ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 25
Գոլ 5

Նորայր Գյոզալյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 4

Հաղթանակ՝ թրիլլերային սցենարով. Արարատ - Բանանց 2:3

Տարվա վերջին հանդիպումը «Բանանցն» անցկացրեց թրիլլերային սցենարով, ի վերջո կարողացավ հաղթանակ տանել 3-2 հաշվով և հանգստի գնալ լավ տրամադրությամբ:
«Բանանցին» այս խաղում չէր կարող օգնել որակազրկված Մատվեյ Գույգանովը, իսկ վնասվածքներ ունեցող Արամ Բարեղամյանին, Նորայր Գյոզալյանին և Արթուր Ավագյանին ավելացել էին Նենադ Ինյացն ու Ստեփան Ղազարյանը:

«Բանանցի» ֆուտբոլիստները շատ ակտիվ սկսեցին խաղը և փորձեցին հենց խաղասկզբում առավելություն ձեռք բերել: Այդպես էլ կարող էր լինել, եթե 16-րդ րոպեին Ռումյան Հովսեփյանը կարողանար դիպուկ իրացնել Օգնեն Կրասիչի վաստակած 11 մետրանոցը: Սակայն գնդակը հետ մղվեց դարպասաձողից և ամեն ինչ շրջվեց գլխիվայր, քանի որ մեկ րոպե անց «Արարատի» ֆուտբոլիստ Գարեգին Կիրակոսյանն առաջ մղեց դաշտի տերերին:

Սակայն չիրացրած 11 մետրանոցն էլ ավելի էր մոտիվացրել Ռումյան Հովսեփյանին և վերջինս խաղակեսերից յուրաքանչյուրում դարձավ մեկական գոլի հեղինակ դարձավ ու առաջ մղեց «Բանանցին»:

Թվում էր, ամեն ինչ գնում է դեպի «Բանանցի» համար բարեհաջող ավարտը, սակայն հեշտ հաղթանակները «Բանանցի» համար չեն: Երևանյան թիմի ֆուտբոլիստները երեք միավոր վաստակելուց առաջ հասցրին լավ խաղալ թիմի երկրպագուների նյարդերի հետ: 92-րդ րոպեին տուգանայինից կատարած հարվածով Գարեգին Կիրակոսյանը նույնպես դուբլի հեղինակ դարձավ և հավասարեցրեց հաշիվը:

94-րդ րոպեին «Բանանցի» ֆուտբոլիստներին հաջողվեց կորզել հաղթանակը: Ռումյան Հովսեփյանի նկատմամբ կանոնների խախտման համար նշանակված 11 մետրանոցը դիպուկ իրացրեց Վալմերոսոնը:

Այսպիսով, «Բանանցն» առաջնության առաջին կեսի 15 խաղերում վաստակեց 22 միավոր և ձմեռային հանգստի գնաց երրորդ հորիզոնականում:

03.12.17, Հայաստանի առաջնություն, 15-րդ տուր
«Արարատ»-«Բանանց» 2:3 (1:1)
Երևան, «Նաիրի» մարզադաշտ
Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան
Գոլերը՝ Գարեգին Կիրակոսյան, 17, 90+2 («Արարատ»), Ռումյան Հովսեփյան, 32, 70, Գարսիա Պրայա Վալմերսոն, 90+4, 11մ («Բանանց»)

«Արարատ» - Պողոս Այվազյան, Վահե Չոփուրյան, Վարդան Արզոյան, Ռուսլան Ավագյան, Յուրի Գարեգինյան (Սարգիս Մեթոյան 65), Գարեգին Կիրակոսյան, Արամ Քոչարյան (Գեղամ Թումբարյան 79), Սերգեյ Մկրտչյան, Ռաֆայել Սաֆարյան (Արման Զեյնալյան 44), Անդրանիկ Քոչարյան, Գոռ Պողոսյան:

«Բանանց» - Արամ Հայրապետյան, Բորիսլավ Յովանովիչ (Տիգրան Այունց 88), Ռումյան Հովսեփյան, Օգնեն Կրասիչ (Հակոբ Հակոբյան 73), Ղուկաս Պողոսյան (Ալեքսանդր Ջոկովիչ 63), Գևորգ Հովհաննիսյան, Վահագն Այվազյան, Վալմերսոն Գարսիա Պրայա, Հայկ Ոսկանյան (Կարեն Մելքոնյան 79), Նարեկ Պետրոսյան, Կուասի Սիբո:

Զգուշացումներ - Վահե Չոփուրյան 15, Ռուսլան Ավագյան 76 - Կուասի Սիբո 19, Հայկ Ոսկանյան 57