ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ

Նորայր Գյոզալյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 4

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 25
Գոլ 2

Ո՞ր թիմը կհաղթի «Բանանց» - «Արարատ» խաղում:

«Բանանց-2»-ը մրցաշրջանը եզրափակեց հաղթանակով

Չեմպիոնական մրցաշրջանը «Բանանց-2»-ն ավարտեց հաղթանակով՝ մրցակցի հարկի տակ 4-2 հաշվով հաղթելով մոտակա հետապնդող «Փյունիկին»:
«Փյունիկի» մարզադպրոցի խաղադաշտում կայացած խաղի մեկնարկում «Բանանց-2»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց արագորեն բացել հաշիվը: Տուգանայինի խաղարկումից հետո Էրիկ Ղարիբյանի հետ պայքարում «Փյունիկի» պաշտպան Ալբերտ Խաչումյանը գնդակն ուղարկեց սեփական դարպասը: Արագ գոլը թելադրեց նաև խաղի հետագա ընթացքը և խաղադաշտում ծավալվեց բաց ֆուտբոլ: 17-րդ րոպիեն դաշտի տերերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը, սակայն ընդամենը երեք րոպե անց Օրբելի Համբարձումյանը գլխի հարվածով վերականգնեց «Բանանցի» առավելությունը:
Թիմերը ընդմիջման գնացին 1-2 հաշվի պայմաններում և նույն հաշիվն էլ գրանցվեց նաև երկրորդ կեսում: Խաղի 81-րդ րոպեին Կարեն Մելքոնյանին հաջողվեց դաշտի կենտրոնում խլել գնդակը և մեծ արագությամբ գնդակով առաջ անցնելուց հետո գրավել դարպասը: Երեք րոպե անց խփած գոլով աչքի ընկավ Վարդան Սաֆարյանը: Խաղավարտից մեկ րոպե առաջ «Փյունիկի» ֆուտբոլիստներին հաջողվեց խուսափել խոշոր հաշվով պարտությունից:
Այսպիսով, Վահե Գևորգյանի սաները գեղեցիկ վերջակետ դրեցին չեմպիոնական մրցաշրջանին՝ հաղթանակ տանելով նաև մրցաշրջանի վերջին տուրի խաղում և առանց պարտությունների խաղերի շարքը հասցնելով 13 հանդիպման:

«Փյունիկ-2»-«Բանանց-2» 2:4 (1:2)
Երևան, «Փյունիկ» մարզադաշտ
Մրցավար՝ Արման Ալաբերքյան
Գոլերը՝ Ալբերտ Խաչումյան, 8, ինքնագոլ, Կարեն Խատուև, 17, Արմեն Հովհաննիսյան, 89 («Փյունիկ-2»), Օրբելի Համբարձումյան, 20, Կարեն Մելքոնյան, 81, Վարդան Սաֆարյան, 84 («Բանանց-2»)