ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ

Նենադ Ինյաց

best_player
Տարիք 31
Գոլ 2

Վահագն Այվազյան

best_player
Տարիք 24
Գոլ 1

Ձեր կարծիքով ինչպե՞ս կավարտվի «Բանանց» - «Փյունիկ» հանդիպումը:

Արթուր Ոսկանյանը՝ «Արարատի» դեմ խաղի մասին

«Բանանցի» գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հետևյալ կարծիքն է հայտնել Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի «Արարատի» դեմ պատասխան հանդիպումից հետո.

- Գիտեինք, որ գավաթային խաղ է ու լարված է լինելու: Առաջին խաղի հաշիվը 2-1 էր մեր օգտին և սպասում էինք հակագրոհի և գոլային պահ ունենալու: Ունեցանք բազում պահեր, չկարողացանք օգտագործել դրանք և ինչպես նախորդ խաղում սխալ ունեցանք պաշտպանությունում, որից օգտվեց հակառակորդը: Ցավոք սրտի, գոլային պահերի իրացումն այսօր մեզ համար պրոբլեմ է:

- «Բանանցն» այսօր երեք պաշտպանով էիք խաղում: Ցանկանում էիք պահպանե՞լ հաշիվը:
- Ոչ, մենք ընդհանրապես աշխատում ենք խաղալ երեք պաշտպանով:

- Այսօր Գրիգոր Աղեկյանն առաջին խաղն անցկացրեց «Բանանցի» առաջին թիմում: Ինչպե՞ս կգնահատեք նրա խաղը:
- Գերազանց, Գրիգոր Աղեկյանը շատ լավ անցկացրեց:

- Ինչո՞վ էր պայմանավորված այն, որ այսօր ավագի պարտականությունները կատարում էր Հակոբ Հակոբյանը:
- Հակոբն իր խաղով միշտ ապացուցել է իր նվիրվածությունը, «Բանանցի» սան է և որոշեցինք, որ նա լինի ավագը:

- Գոլային շատ պահեր կան, բայց չեն իրացվում: Ինչպե՞ս դա կբացատրեք:
- Ոչ միայն գոլային պահերում ֆուտբոլիստների մոտ վստահության պահակաս: Կարծում եմ՝ դա կուղղենք ժամանակի ընթացքում: