ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 4

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 2

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 26
Փոխանցումներ 2

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 30
Փոխանցումներ 2

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 2
Փոխանցումներ 2

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 26
Գոլ 4
Փոխանցումներ 0

«Բանանցի» ո՞ր մարզաշապիկն է Ձեզ ավելի դուր գալիս:

10 հետաքրքիր փաստ՝ «Բանանցի» աշնանային ելույթների մասին

VivaroNews.am-ը ամփոփել է ՀՀ առաջնության աշնանային հատվածում «Բանանցի» ելույթները:

1. «Բանանցը» 26-րդ առաջնության աշնանային հատվածն ավարտեց 3-րդ հորիզոնականում՝ անցկացրած 15 հանդիպումներում վաստակելով 22 միավոր (+5=7-3, 20-18): Դա հնարավոր միավորների 48,8 տոկոսն է: Նախորդ մրցաշրջանի նույն ժամանակահատվածի համեմատ «Բանանցը» զգալիորեն բարելավել է ցուցանիշները:

Թիմն ընթացիկ առաջնությունում 7 միավոր ավելին վաստակեց, մեկ հաղթանակ ավելին տարավ, 5 պարտություն պակաս կրեց: Զգալիորեն բարձրացել է «Բանանցի» արդյունավետությունը. թիմը 7 գոլ ավելին խփեց, փոխարենը 5 գնդակ պակաս բաց թողեց: Հիշեցնենք, որ նախորդ առաջնության 15-րդ տուրից հետո «Բանանցը» 15 միավորով (+4=3-8, 13-23) 6 թիմերի մրցավեճում ընթանում էր 5-րդ տեղում:



2. Առավել հաջող «Բանանցը» հանդես եկավ 3-րդ շրջանում՝ 5 հանդիպումներում վաստակելով 9 միավոր (+2=3-0, 8-6), ինչը հնարավոր միավորների 60 տոկոսն է: Իսկ ահա թիմի մեկնարկը տպավորիչ չէր: Առաջին շրջանում «Բանանցի» օգտին գրանցվեց 6 միավոր (+1=3-1, 7-7), ինչը հնարավոր միավորների 40 տոկոսն է: 2-րդ շրջանում «Բանանցը» վաստակեց 7 միավոր (+2=1-2, 5-5): Դա հնարավոր միավորների 46,6 տոկոսն է:

Սեփական դաշտում անցկացրած 8 հանդիպումներում «Բանանցը»  մնաց անպարտելի՝ վաստակելով 10 միավոր (+1=7-0, 12-9), ինչը հնարավոր միավորների 41,6 տոկոսն է: Միակ հաղթանակը սեփական հարկի տակ «Բանանցը» տոնել է «Շիրակի» նկատմամբ (3-0):

Հյուրընկալվելիս «Բանանցի»  ավարն ավելի մեծ է. անցկացրած 7 հանդիպումներում թիմի օգտին գրանցվեց հնարավոր միավորների 57,1 տոկոսը (+4=0-3, 8-9): Դա լավագույն արդյունքն է մասնակից թիմերի մեջ: 12 միավոր է վաստակել նաև «Ալաշկերտը», սակայն չեմպիոնը հյուրընկալվելիս 8 խաղ է անցկացրել: Մրցակցի հարկի տակ «Բանանցին» հաջողվել է հաղթանակ տոնել «Արարատի»  (2-1, 3-2), «Փյունիկի» (2-1) և «Շիրակի» (1-0) նկատմամբ:



3. Առաջնության 5-7-րդ տուրերում «Բանանցը» 3 անընդմեջ հաղթանակ տոնեց: Մեկնարկային 4 խաղերում (3 ոչ-ոքի, 1 պարտություն) և 8-11-րդ տուրերում (2-ական ոչ-ոքի և պարտություն) Արամ Ոսկանյանի սաները չկարողացան հաղթել: Իսկ 10-15-րդ տուրերում «Բանանցի» ֆուտբոլիստները 6 խաղ շարունակ անպարտելի էին՝ տոնելով 2 հաղթանակ, 4 հանդիպում ավարտելով ոչ-ոքի:

8-10-րդ տուրերում «Բանանցի»  ֆուտբոլիստները չկարողացան գրավել մրցակիցների դարպասը: Թիմի գոլային երաշտը տևեց 342 րոպե: Իսկ ահա հաջորդ 5 հանդիպումներում «Բանանցի» ֆուտբոլիստները դաշտից չեն հեռացել առանց գոլի: Ընդհանուր առմամբ անցկացրած 15 հանդիպումներից ընդամենը 4-ում «Բանանցին» չի հաջողվել գոլ խփել, միայն 3 խաղում է թիմի դարպասն անառիկ մնացել:

«Բանանցի» ֆուտբոլիստները խոշոր հաշվով մեկ հաղթանակ տոնեցին («Շիրակ»՝ 3-0): Թիմն այդ կարգի ոչ մի պարտություն չկրեց: «Բանանցից»  բացի, դա հաջողվել էր միայն «Գանձասար-Կապանին»:



15 հանդիպումներից միայն 3-ում է «Բանանցն»  առաջինը բացել հաշիվը: Այդ հանդիպումներում «Բանանցը» հաղթել է: 11 խաղում առաջինը հաջողության են հասել «Բանանցի» մրցակիցները: Այդ խաղերից միայն երկուսում՝ «Արարատի» հետ մրցավեճում է «Բանանցին» հաջողվել բեկում մտցնել մրցակցությունում և կամային հաղթանակ տոնել (2-1, 3-2):

6 խաղում «Բանանցի» ֆուտբոլիստների ջանքերի շնորհիվ հաշիվը հավասարվել է, ընդ որում «Փյունիկի» և «Ալաշկերտի» հետ հանդիպումներում թիմը պարտվում էր 0-2 հաշվով: Եվ միայն 3 խաղում է մրցակիցներին հաջողվել հանդիպումը հասցնել հաղթական ավարտի: Մեկ խաղում գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի:

15 հանդիպումներից 7-ում առաջին խաղակեսի ավարտից հետո «Բանանցը» մրցակիցներին զիջել էր 0-1 հաշվով: Այդ հանդիպումներից մեկում «Բանանցին» հաջողվել էր հաղթել, 4-ն ավարտել էր ոչ-ոքի, կրել էր 2 պարտություն:



4. Առաջնության մասնակից թիմերից առավել հաջող «Բանանցը» խաղաց «Արարատի» հետ՝  3 հանդիպումներում վաստակելով 7 միավոր (+2=1-0, 5-3): Իսկ ահա «Ալաշկերտի» և «Գանձասար-Կապանի» հետ մրցավեճում «Բանանցն» ընդամենը 2-ական միավոր վաստակեց:

Բացի «Արարատից», «Բանանցը» չպարտվեց նաև «Փյունիկին», որի հետ հանդիպումներում վաստակեց 5 միավոր: «Շիրակի» հետ մրցավեճում «Բանանցի» օգտին 6 միավոր գրանցվեց:

5. «Բանանցի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 5 հարված, որից իրացվել է 4-ը: Թիմի օգտին նշանակված 11մ 3 հարվածներից 2-ն է ավարտվել դարպասի գրավմամբ: Դիպուկությամբ աչքի են ընկել Նորայր Գյոզալյանն ու Գարսիա Պրայա Վալմերսոնը՝ խոցելով համապատասխանաբար փյունիկցի Գոռ Մանուկյանի և արարատցի Պողոս Այվազյանի պաշտպանած դարպասները: Իսկ ահա Ռումյան Հովսեփյանը 15-րդ տուրում արարատցի Պողոս Այվազյանի հետ մենամարտում գնդակն ուղարկել է դարպասաձողին:



Թիմի դարպասին նշանակված երկու հարվածներն էլ դիպուկ են իրացվել: Արարատցի Անդրանիկ Քոչարյանը գրավել է Ստեփան Ղազարյանի պաշտպանած դարպասը, իսկ ալաշկերտցի Արտակ Եդիգարյանը հաղթող է դուրս եկել Արամ Հայրապետյանի հետ մենամարտում:

6. «Ալաշկերտից» ու «Գանձասար-Կապանից» հետո «Բանանցի» ֆուտբոլիստներն արդյունավետությամբ 3-րդ ցուցանիշը գրանցեցին՝ 15 հանդիպումներում խփելով 20 գնդակ (միջինը մեկ խաղում՝ 1,33 գոլ): Գոլերի հեղինակներ դարձան 10 ֆուտբոլիստներ: Ղուկաս Պողոսյանը, Ալեքսանդր Ջոկովիչը, Մատվեյ Գույգանովը, Գարսիա Պրայա Վալմերսոնը, Կվասի Սիբոն և Մարտին Գրիգորյանը բացեցին գոլերի հաշիվը ՀՀ առաջնություններում:

Ընդ որում Մարտին Գրիգորյանը դարձավ բարձրագույն խմբում «Բանանցում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Նոյեմբերի 17-ին «Ալաշկերտի» հետ խաղում նա Արսեն Բեգլարյանի դարպասը գրավեց 17 տարեկան 53 օրականում: Մինչ այդ «Բանանցում» աչքի ընկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը Գևորգ Օհանյանն էր, ով գոլի հեղինակ էր դարձել 17 տարեկան 121 օրականում՝ 2009թ. մայիսի 30-ին խոցելով «Շիրակի» դարպասը: Մարտին Գրիգորյանը նաև ընթացիկ առաջնությունում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է:



Առաջնության աշնանային հատվածում բոլորից արդյունավետ գործեց Ռումյան Հովսեփյանը՝ դառնալով 5 գոլի հեղինակ: Նա հիանալի հնարավորություն ունի արդյունավետության անձնական ռեկորդ սահմանելու: Առայժմ Ռումյանն առավել արդյունավետ է գործել 2012/13թթ. առաջնությունում՝ «Իմպուլսի» կազմում անցկացրած 40 հանդիպումներում խփելով 6 գնդակ: ՀՀ առաջնություններում ներկայումս Հովսեփյանի հաշվին 23 գոլ է գրանցված, որից 11-ը նա խփել է «Բանանցում»:

7. «Բանանցի» դարպասը պաշտպանեցին 2 դարպասապահներ: Մեկնարկում Արամ Ոսկանյանը դարպասի պաշտպանությունը վստահել էր 32-ամյա Ստեփան Ղազարյանին, ով 7 հանդիպումներում 8 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 1,14 գոլ), մեկ անգամ դարպասն անառիկ պահեց: Փորձառու դարպասապահը բարձրագույն խմբում դարպասն անառիկ պահած խաղերի քանակը հասցրեց 63-ի, ինչը գործող դարպասապահների մեջ 2-րդ արդյունքն է Գևորգ Կասպարովից հետո:

Ստեփան Ղազարյանը «Բանանցում» հանդես եկած դարպասապահների մեջ յուրօրինակ ռեկորդակիրն է թիմի կազմում ՀՀ առաջնություններում անցկացրած հանդիպումների (137) և դարպասն անառիկ պահած խաղերի (42) քանակով:



31-ամյա Արամ Հայրապետյանը 8 հանդիպումներում 10 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 1,25 գոլ), 2 անգամ դարպասն անառիկ պահեց:

8. Ընթացիկ առաջնությունում «Բանանցում» հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստը նախկին շիրակցի, 34-ամյա Գևորգ Հովհաննիսյանն էր: Նա ընդգրկվեց բարձրագույն խմբում «Բանանցում» հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ տեղ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականում: «Արարատի» հետ առաջնության 15-րդ տուրի խաղում Հովհաննիսյանը 34 տարեկան 170 օրական էր: Նա ցանկից դուրս մղեց «Բանանցի» նախկին պաշտպան Նորայր Գրիգորյանին, ով 2015թ. իր վերջին հանդիպումը թիմի կազմում անցկացրել էր 32 տարեկան 137 օրականում:

Գևորգ Հովհաննիսյանը թիմի ներկայիս ֆուտբոլիստներից նաև ամենափորձառուն էր, ով բարձրագույն խմբում «Շիրակի» և «Բանանցի» կազմերում ընդհանուր առմամբ 252 խաղ է անցկացրել: Հոկտեմբերի 28-ին «Փյունիկի» հետ մրցավեճում Գևորգ Հովհաննիսյանը 250-րդ խաղի հոբելյանը նշեց:



Հոկտեմբերի 20-ին «Արարատի» հետ խաղում Վահագն Այվազյանը ՀՀ առաջնություններում «Բանանցի» մարզաշապիկով 100-րդ անգամ խաղադաշտ դուրս եկավ: Ստեփան Ղազարյանից (137 խաղ) և Արամ Բարեղամյանից (125 խաղ) հետո նա դարձավ թիմի ներկայիս ֆուտբոլիստներից 3-րդը, ով «Բանանցի» կազմում հատեց 100 խաղի սահմանագիծը:

17-ամյա Մարտին Գրիգորյանն ու Տիգրան Այունցն առաջնության աշնանային հատվածում «Բանանցում» հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստներն էին: Մարտինը թիմի հիմնական կազմում դեռևս նախորդ մրցաշրջանում էր նորամուտը նշել՝ ապրիլի 22-ին «Գանձասար-Կապանի» հետ կայացած խաղում խաղադաշտ դուրս գալով 16 տարեկան 209 օրականում: Այդ ցուցանիշով նա «Բանանցում» հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում է:

9. Լեգեոնականներից ամենաերիտասարդը գանացի Կվասի Սիբոն էր, ով սեպտեմբերի 27-ին «Շիրակի» հետ կայացած խաղում նորամուտը նշել էր գոլով: Այդ խաղում Սիբոն 19 տարեկան 95 օրական էր: Նա ընդգրկվեց ինչպես «Բանանցում» հանդես եկած, այնպես էլ գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ լեգեոնականների տասնյակում:



Թիմի ամենատարեց լեգեոնական, 32-ամյա Նենադ Ինյացը պաշտոնական մրցումներում խփած գոլերի քանակը հասցրեց 8-ի և ընդգրկվեց «Բանանցի» ամենաարդյունավետ այլազգի ֆուտբոլիստների տասնյակում: Ընթացիկ մրցաշրջանում Ինյացն առաջնության աշնանային հատվածում 3 գոլ խփեց, երկու անգամ էլ աչքի ընկավ գավաթի մրցաշարում:

23-ամյա Գարսիա Պրայա Վալմերսոնը 2 գոլ խփելով, կրկնեց Պատրիկ Ումոմոյի (2004թ.) և Յարեմա Կավացիվի (2009թ.) արդյունավետության տարիքային ռեկորդը:

Բորիսլավ Յովանովիչն էլ ընդգրկվեց «Բանանցում» հանդես եկած ամենատարեց լեգեոնականների տասնյակում: Դեկտեմբերի 3-ին «Արարատի» հետ կայացած խաղում նա 31 տարեկան 109 օրական էր: Յովանովիչը տասնյակից դուրս թողեց Վիտալի Լեդենյովին, ով 2002թ. թիմի կազմում իր վերջին հանդիպումն անցկացրել էր 29 տարեկան 234 օրականում:




10. Առաջնության աշնանային հատվածի 15 հանդիպումներում «Բանանցի» կազմում խաղադաշտ դուրս եկան 27 ֆուտբոլիստներ, որոնցից 7-ը լեգեոնականներ էին: Միայն Վահագն Այվազյանն ու Ալեքսանդր Ջոկովիչը մասնակցեցին բոլոր խաղերին: 10 ֆուտբոլիստներ՝ Գևորգ Հովհաննիսյանը, Օգնյեն Կրասիչը, Ղուկաս Պողոսյանը, Ալեքսանդր Ջոկովիչը, Բորիսլավ Յովանովիչը, Նորիկ Ավդալյանը, Մատվեյ Գույգանովը, Գարսիա Պրայա Վալմերսոնը, Կվասի Սիբոն և Տիգրան Այունցն ընթացիկ առաջնությունում նորամուտը նշեցին «Բանանցում»:

Առաջնության հանդիպումներում «Բանանցի» ֆուտբոլիստները 40 անգամ զգուշացվել են: Առավել հաճախ՝ 5-ական անգամ դեղին քարտի են արժանացել Օգնյեն Կրասիչն ու Կվասի Սիբոն:

Աշոտ Հայրապետյան