ՌՄԲԱՐԿՈՒՆԵՐ

Նորայր Գյոզալյան

best_player best_player
Տարիք 27
Գոլ 4

Ռումյան Հովսեփյան

best_player best_player
Տարիք 25
Գոլ 2

Արամ Ոսկանյանը՝ «Ալաշկերտի» դեմ 8-րդ տուրի խաղի մասին

«Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը Հայաստանի առաջնության 8-րդ տուրի «Ալաշկերտի» դեմ խաղից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:

- Երևում էր, որ միավորի արժեքը մեծ է: Երևի՝ դա էր պատճառը, որ «Ալաշկերտի» կողմից բազմաթիվ էին մանր ֆոլերը: Իրավիճակներ կային, որ չէին հասցնում ու կոպիտ էին խաղում: Նորայր Գյոզալյանի փոփոխությունը կապված էր հենց կոպիտ խաղի հետ: Տեմպը շատ էին գցում, բնական է, հաշվի մեջ առաջ էին և ամեն ինչ անելու էին հաշիվը պահելու համար: Առաջին կեսի վերջնամասում 11 մետրանոցից գոլ բաց թողեցինք: Ընդմիջմանը դիրքային որոշ փոփոխություններ կատարեցինք, ակտիվ սկսեցինք: Փոխարինման մտած ֆուտբոլիստները ինչ-որ առումով փոխեցին խաղը, բայց հաշիվը թելադրում էր, որ ավելի ռիսկային ֆուտբոլ խաղանք: Դրա արդյունքում երկրորդ գրոհը բաց թողեցինք: Բայց իմ կարծիքով ռիսկն արդարացված էր: Վերջում եթե օգտագործեինք մեր գոլային պահը, վերջնամասն ավելի լարված կլիներ և հնարավոր էր, որ փրկեինք խաղը: Ամեն դեպքում չստացվեց: Կարծում եմ՝ զգացվեց «Ալաշկերտի» խաղակցվածությունը: Ֆուտբոլիստները երկար տարիներ իրար հետ են խաղում, ինչը մեծ դեր է խաղում: Մենք 3-4 ամիս է, ինչ այս կոլեկտիվով ենք, ունենք աշխատանքներ կատարելու և սխալներն ուղղելու համար:

- Երկու օր առաջ էիք խաղ անցկացրել: Հոգնածություն նկատեցի՞ք թիմի գործողություններում:
- Դուք նկատեցի՞ք:

- Ոչ:
- Բացարձակապես չկար: Եթե շաբաթվա մեջ երեք խաղ է լինում՝ կիրակի, չորեքշաբթի, կիրակի, ապա կարող է լինել հոգնածություն, սակայն չորս օրում երկու խաղը նորմալ գրաֆիկ է: Մինչև վերջ էլ թարմ տեսք ունեինք ու դա պարտության պատճառ չէր: