ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
ԳՈԼ+ՓՈԽԱՆՑՈՒՄ

Վահագն Այվազյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 5

Ալեքսանդար Գլիշիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5

Իլյա Դամաշկան

best_player best_player
Տարիք 23
Փոխանցումներ 5

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Փոխանցումներ 3

Արամ Բարեղամյան

best_player best_player
Տարիք 31
Գոլ 4
Փոխանցումներ 3

Ալեքսանդար Գլիշիչ

best_player best_player
Տարիք 26
Գոլ 5
Փոխանցումներ 1

Ու՞մ կցանկանաք տեսնել «Մերոնք խաղադաշտից դուրս» հաղորդման հաջորդ թողարկմանը:

5 դիտարկում «Փյունիկ» - «Բանանց» խաղի շուրջ

Սեպտեմբերի 11-իին, 19:00-ին կայանալիք արտագնա խաղով կեզրափակվի Հայաստանի առաջնության առաջին շրջանը: Առաջնության թիմերից վերջինը «Բանանցը» հանդիպում է «Փյունիկի» հետ:

11.09.16 19:00, Երևան, «Ֆուտբոլի Ակադեմիա»
Հայաստանի առաջնություն, 5-րդ տուր, Փյունիկ - Բանանց

1. Առանց կորուստների

«Բանանցի» համար գլխավոր լավ նորությունն այն է, որ թիմն առանց կորուստների է մոտենում կարևոր հանդիպմանը: Թիմի կազմում նախորդ մարզումները լիարժեք անցկացրել է ինչպես պաշտպան Սոսլան Կաչմազովը, որը երկար ժամանակ է ապաքինվում էր վնասվածքից, այնպես էլ Լաերսիոն, ով վնասվածքի պատճառով փոխարինվել էր առաջնության նախորդ տուրի «Գանձասարի» դեմ խաղում: Այսպիսով, «Բանանցը» կադրային կորուստներ չունի կարևոր հանդիպումից առաջ:

2. Լավ տրամադրությամբ

Բոլոր ֆուտբոլիստների պատրաստ լինելը և նախորդ տուրում խոշոր հաշվով հաղթանակը վերականգնել են «Բանանցում» դրական տրամադրվածությունը և վստահությունը սեփական ուժերի նկատմամբ: Հայաստանի առաջնության նախորդ տուրի խաղում «Բանանցը» կարողացավ լավ տեսքի բերել խփած գնդակների թիվը: «Գանձասարի» նկատմամբ 4-1 հաշվով հաղթանակից հետո «Բանանցն» ունի հինգ խփած և հինգ բաց թողած գնդակ: Հետաքրքիր է, որ մեկնարկային չորս տուրերից հետո ճիշտ նմանատիպ արդյունք ունի նաև «Փյունիկը»: Առաջիկա խաղում մեր մրցակիցները, սակայն, այդպիսի ցուցանիշով կարողացել են «Բանանցից» երկու միավորով պակաս վաստակել: «Բանանցն» այժմ ունի վեց միավոր, իսկ «Փյունիկը»՝ չորս:

3. 65-րդ անգամ

«Բանանցը» Հայաստանի առաջնության խաղերում «Փյունիկի» հետ մրցելու է 65-րդ անգամ: Վիճակագրության առումով առավելությաւնը մեր հակառակորցների կողմն է: Նրանք տարել են 34 հաղթանակ, 15 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի և 15 անգամ հաղթանակը տոնել են «Բանանցի» ֆուտբոլիստները: Խփած գոլերի հարաբերակցությունն էլ 120-նն ընդդեմ 72 է՝ հօգուտ «Փյունիկի»:

4. 2-րդ տեղ բարձրանալու հնարավորությունը մտքում

Հինգերորդ տուրի մեկնարկային խաղում «Արարատը» մրցակցի հարկի տակ 1:3 հաշվով հաղթանակ է տարել չեմպիոն «Ալաշկերտի» նկատմամբ: Դա նշանակում է, որ «Ալաշկերտն» առաջին շրջանը եզրափակել է՝ 15 հնարավորից վաստակելով ութ միավոր: «Փյունիկի» դեմ խաղում երեք միավոր վաստակելու դեպքում «Բանանցը» հնարավորություն կունենա մրցաշարային աղյուսակում շրջանցելու չեմպիոնին և առաջին շրջանը կեզրափակի երկրորդ հորիզոնականում: Դաշտի տերերի հաղթանակի դեպքում «Փյունիկն» աղյուսակում կշրջանցի «Բանանցին»:

5. Ամենաերիտասարդ մրցակցի դեմ

Առաջին շրջանի վերջին տուրում «Բանանցի» մրցակիցն առաջնության ամենաերիտասարդ թիմն է: «Փյունիկի» կազմի միջին տարիքը 19.5 տարեկան է, իսկ ամենից «տարեցը» 24-ամյա Վարդան Պողոսյանն է: Ֆուտբոլիստների մեծամասնությունը Հայաստանի երիտասարդական պատանական հավաքականների անդամներ են: Թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանն էլ 29 տարեկան է: Ի դեպ, վերջինս առաջին անգամ է «Փյունիկին» պաշտոնապես դաշտ դուրս բերելու որպես գլխավոր մարզիչ, քանի որ նախորդ շաբաթվա ընթացքում հայտարարվեց նրա նշանակման մասին, ինչը նշանակում է, որ «պաշտոնակատար» բառն այլևս հարկ չի լինի գործածել նրա անվան դիմաց: Այստեղ չի կարելի չնշել նաև «Բանանցի» հետ կապի մասին: Արտակ Օսեյանը, ինչպես հայտնի է, երկար տարիներ որպես ֆուտբոլիստ խաղացել է «Բանանցում», ապա գխավորել է «Բանանց-2»-ը: «Բանանցնում» իրենց ելույթներն ավարտելուց հետո «Փյունիկում» են հանդես գալիս պաշտպաններ Արամ Շահնազարյանն ու Արմեն Մանուչարյանը, իսկ «Բանանցի» ֆուտբոլիստ Պետրոս Ավետիսյանը ներկայումս «Փյունիկում» է հանդես գալիս վարձակալական հիմունքներով: