ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ

Նորայր Գյոզալյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 3

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 25
Գոլ 2

Ո՞ր թիմը կհաղթի «Բանանց» - «Շիրակ» խաղում:

Դիլա Գորի - Բանանց Երևան 3:1

Երևանի «Բանանցը» Վրաստանում ընթացող ուսումնամարզական հավաքի առաջին տեղում 3-1 հաշվով պարտություն կրեց «Դիլա Գորի» թիմից:

Մրցակիցը - Գարուն-աշուն մրցակարգով անցկավող Վրաստանի ընթացիկ առաջնությունում «Գորին» 7-րդ տեղում է 10 թիմերի պայքարում: Վրացական թիմը «Բանանցի» հետ խաղում դաշտ էր բերել հիմնական կազմը, որտեղ կար երկու բրազիլացի, մեկ նիգերիացի, մեկ իվուարցի և յոթ վրացի ֆուտբոլիստ:

«Բանանցի» կազմը - Իրանական «Փարս Ջոնուբիի» դեմ նախորդ խաղի համեմատությամբ մեկնարկային կազմում էր դարպասապահ Ստեփան Ղազարյանը, պաշտպանության ձախ եզրում էր հայտնվել Ժիրայր Մարգարյանը: Խաղադաշտ էր վերադարձել նաև սերբ հարձակվող Նենադ Ինյացը, որն առաջին խաղն անցկացրեց մինչմրաշրջանային այս փուլում:

Անհաջող 9 րոպե - Խաղի ելքը վճռվեց 9 րոպեի ընթացքում: 15-ից 23-րդ րոպեին վրացական թիմի ֆուտբոլիստները կարողացան 3 գնդակ ուղարկել դարպասը: Առաջին դեպքում նրանք դա արեցին դիպուկ իրացված 11 մետրանոցի արդյունքում, ապա երկու արդյունավետ գրոհ անցկացրեցին:

Ղուկաս Պողոսյանի առաջին գոլը - Այս ամենից «Բանանցը» դժվարությամբ, բայց ուշքի եկավ: 30-րդ րոպեին ստանդարտի խաղարկման արդյունքում գոլի «Բանանցի» կազմում իր առաջին գոլը խփեց թիմի նորեկ Ղուկաս Պողոսյանը: Սա նաև «Բանանցի» առաջին գոլն էր մինչմրցաշրջանային երրորդ խաղում՝ երկու գոլազուրկ ոչ-ոքիներից հետո:

Ջոկովիչի անցումները չեզրափակվեցին - Երկրորդ կեսում «Բանանցի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Ջոկովիչն աչքի ընկավ մեծ ակտվությամբ: Նա մի քանի անգամ աջ եզրով ճեղքեց մրցակցի պաշտպանությունը և գնդակը հասցերագրեց մրցակցի տուգանային հրապարակում գտնվող իր խաղընկերոջը, սակայն նախ Ղուկաս Պողոսյանին, ապա երկու անգամ Նենադ Ինյացին չհաջողվեց դիպուկ հարված կատարել և երկրորդ կեսում նոր գոլեր չգրանցվեցին:

Փորձառու և երիտասարդ նոր ֆուտբոլիստներ - Երկրորդ կեսում Արամ Ոսկանյանը բազմաթիվ փոփոխություններ կատարեց կազմում: Առաջին անգամ «Բանանցի» կազմում դաշտ դուրս եկան 29-ամյա սերբ նորեկ Օգնեն Կրասիչը, ինչպես նաև 17-ամյա Էրիկ Ավետիսյանը:

11.07.17, Սաբուրալո, Վրաստան, ընկերական հանդիպում:
Դիլա Գորի - Բանանց 3:1 (3:1)
Գոլերը՝ Մոդեբաձե 15 (11մ), Դերետտի Կիրկիտաձե 20, 23 - Ղուկաս Պողոսյան 30

Դիլա Գորի - Մուջարիշվիլի, Գագոշիձե, Աբուբակար, Մաչաիձե, Կուսաինի, Պապավա, Պեդրինյո, Դերետտի, Կիրկիտաձե, Տարավալյե, Մոդեբաձե:

Բանանց Երևան - 22. Ստեփան Ղազարյան, 25. Ժիրայր Մարգարյան (23. Նարեկ Պետրոսյան 38), 55. Մատվեյ Գույգանով, 15. Գևորգ Հովհաննիսյան (19. Հայկ Հովհաննիսյան 86), 2. Հակոբ Համբարձումյան (24. Գագիկ Մաղաքյան 38), 5. Հակոբ Հակոբյան (16. Արամ Խամոյան 81), 8. Ռումյան Հովսեփյան, 16. Ալեքսանդր Ջոկովիչ, 11. Ղուկաս Պողոսյան (90. Էրիկ Ավետիսյան 82), 10. Նորայր Գյոզալյան (13. Մարտին Գրիգորյան 46, 9. Օգնեն Կրասիչ 73) , 12. Նենադ Ինյաց (20. Հայկ Ոսկանյան 56):