ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 2

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 3
Փոխանցումներ 3

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 27
Գոլ 3
Փոխանցումներ 2

Ո՞վ է մարտ ամսվա լավագույն գոլի հեղինակը:

«Բանանցն» ընկերական խաղում հաղթել է «Փյունիկին»

Երևանի «Բանանցն» առաջին ստուգողական հանդիպումն անցկացրեց 2016/17 մրցաշրջանի Եվրոպա լիգայի որակավորման փուլի հանդիպումներին պատրաստվելու շրջանակներում:
«Բանանցը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթանակ տարավ «Փյունիկի» նկատմամբ:
Տիտո Ռամալյոն այս խաղում երկու տարբեր կազմեր դաշտ դուրս բերեց խաղակեսերից յուրաքանչյուրում: «Բանանցի» ֆուտբոլիստներն առաջին կեսի մեկնարկում լուծեցին հանդիպման ելքը՝ ընդամենը երեք րոպե տարբերությամբ երկու անգամ գրավելով մրցակցի դարպասը: Հատկանշական է, որ երկու դեպքում էլ դիպուկ հարվածներով ավարտվեցին դարպասապահ Ստեփան Ղազարյանի սկսած գրոհները: Առաջին դեպքում անհատական անցմամբ և դիպուկ հարվածով աչքի ընկավ 17-ամյա Էդգար Մովսիսյանը: 14-րդ րոպեին «Բանանցը» արագ փոխանցումներով անցավ ողջ խաղադաշտը, և Ացամազ Բուրաևը դիպուկ հարվածով գրավեց դարպասը:
Երկրորդ կեսում հյուրի հարձակվող Էրիկ Պետրոսյանին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը:
Այսպիսով, մինչմրցաշրջանային փուլի առաջին խաղում «Բանանցը» հաղթանակ տարավ: Հաջորդ հանդիպումը նախատեսված է հունիսի 25-ին: Այդ օրը «Բանանց» մարզադաշտում հետաքրքիր խաղ է ստացվում «Բանանցի» և Իրանի ազգային հավաքականների միջև:

15.06.2016թ., Երևան, «Բանանց» մարզադաշտ
Ընկերական հանդիպում
Բանանց - Փյունիկ 2:1
Գոլերը՝ Էդգար Մովսիսյան 11, Ացամազ Բուրաև 75

«Բանանցն»՝ առաջին կեսում - Ստեփան Ղազարյան - Սոսլան Կաչմազով, Յասմին Մեցինովիչ, Գևորգ Խուլոյան, Ասլան Կալմանով - Ալեքսանդր Հովհաննիսյան, Կլաուդիո Տոռեխոն, Վլադիմիր Բաբայան, Էդգար Մովսիսյան, Զավեն Բադոյան - Ացամազ Բուրաև:

«Բանանցը»՝ երկրորդ կեսում - Գրիգոր Մակարյան - Հակոբ Հակոբյան, Յասմին Մեցինովիչ (Ասլան Կալմանով 73), Լայոնել Ադամս, Վահագն Այվազյան - Նաիրի Մինասյան, Կլաուդիո Տոռեխոն (Ալեքսանդր Հովհաննիսյան 73), Մագոմեդ Մուզաև, Պետրոս Ավետիսյան, Վալտեր Պողոսյան - Օրբելի Համբարձումյան (Էդգար Մովսիսյան 85):

ԼուսանկարներFC Banants  vs  FC Pyunik 2-1

 ՏԵսանյութ