ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Ալեքսանդար Գլիշիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 4
Փոխանցումներ 3

Ալեքսանդար Գլիշիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5
Փոխանցումներ 1

Ու՞մ կցանկանաք տեսնել «Մերոնք խաղադաշտից դուրս» հաղորդման հաջորդ թողարկմանը:

Հինգ դիտարկում «Բանանց» - «Գանձասար» խաղի շուրջ


Հայաստանի առաջնությունն այս տարվա ընթացքում վերջին անգամ վերադառնում է «Բանանց» մարզադաշտ: «Բանանցը» տարվա վերջին իր տնային հյուրընկալելու է «Գանձասար-Կապանին»:

Անհաջողությունների շարքն ընդհատելու ժամանակն է
«Բանանցում» բոլորն են հասկանում, որ վերջին հանդիպումներում գրանցված անհաջողությունների թիվն արդեն չափն անցել է և ժամանակն է հաջող արդյունք գրանցելու համար: «Բանանցը» սեփական հարկի տակ վերջին անգամ հաղթել է հենց «Գանձասարին» և հաջող արդյունքն անեափ կարևոր է Արթուր Ոսկանյանի սաների համար վստահությունը վերականգնելու և անհաջող շրջանին վերջ դնելու համար: Դրան կարող է նպաստել նաև այն, որ նախորդ և այս հանդիպումների միջև «Բանանցը» ժամանակ ունեցավ ավելի շատ աշխատելու համար և 1-1 հաշվով ավարտված ընկերական հանդիպում անցկացրեց «Ալաշկերտի» հետ:

Հեռու հարևաններ
«Գանձասարը» մրցաշարային աղյուսկում 4-րդ հորիզոնականում է, իսկ «Գանձաասարը» 5-րդ, սակայն հարևան թիմերի միջև միավորների տարբերությունը շատ է աճել: «Բանանցը» «Գանձասարից» 7 միավոր պակաս ունի և հաղթանակի դեպքում կարող է կրճատել այդ տարբերությունը:

Չորսական գոլ՝ միմյանց դարպասը
«Գանձասարի» դեմ նախորդ տնային խաղը շարունակում է մնալ «Բանանցի» այս մրցաշրջանի ամենագեղեցիկ հանդիպումը: Այդ խաղում դաշտի տերերը չորս անգամ տխրեցրին մրցակցի դարպասապահին և միայն մեկ գոլ բաց թողեցին: Սակայն Կապանում կայացած այս թիմերի խաղում «Գանձասարը» չորս անպատասխան գնդակ ուղարկեց «Բանանցի» դարպասը: «Բանանցը» այդ խաղից հետո հինգ տնային խաղ է անցկացրել, սակայն հաղթանակի հասնել չի կարողացել և հենց կապանցիների դեմ խաղում էլ «Բանանցի» ֆուտբոլիստները կփորձեն վերհիշել հաղթանակի քաղցրությունը:

Բացակայում են Հակոբն ու Ալիկը
Առաջնության դադարի ընթացքում կրճատվեց «հիվանդասենյակում» գտնվող ֆուտբոլիստների թիվը: Այժմ վնասվածքներ ունեն միայն Հակոբ Հակոբյանն ու Ալեքսանդր Հովհաննիսյանը: Որակզրկված ֆուտբոլիստներ «Բանանցի» կազմում չկա: Որակազրկվածների մասով նույն իրավիճակն է նաև հակառակորդ թիմի մոտ: «Գանձասարում» վնասվածք ունի միայն Արտակ Ալեքսանյանը: Երկարատև դադարից հետո կարող է խաղադաշտ վերադառնալ «Բանանցի» ավագ Ստեփան Ղազարյանը, որը մասնակցել է առաջնության դադարի ընթացքում կայացած «Ալաշկերտի» դեմ ստուգողական խաղին:

Վերջին տնային հանդիպումը
Ըստ մրցաշրջանի խաղացանկի, այս հանդիպումը «Բանանցի» համար վերջինը կլինի 2016 թվականին և «Բանանցի» համար շատ կարևոր է ուրախ տրամադրությամբ հրաժեշտ տալ հարազատ մարզադաշտում թիմին աջակցող ֆուտբոլասերներին: Այս տարվա ընթացքում «Բանանցին» մնում է անցկացնել երկու արտագնա հանդիպում, իսկ նոր հանդիպում երկրպագուների համար ամենահարմարավետ և հաճելի մարզադաշտում կկայանա արդեն 2017 թվականի մարտի հինգին: