ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 2

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 3
Փոխանցումներ 3

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 27
Գոլ 3
Փոխանցումներ 2

Ո՞վ է մարտ ամսվա լավագույն գոլի հեղինակը:

Տիտո Ռամալյոն՝ «Ալաշկերտի» դեմ խաղի մասին

«Բանանցի» գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն հետևյալն է ասել Հայաստանի առաջնության 8-րդ տուրի «Ալաշկերտի» դեմ հանդիպումից հետո.

- Ցավալի պարտություն էր: Կարծում եմ, որ արդյունքն այդքան էլ արդարացի չէր և 0-3 հաշիվը չի արտահայտում այն, ինչ տեղի էր ունենում խաղադաշտում: Այսպես թե այնպես ընդունում ենք արդյունքը: Մրցակիցը հարյուր տոկոսանոց արդյունավետություն ունեցավ առաջին խաղակեսի գոլային պահերի իրացման առումով: Մենք էլ գոլային հնարավորություններ ունեինք, սակայն չստացվեց: Երկրորդ կեսում թիմը կարծես համակերպվել էր հաշվին, սակայն առաջին կեսում գրանցված 0-2 հաշիվը չէր համապատասխանում խաղին:

- Ընդմիջմանը փոխարինվեց Ստեփան Ղազարյանը: Ի՞նչն էր պատճառը:
- Ստեփան Ղազարյանը վնասվածք ուներ: Նա սկզբից էլ վնասվածք ուներ և նորմալ պայմաններում 25 մետրից նման հարվածներից արդյունքում մենք գնդակ բաց չենք թողնում: Երկուսն էլ շատ պարզ հարվածներ էին: Բայց ի՞նչ կարող ենք անել: