Հաճելի հանդիպում PlayStation-ի շուրջ
«Բանանցի» ֆուտբոլիստների և երկրպագուների հերթական հանիպումը իրական ֆուտբոլային խաղաշտից տեղափոխվել էր կիբերսպորտի աշխարհ: Cyber Stars ակումբում կայացած մրցաշարում «Բանանցի» ֆուտբոլիստները մրցեցին ինչպես միմյանց, այնպես էլ երկրպագուների հետ:
Հետաքրքիր և ջերմ մթնոլորտում անցած օրվա ընթացքում ավելի հաջողակ էին երկրպագուները: Ի վերջո հաղթող դարձավ Խաչատուր Հակոբյանը:
Նա եզրափակչում հետխաղային 11-մետրանոցների օգնությամբ հաղթանակ տարավ Արսեն Հովհաննիսյանի նկատմամբ: Իսկ «Բանանցի» ֆուտբոլիստների միջև լավագույնը Հակոբ Հակոբյանի արդյունքն էր։ «Բանանցի» կիսապաշտպանը երրորդ տեղի համար խաղում հաղթանակ տարավ Գևորգ Լոռեցյանի նկատմամբ:
Բոլոր մասնակիցները հետաքրքիր ժամանց անցկացրեցին, իսկ լավագույն ութնյակում հայտնվածները տուն գնացին տարատեսակ նվերներով:
Միջոցառման տեսանյութը