավանդական խաղարկությունը: Իսկ «Բանանցի» խորհրդանիշ Արծիվը տրիբունայում և խաղադաշտում շփվում էր երկրպագուների և ֆուտբոլիստների հետ: «Բանանցի» մամուլի ծառայությունը նաև փոքրիկ անակնալ նվերներ էր պատրաստել նաև հանդիպումը լուսաբանող լրագրողների համար:

Հաջորդ տնային հանդիպումը «Բանանցն» անցկացնելու է օգոստոսի 18-ին, երբ կհյուրընկալի «Ալաշկերտին»: Այդ օրը «Բանանցի» երկրպագուներին սպասում են նոր անակնկալներ: