ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 2

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 3
Փոխանցումներ 3

Իգոր Ստանոևիչ

best_player best_player
Տարիք 27
Գոլ 3
Փոխանցումներ 2

Ո՞վ է մարտ ամսվա լավագույն գոլի հեղինակը:

«Բանանցն» առաջին մարզումն է անցկացրել Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ

Հոկտեմբերի վեցից «Բանանցը» սկսել է մարզումները նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ: Արթուր Ոսկանյանին օգնում են «Բանանց-2»-ում իր մարզչական շտաբի անդամները՝ մարզիչ Վահե Գևորգյանը, ֆիզպատրաստության մարզիչ Արթուր Հովհաննիսյանը և դարպասապահների մարզիչ Վլադիմիր Վարդանյանը:
Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ առաջին մարզումն անցավ առանց «Բանանցի» 9 ֆուտբոլիստի: Վնասվածքների պատճառով մարզումը բաց էին թողնում դարպասապահ Ստեփան Ղազարյանն ու կիսապաշտպան Ալեքսանդր Հովհաննիսյանը: Թիմի հետ չէին նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Զավեն Բադոյանը, ինչպես նաև երիտասարդական հավաքականի խաղացողներ Հենրի Ավագյանը, Գևորգ Խուլոյանը, Հակոբ Հակոբյանը, Գրիգոր Աղեկյանը, Նաիրի Մինասյանը և Օրբելի Համբարձումյանը:
Փոխարենը «Բանանցի» հիմնական կազմի հետ մարզմանը մասնակցեցին «Բանանց-2»-ից միացած 10 ֆուտբոլիստներ՝ Սուրեն Ալոյանը, Աղավարդ Պետրոսյանը, Հակոբ Համբարձումյանը, Գագիկ Մաղաքյանը, Վլադիմիր Բաբայանը, Արամ Քոչարյանը, Էմիլ Եղիազարյանը, Ժիրայր Մարգարյանը և Հովհաննես Իլանգյոզյանը:
Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ առաջին հանդիպումը «Բանանցն» անցկացնելու հոկտեմբերի 15-ին, Կապանում՝ «Գանձասարի» դեմ:

 First training with Artur Voskanyan